ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
Պահը վճռորոշ է և ճակատագրական։
Իրավիճակը, որն Ազգային- ժողովրդավարական Բևեռը տարիներ շարունակ կանխատեսում էր՝ կայանում է։
Իրադարձությունները ծավալվում են հարաճուն կերպով։
Ռուսաստանի Դաշնությունում ընթացող իրադարձությունները Հայաստանի Հանրապետության համար հղի են լուրջ մարտահրավերներով։
Այդուհանդերձ, դրանք մեծագույն հնարավորություններ են ստեղծում հայոց ինքնիշխան պետականության վերակերտման, Արցախի հարցի արդարացի լուծման հնարավությունների և ազգային իշխանությունների հաստատման համար։
Հաշվի առնելով, որ գործող իշխանությունները շարունակաբար ցույց են տվել իրենց ապիկարությունը՝ իրավիճակին համարժեք արձագանքելու առումով և վստահաբար ձախողելու են ճգնաժամին համաժեք գործել, Ազգային- ժողովրդական Բևեռը, ինչպես հայտարարել էր բազմիցս, պատրաստ է ստանձնել պատասխանատվության իր բաժինը՝ ստեղծել իրավիճակին համարժեք հակաճգնաժամային կառավարման ազգային խորհուրդ։
Ազգային-ժողովրդավարական Բևեռը ուշի ուշով հետևում է իրավիճակի զարգացումներին և դիմում է իր համախոհներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հայ ժողովրդին` լինել զգոն և մշտապես պատրաստ, ըստ համապատասխան կոչի գործողություններ իրականացնելու համար։
Ազգային- ժողովրդավարական Բևեռի խորհուրդ,
24 հունիսի, 2023թ․, ք․ Երևան