ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Տիկին դեսպան,

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի և բոլոր անդամների անունից ուզում եմ շնորհավորել Ձեզ և ձեր ղեկավարած թիմին` ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ։


Թույլ տվեք նաև օգտվելով հնարավորությունից` ողջունել Ձեզ Հայաստանում։
 
Մենք անհամբեր սպասում ենք մեր համատեղ աշխատանքին Ձեր և Ձեր ղեկավարած թիմի հետ։
 
Ինչպես գիտեք Ազգային-ժողովրդավարական Բևեռը, որը Հայաստանի արևմտամետ ամենամեծ քաղաքական ուժն է, վերջերս պայմանագիր է կնքել Վաշինգտոնի ազդեցիկ լոբբիստական կազմակերպության հետ, որը ղեկավարում է Ներկայացուցիչների պալատի խոսնակի նախկին թեկնածու Բոբ Լիվինգստոնը, որպիսի առաջ տանենք Հայաստանակենտրոն քաղաքական օրակարգը Վաշինգտոնում։
 
Լիվինգստոնը օգնում է մեզ բացել բազմաթիվ դռներ այնտեղ և մենք ուրախ կլինենք մանրամասներ ներկայացնել Ձեզ մեր օրակարգի մասին։
 
Շնորհակալ եմ հրավերի համար։