ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

2023 թ. դեկտեմբերի 13-ին Quincy Institute for Responsible Statecraft-ը՝ հայտնի Վաշինգտոնի վերլուծական կենտրոնը, հրապարակել է «Լոբբիստական մարտեր Լեռնային Ղարաբաղի համար» ծավալուն հետաքննական զեկույցը։ Սա սարսափեցնող պատմություն է լավ ֆինանսավորվող և ռազմավարական դիրք ունեցող ադրբեջանական և հայկական լոբիստական ջանքերի միջև անհամաչափության մասին, որը «2020 թ․ մինչև այս տարվա սկիզբն անգամ FARA-ում գրանցված լոբբիստական կամ հասարակայնության հետ կապերի ընկերություն չուներ»: Անդրադառնալով Ամերիկյում հայկական շահերի պաշտպանության ժողովրդային կազմակերպություններին` ANCA-ին և Armenian Assembly-ին, զեկույցներում նշվում է, որ նրանք «չեն կարող հաղթահարել ադրբեջանական լոբբիի ազդեցությունը DC-ում», որի գործունեությունը նաև շահում է Թուրքիայի և Իսրայելի հետ սերտ կապերից: Զեկույցում դրականորեն առանձնացված է Ազգային ժողովրդավարական բևեռը (ԱԺԲ) և նշված, որ ԱԺԲ հանդիսանում է միակ հայկական կազմակերպությունը, որն ունի պաշտոնական լոբբիստական ներկայացուցչություն՝ հանձին The Livingston Group-ի (TLG)։ Զեկույցում նաև թվարկել են այն ձեռնարկումները, որոնք TLG-ն իրականացնում է ԱԺԲ-ի անունից: Զարմանալի չէ, որ զեկույց ԱՄՆ հիմնական լրատվամիջոցների կողմից ուշադրության է արժանացել։ Օրինակ, Politico-ն ընդգծում է Հայաստանի շահերի դեմ ծառացած դժվարին պայքարը և հիշատակում է ԱԺԲ-ի կողմից TLG-ի հետ համագործակցելու մասին: Այն փաստը, որ խոշոր վերլուծական կենտրոնը և բարձրակարգ լրատվական գործակալությունը ուշադրություն են դարձնում այն ամենին, ինչ անում է ԱԺԲ-ն, ցույց է տալիս, որ TLG-ի հետ նրա նորարական և արհեստավարժ համագործակցությունը արժեվորվում է Վաշինգտոնի կողմից։ Մենք ուզում ենք մեր երախտագիտությունը հայտնել Livingston Group-ին՝ ԱԺԲ-ի անունից ներդրած անխոնջ ջանքերի համար և կոչ անել Միացյալ Նահանգների հայ համայնքին՝ շարունակել աջակցել ԱԺԲ-ի դրամահավաքին, որը թույլ կտա ընդլայնել հանուն Հայաստանի և հայ ժողովրդի լոբբինգը Վաշինգտոնում:

ԱԺԲ խորհուրդ

17 դեկտեմբերի, 2023 թ