ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՎԹՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑԸ Խստորեն դատապարտում ենք օրեր առաջ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի՝ ՀՀ տարածքում՝ Գյումրիում, 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալելն ու ռուսական ռազմական բազայի տարածք տեղափոխելը։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ տարածքում անձի անձնական ազատությունը կարող է սահմանափակվել միայն ՀՀ իրավապահ մարմինների կողմից, իսկ ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՔՊ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՇԽԱՆԱԶԱՎԹՄԱՆ ՔԱՅԼԵՐԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Ազգային- ժողովրդավարական Բևեռի խորհուրդը դատապարտում է իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Հայաստանի տարբեր համայնքային իշխանությունների զավթման գործողությունները, որոնք ուղեկցվում են ավագանու անդամների վրա ճնշումներով, ապօրինի դատական որոշումներով, հրապարակային և ոչ հրապարակային սպառնալիքների գործադրմամբ, ոստիկանական ուժերի ապօրինի գործադրմամբ: Դատապարտում ենք խոշորացված համայնքներում ոչ ՔՊ-ական անդամների նկատմամբ անվստահության հայտնման և […]

Կոնգրեսական Դարել Իսայի հարցերն ուղղված Ջեյմս Օ՚բրայենին

 Ազգային-ժողովրդավարական Բևեռը դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ ԱՄՆ կոնգրեսական Դարել Իսան, ի շարունակություն նոյեմբերի 15-ին ԱՄՆ կոնգրեսում տեղի ունեցած Արցախի հարցով լսումների, պաշտոնական գրավոր հարցեր էր ուղղել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՚բրայենին:Կոնգրեսական Դարել Իսայի հարցերն ուղղված Ջեյմս Օ՚բրայենին ամբողջությամբ ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ: Ի դեպ, հարցերից մեկը վերաբերում է Ազգային-ժողովրդավարական Բևեռի […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2023 թվականի դեկտեմբերի 4-ին The Livingston Group (TLG) լոբբիստական ​​ընկերությունը, որը ներկայացնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռը (NDA), Վաշինգտոնի իր կենտրոնակայանում` Կապիտոլիումի Բլուրում, հյուրընկալել էր կոնգրեսական Քրիս Սմիթին (R-NJ) ԱԺԲ-ի մասին քննարկման համար: Կոնգրեսական Սմիթը, որը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ է և Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն է, վերջին մի քանի ամիսների […]

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովրդավարական բևեռը (NDA) ողջունում է կոնգրեսական Դարել Իսային (R-CA) ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենին, ի շարունակություն 2023 թ․ նոյեմբերի 15-ին Կոնգրեսի Արցախի վերաբերյալ լսումների, ԱԺԲ-ի վերաբերյալ պաշտոնական գրավոր հարցեր հղելու համար (տե՛ս՝ ստորև)։Կոնգրեսական Իսան ավելի քան երկու տասնամյակ աշխատել է ԱՄՆ Կոնգրեսում և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ […]

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԲԵՎԵՌԻՆ ՍԵՎԱՑՆԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Երեկվանից՝ դեկտեմբերի 3-ից, տելեգրամյան ալիքներում և սոցիալական այլ հարթակներում շրջանառության մեջ է դրվել մի տեսանյութ, որում զինված և դիմակավորված մի քանի անձինք խոսում են վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ Նիկոլ Փաշինյանի դավաճանական քայլերի մասին և սպառնալիքներ հնչեցնում վերջինիս նկատմամբ՝ ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացում: Տեսանյութում նշվում է նաև Նուբարաշենի բանտում գտնվող Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ, ապստամբ Վարուժան […]

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2023 թ․ նոյեմբերի 19-ին Ազգային-Ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը և Կարո Եղնուկյանը հանդիպեցին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը՝ կոնգրեսական Ջո Վիլսոնի (R-SC) գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին նաև կոնգրեսական Վիկտորյա Սպարցը (R-IN) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով) գործադիր տնօրեն Սթիվեն Շրեյգը: Կոնգրեսական Վիլսոնը Սենատի և Կոնգրեսի Հելսինկյան համատեղ հանձնաժողովի […]

ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

2023թ․ նոյեմբերի 16-ին Ազգային- ժողովրդավարական Բևեռի գլխավոր լոբբիստ Էլիաս Գերասուլիսը` (Elias Gerasoulis) Լիվինգսթոն գրուպից (Livingston Group) և դոկտոր Դավիթ Գրիգորյանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, դեպի Հայաստան ճանապարհորդությունից առաջ, հանդիպեցին կոնգրեսական Ջո Վիլսոնի (R-SC) և նրա թիմի հետ։ Այս հանդիպումն ամփոփեց Լիվինգսթոն գրուփի կոնգրեսականի գրասենյակի հետ շաբաթներ տևած շփումները, որոնց նպատակն էր նրանց իրազեկել Հայաստանում և Արցախում […]

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՌԵԺԻՄԻ ԿԵՂԾ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ

Վերջին շրջանում ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենայի կողմից մեջտեղ է բերվել Հայաստանում գործող իբրեւ թե ահաբեկչական խմբերի մասին արշավը։ Նպատակը ակնհայտ է՝ միջազգային հանրության աչքում արդարացնել Հայաստանի դեմ «հակաահաբեկչական» կանխարգելիչ հնարավոր գործողությունը Սյունիքում եւ այսպես կոչված «անկլավներում»։ Ահա այս խորապատկերի վրա նիկոլական կոլաբորացիոնիստական վարչակազմը որոշել է հանուն «խաղաղության դարաշրջանի» մոտալուտ գալստյան իր «համեստ» լուման բերել այդ արշավին՝ համերաշխության […]