ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ Պահը վճռորոշ է և ճակատագրական։ Իրավիճակը, որն Ազգային- ժողովրդավարական Բևեռը տարիներ շարունակ կանխատեսում էր՝ կայանում է։ Իրադարձությունները ծավալվում են հարաճուն կերպով։ Ռուսաստանի Դաշնությունում ընթացող իրադարձությունները Հայաստանի Հանրապետության համար հղի են լուրջ մարտահրավերներով։ Այդուհանդերձ, դրանք մեծագույն հնարավորություններ են ստեղծում հայոց ինքնիշխան պետականության վերակերտման, Արցախի հարցի արդարացի լուծման հնարավությունների և […]

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՄՈԴԵԼ

ՆԱԽԱԲԱՆ Միջնադարում տեղի ունեցավ մշակութային, քաղաքակրթական վերածնունդ։ Դրա համատեքստում մեկնարկեց նաև ժողովուրդների ինքնակառավարման կամ ժողովրդավարության վերածնունդը։ Սակայն ժողովրդավարության վերածնունդը մնացել է կես ճանապարհին՝ արդեն տեսանելի վիժեցման մարտահրավերին դեմ հանդիման։ Մեր կարծիքով, այս կիսատությունը հիմնականում պայմանավորված է առավելապես երկու` ընդհանրականի նկատմամբ անհատականի գերակայության և առևտրային պայմանագրային, համակարգաստեղծ բաղադրիչների գեներացմամբ կայացած Միջերկրծովյան քաղաքակրթության վրա հիմնվելու։ Մեր պատկերացմամբ, […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ/ STATEMENT

Ազգային-ժողովրդավարական Բևեռը սրտանց շնորհակալություն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովին և, հատկապես, հանձնաժողովի համանախագահներ, կոնգրեսականներ Քրիս Սմիթին և Ջիմ Մակ-Գովերնին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումներ նախաձեռնելու, Արցախի հայերի ծանր վիճակը քննարկման առարկա դարձնելու և լուսաբանելու համար: Ազգային-ժողովրդավարական Բևեռը հպարտ է, որ համագործակցել է կոնգրեսական Սմիթի և նրա գրասենյակի հետ՝ կարևոր դեր խաղալով վերընշված […]

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԻ՞Ք, ԹԵ՞ ՔՎԱԶԻՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԿԵԼԱՆՈՑ

#ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԻ՞Ք, ԹԵ՞ ՔՎԱԶԻՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԿԵԼԱՆՈՑ Էպոսում Մարութա Վանքը պետականության խորհրդանիշն է: Երբ Դավիթն առաջին անգամ վերաշինում է Մարութա Վանքը, այսինքն՝ վերականգնում է պետականությունը, ապա, առավոտյան արթնանալով՝ տեսնում է, որ Վանքն անհետացել է և Վանքի համար օգտագործված շինանյութերը «վերադարձել» են իրենց տեղերը: Վանքի առաջին վերաշինությունը ներկայացնում է ժողովրդի հասունացման և սուբյեկտացման առաջին փուլը: […]

Կոնգրեսի առաջիկա լսումները՝ «Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» վերտառությամբ

Ազգային- ժողովրդավարական Բևեռը մեր հայրենակիցներին տեղեկացնում եւ կոչ է անում դիտել Հայաստանի վերաբերյալ Կոնգրեսի առաջիկա լսումները՝ «Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» վերտառությամբ, որը տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի օրը` հունիսի 21-ին, 2023թ․ – 14:15 (ԱՄՆ արևելյան ստանդարտ ժամանակով): Լսումները հովանավորվում են Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից՝ կոնգրեսական Քրիս Սմիթի ((հանրապետական, Նյու Ջերսի) և կոնգրեսական Ջիմ Մակ-Գովերնի […]

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՌԿԱ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՌԿԱ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է վերջին շրջանում լայն տարածում գտած իրավապահ և ոստիկանական մարմինների կողմից հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների կիրառման բոլոր դրսևորումները։ Ոստիկանների, պարեկների, այլ իրավապահ ծառայողների կողմից անձանց իրավունքների ու ազատությունների կոպտագույն խախտումների մասին հրապարակումներն այլևս դարձել են սովորական և միաժամանակ անպատժելի երևույթ։ […]

ԲԱՑԱՀԱՅՏԵ՛Լ ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱՐԿԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

ԲԱՑԱՀԱՅՏԵ՛Լ ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱՐԿԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ Առերևույթ դրսևորումները բավարար են եզրակացնելու համար, որ Հայաստանի քաղաքական, փորձագիտական, բիզնես և մեդիա տիրույթներում ռուսական գործակալներից բացի, բազմացել ու գործում են նաև թուրք-ադրբեջանական շահեր սպասարկող շրջանակներ ու անհատներ: Ռուսական գործակալներն ընդհանուր առմամբ հայտնի են: Դրանց պրոբլեմը կլուծվի ինքնիշխան Հայաստանում՝ անցումային արդարադատությամբ: Մինչդեռ թուրք-ադրբեջանական գործակալները ձգտում են թաքնվել […]

Պատրաստ լինել առաջիկա ճակատագրական պայքարին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ԱՌԱՋԻԿԱ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻՆ Նիկոլ Փաշինյանի` ս.թ. մայիսի 9-ին Մոսկվայում կայացած պուտինյան շքահանդեսին մասնակցությունը կրկին ապացուցեց, որ Հայաստանի կոլաբորանտական իշխանության անողնաշարավոր քաղաքականություն վարող ղեկավարը ոչ միայն չի ներկայացնում Հայաստանի եւ հայության հավաքական շահերը, այլեւ ուղղակիորեն վտանգում է նրանց` Հայաստանը դնելով ավտորիտար երկրների բեւեռի դաշինքում այն պայմաններում, երբ վերջիններս անթաքույց հակահայկական դիրքեր են որդեգրել […]

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նոր բնույթի լոբբիստական գործունեության անհրաժեշտության մասին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նոր բնույթի լոբբիստական գործունեության անհրաժեշտության մասին Հարավային Կովկասի տարածաշրջանը ավելի ու ավելի զգալի տեղ է գրավում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական օրակագում։ Ըստ այդմ, Վաշինգտոնում նոր բնույթի լոբբիստական գործունեությունը դառնում է անհրաժեշտություն։ Գործունեություն, որի առաջնային թիրախները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության առջև (ներառյալ Արցախը) ծառացած մարտահրավերների չեզոքացումը և Հայոց ինքիշխան պետականության վերակերտումը։ […]

Իգոր Մուրադյանի ծննդյան օրն է

Սիրելի՛ հայրենակիցներ, Շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին, Արցախյան շարժման ռահվիրա Իգոր Մուրադյանի ծննդյան օրն է: Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամները և աջակիցները շաբաթ օրը՝ ժամը 11:00-ին, այցելելու են Եռաբլուր` Իգոր Մուրադյանի հիշատակը ոգեկոչելու համար։ Ցանկացողները կարող են միանալ: Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ 27 ապրիլի, 2023 թ., Երևան