ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ս․/թ․ մարտի 13-ին (2024թ․) «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հրավերով Բելգիայում գտնվող Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը հանդիպել է Եվրամիության դիվանագիտական կառույցի՝ Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության [The European External Action Service (EEAS)] Հայաստանի հարցերի պատասխանատու Սոֆի վան Բերգենի (Sofie van Bergen):

Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության ներկա արտաքին և ներքին մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընդլայնման և խորացման հնարավորություններին, ինչպես նաև փոխհարաբերությունների նոր ձևաչափերի որոնման անհրաժեշտությանը։

Արա Պապյանը, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է Ազգային- ժողովրդավարական Բևեռի մոտեցումները հայ-ադրբեջանական սահմանի հստակեցման իրավական հիմքերի, ստալինյան ժառանգության հաղթահարման և, ըստ այդմ, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու վերաբերյալ։

Բրյուսել, 14 մարտի 2024թ․