ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանն իր facebook-յան էջում կատարել է հետևյալ գրառումը՝

Հանդիպեցինք (14.12.2024) նաև Միացյալ Նահանգների ամենամեծ և ամենաազդեցիկ հրեական կազմակերպության` Anti- Defamation League -ի (Հակազրպարտչական լիգայի), ղեկավարության հետ։

Ի շարք այլ հարցերի, քննարկվեց նաև վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության հասցեին հնչող, երրորդ երկրների կողմից հրահրվող կեղծ մեղադրանքների և դրանց դեմ համատեղ պայքարի հարցը։

Նշենք, որ Արա Պապյանը գտնվում է ԱՄՆ-ում: Այս օրերին նա և դոկտոր Դավիթ Գրիգորյանը Վաշինգտոնում կարևոր հանդիպումներ են ունենում, որոնք նախաձեռնվել և անցկացվում են Բևեռի լոբբիստական գործունեությունն ԱՄՆ-ում իրականացնող Լիվինգսթոն գրուպի լայնածավալ աշխատանքի շնորհիվ: