ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ/ STATEMENT

Ազգային-ժողովրդավարական Բևեռը սրտանց շնորհակալություն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովին և, հատկապես, հանձնաժողովի համանախագահներ, կոնգրեսականներ Քրիս Սմիթին և Ջիմ Մակ-Գովերնին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումներ նախաձեռնելու, Արցախի հայերի ծանր վիճակը քննարկման առարկա դարձնելու և լուսաբանելու համար: Ազգային-ժողովրդավարական Բևեռը հպարտ է, որ համագործակցել է կոնգրեսական Սմիթի և նրա գրասենյակի հետ՝ կարևոր դեր խաղալով վերընշված […]

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԻ՞Ք, ԹԵ՞ ՔՎԱԶԻՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԿԵԼԱՆՈՑ

#ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԻ՞Ք, ԹԵ՞ ՔՎԱԶԻՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԿԵԼԱՆՈՑ Էպոսում Մարութա Վանքը պետականության խորհրդանիշն է: Երբ Դավիթն առաջին անգամ վերաշինում է Մարութա Վանքը, այսինքն՝ վերականգնում է պետականությունը, ապա, առավոտյան արթնանալով՝ տեսնում է, որ Վանքն անհետացել է և Վանքի համար օգտագործված շինանյութերը «վերադարձել» են իրենց տեղերը: Վանքի առաջին վերաշինությունը ներկայացնում է ժողովրդի հասունացման և սուբյեկտացման առաջին փուլը: […]

Կոնգրեսի առաջիկա լսումները՝ «Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» վերտառությամբ

Ազգային- ժողովրդավարական Բևեռը մեր հայրենակիցներին տեղեկացնում եւ կոչ է անում դիտել Հայաստանի վերաբերյալ Կոնգրեսի առաջիկա լսումները՝ «Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» վերտառությամբ, որը տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի օրը` հունիսի 21-ին, 2023թ․ – 14:15 (ԱՄՆ արևելյան ստանդարտ ժամանակով): Լսումները հովանավորվում են Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից՝ կոնգրեսական Քրիս Սմիթի ((հանրապետական, Նյու Ջերսի) և կոնգրեսական Ջիմ Մակ-Գովերնի […]

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՌԿԱ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՌԿԱ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է վերջին շրջանում լայն տարածում գտած իրավապահ և ոստիկանական մարմինների կողմից հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների կիրառման բոլոր դրսևորումները։ Ոստիկանների, պարեկների, այլ իրավապահ ծառայողների կողմից անձանց իրավունքների ու ազատությունների կոպտագույն խախտումների մասին հրապարակումներն այլևս դարձել են սովորական և միաժամանակ անպատժելի երևույթ։ […]

ԲԱՑԱՀԱՅՏԵ՛Լ ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱՐԿԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

ԲԱՑԱՀԱՅՏԵ՛Լ ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱՐԿԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ Առերևույթ դրսևորումները բավարար են եզրակացնելու համար, որ Հայաստանի քաղաքական, փորձագիտական, բիզնես և մեդիա տիրույթներում ռուսական գործակալներից բացի, բազմացել ու գործում են նաև թուրք-ադրբեջանական շահեր սպասարկող շրջանակներ ու անհատներ: Ռուսական գործակալներն ընդհանուր առմամբ հայտնի են: Դրանց պրոբլեմը կլուծվի ինքնիշխան Հայաստանում՝ անցումային արդարադատությամբ: Մինչդեռ թուրք-ադրբեջանական գործակալները ձգտում են թաքնվել […]

Պատրաստ լինել առաջիկա ճակատագրական պայքարին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ԱՌԱՋԻԿԱ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻՆ Նիկոլ Փաշինյանի` ս.թ. մայիսի 9-ին Մոսկվայում կայացած պուտինյան շքահանդեսին մասնակցությունը կրկին ապացուցեց, որ Հայաստանի կոլաբորանտական իշխանության անողնաշարավոր քաղաքականություն վարող ղեկավարը ոչ միայն չի ներկայացնում Հայաստանի եւ հայության հավաքական շահերը, այլեւ ուղղակիորեն վտանգում է նրանց` Հայաստանը դնելով ավտորիտար երկրների բեւեռի դաշինքում այն պայմաններում, երբ վերջիններս անթաքույց հակահայկական դիրքեր են որդեգրել […]

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նոր բնույթի լոբբիստական գործունեության անհրաժեշտության մասին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նոր բնույթի լոբբիստական գործունեության անհրաժեշտության մասին Հարավային Կովկասի տարածաշրջանը ավելի ու ավելի զգալի տեղ է գրավում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական օրակագում։ Ըստ այդմ, Վաշինգտոնում նոր բնույթի լոբբիստական գործունեությունը դառնում է անհրաժեշտություն։ Գործունեություն, որի առաջնային թիրախները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության առջև (ներառյալ Արցախը) ծառացած մարտահրավերների չեզոքացումը և Հայոց ինքիշխան պետականության վերակերտումը։ […]

Իգոր Մուրադյանի ծննդյան օրն է

Սիրելի՛ հայրենակիցներ, Շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին, Արցախյան շարժման ռահվիրա Իգոր Մուրադյանի ծննդյան օրն է: Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամները և աջակիցները շաբաթ օրը՝ ժամը 11:00-ին, այցելելու են Եռաբլուր` Իգոր Մուրադյանի հիշատակը ոգեկոչելու համար։ Ցանկացողները կարող են միանալ: Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ 27 ապրիլի, 2023 թ., Երևան

Ժիրայր Սեֆիլյանը Վաշինգտոնում հանդիպել է Անդրեյ Պիոնտկովսկու և Յուրի Շվեցի հետ

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Ժիրայր Սէֆիլյանը հանդիպել է այնտեղի ռուս և ուկրաինական սփյուռքի նշանավոր անդամների հետ։ Ցուցակում առավել ուշագրավ են եղել հանդիպումները մեծ հեղինակություն վայելող այլախոհներ և քաղաքական մեկնաբաններ Անդրեյ Պիոնտկովսկու (Андрей Пионтковский) և Յուրի Շվեցի (Юрий Швец – официальный канал) հետ: Քննարկումները կենտրոնացած էին Ուկրաինայի պատերազմի, ռուսական ագրեսիան խափանելու արևմուտքի ջանքերի և տարածաշրջանի երկրների […]

Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը կոնգրեսական Քիյթ Սելֆի հետ

Ժիրայր Սեֆիլյանը  արդյունավետ և հուսադրող զրույց ունեցավ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ կոնգրեսական Քիյթ Սելֆի Congressman Keith Self հետ: Կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, ներառյալ` իրավիճակը Արցախում և այն դերը, որը կարող է ունենալ Ազգային-ժողովրդավարական Բևեռը Հայաստանն Արևմուտքին մոտեցնելու և ռուսական վնասակար ազդեցությանը դիմակայելու գործում: Ազգային-ժողովրդավարական Բևեռի […]