ԲԱՑԱՀԱՅՏԵ՛Լ ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱՐԿԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

ԲԱՑԱՀԱՅՏԵ՛Լ ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱՐԿԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ Առերևույթ դրսևորումները բավարար են եզրակացնելու համար, որ Հայաստանի քաղաքական, փորձագիտական, բիզնես և մեդիա տիրույթներում ռուսական գործակալներից բացի, բազմացել ու գործում են նաև թուրք-ադրբեջանական շահեր սպասարկող շրջանակներ ու անհատներ: Ռուսական գործակալներն ընդհանուր առմամբ հայտնի են: Դրանց պրոբլեմը կլուծվի ինքնիշխան Հայաստանում՝ անցումային արդարադատությամբ: Մինչդեռ թուրք-ադրբեջանական գործակալները ձգտում են թաքնվել […]

Պատրաստ լինել առաջիկա ճակատագրական պայքարին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ԱՌԱՋԻԿԱ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻՆ Նիկոլ Փաշինյանի` ս.թ. մայիսի 9-ին Մոսկվայում կայացած պուտինյան շքահանդեսին մասնակցությունը կրկին ապացուցեց, որ Հայաստանի կոլաբորանտական իշխանության անողնաշարավոր քաղաքականություն վարող ղեկավարը ոչ միայն չի ներկայացնում Հայաստանի եւ հայության հավաքական շահերը, այլեւ ուղղակիորեն վտանգում է նրանց` Հայաստանը դնելով ավտորիտար երկրների բեւեռի դաշինքում այն պայմաններում, երբ վերջիններս անթաքույց հակահայկական դիրքեր են որդեգրել […]

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նոր բնույթի լոբբիստական գործունեության անհրաժեշտության մասին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նոր բնույթի լոբբիստական գործունեության անհրաժեշտության մասին Հարավային Կովկասի տարածաշրջանը ավելի ու ավելի զգալի տեղ է գրավում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական օրակագում։ Ըստ այդմ, Վաշինգտոնում նոր բնույթի լոբբիստական գործունեությունը դառնում է անհրաժեշտություն։ Գործունեություն, որի առաջնային թիրախները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության առջև (ներառյալ Արցախը) ծառացած մարտահրավերների չեզոքացումը և Հայոց ինքիշխան պետականության վերակերտումը։ […]

Իգոր Մուրադյանի ծննդյան օրն է

Սիրելի՛ հայրենակիցներ, Շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին, Արցախյան շարժման ռահվիրա Իգոր Մուրադյանի ծննդյան օրն է: Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամները և աջակիցները շաբաթ օրը՝ ժամը 11:00-ին, այցելելու են Եռաբլուր` Իգոր Մուրադյանի հիշատակը ոգեկոչելու համար։ Ցանկացողները կարող են միանալ: Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ 27 ապրիլի, 2023 թ., Երևան

Ժիրայր Սեֆիլյանը Վաշինգտոնում հանդիպել է Անդրեյ Պիոնտկովսկու և Յուրի Շվեցի հետ

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Ժիրայր Սէֆիլյանը հանդիպել է այնտեղի ռուս և ուկրաինական սփյուռքի նշանավոր անդամների հետ։ Ցուցակում առավել ուշագրավ են եղել հանդիպումները մեծ հեղինակություն վայելող այլախոհներ և քաղաքական մեկնաբաններ Անդրեյ Պիոնտկովսկու (Андрей Пионтковский) և Յուրի Շվեցի (Юрий Швец – официальный канал) հետ: Քննարկումները կենտրոնացած էին Ուկրաինայի պատերազմի, ռուսական ագրեսիան խափանելու արևմուտքի ջանքերի և տարածաշրջանի երկրների […]

Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը կոնգրեսական Քիյթ Սելֆի հետ

Ժիրայր Սեֆիլյանը  արդյունավետ և հուսադրող զրույց ունեցավ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ կոնգրեսական Քիյթ Սելֆի Congressman Keith Self հետ: Կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, ներառյալ` իրավիճակը Արցախում և այն դերը, որը կարող է ունենալ Ազգային-ժողովրդավարական Բևեռը Հայաստանն Արևմուտքին մոտեցնելու և ռուսական վնասակար ազդեցությանը դիմակայելու գործում: Ազգային-ժողովրդավարական Բևեռի […]

Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը կոնգրեսական Բրայան Մասթի

Ժիրայր Սեֆիլյանը հանդիպել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Բրայան Մասթի Congressman Brian Mast հետ։ Զրույցը կենտրոնացել է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին, այդ թվում՝ Արցախում տիրող իրավիճակին և այն քայլերին, որոնք ԱՄՆ Կոնգրեսը կարող է ձեռնարկել Ազգային-ժողովրդավարական Բևեռին աջակցելու՝ Հայաստանում ուժեղացնելու արևմտամետ տրամադրությունները և հակազդելու Ռուսաստանի ազդեցությանը […]

Այց Ծիծեռնակաբերդ ապրիլի 24-ին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակիցներին, համակիրներին և բոլոր ցանկացողներին խնդրում ենք ապրիլի 24-ին, ժամը 12-ին հավաքվել Մերգելյան ինստիտուտի մոտ՝ միասին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար։ Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ 21 ապրիլի,2023 թ., Երևան

Ժիրայր ՍԷֆիլյանի հանդիպումները Կապիտոլիումում

Վերլուծական կենտրոնների և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներից բացի, Ժիրայր Սեֆիլյանը լայն քննարկումներ է անցկացրել Կապիտոլիումում: Պարոն Սեֆիլյանը կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանը Միացյալ Նահանգների և նրա արևմտյան գործընկերների հետ դաշինքի մաս կազմելու և ռուսական ուղեծրից դուրս բերելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի ներկայիս քաղաքական և անվտանգության իրավիճակին վերաբերող մի շարք զգայուն հարցեր։ Պարոն Սեֆիլյանը […]

Ժիրայր Սեֆիլյանն այցելել է Նաթալիի գերեզմանին

Սույն թվականի ապրիլի 19-ին Ժիրայր Սէֆիլյանն այցելել է Նեմեսիս գործողութեան կազմակերպիչ Շաhան Նաթալիի գերեզմանին` մահվան 40-րդ տարելիցի առթիվ: Today, April 19, 2023, Jirayr Sefilian visited the grave of Shahan Natali, the organizer of Operation Nemesis, on the occasion of the 40th anniversary of his death.