ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նոր բնույթի լոբբիստական գործունեության անհրաժեշտության մասին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նոր բնույթի լոբբիստական գործունեության անհրաժեշտության մասին Հարավային Կովկասի տարածաշրջանը ավելի ու ավելի զգալի տեղ է գրավում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական օրակագում։ Ըստ այդմ, Վաշինգտոնում նոր բնույթի լոբբիստական գործունեությունը դառնում է անհրաժեշտություն։ Գործունեություն, որի առաջնային թիրախները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության առջև (ներառյալ Արցախը) ծառացած մարտահրավերների չեզոքացումը և Հայոց ինքիշխան պետականության վերակերտումը։ […]

Իգոր Մուրադյանի ծննդյան օրն է

Սիրելի՛ հայրենակիցներ, Շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին, Արցախյան շարժման ռահվիրա Իգոր Մուրադյանի ծննդյան օրն է: Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամները և աջակիցները շաբաթ օրը՝ ժամը 11:00-ին, այցելելու են Եռաբլուր` Իգոր Մուրադյանի հիշատակը ոգեկոչելու համար։ Ցանկացողները կարող են միանալ: Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ 27 ապրիլի, 2023 թ., Երևան

Ժիրայր Սեֆիլյանը Վաշինգտոնում հանդիպել է Անդրեյ Պիոնտկովսկու և Յուրի Շվեցի հետ

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Ժիրայր Սէֆիլյանը հանդիպել է այնտեղի ռուս և ուկրաինական սփյուռքի նշանավոր անդամների հետ։ Ցուցակում առավել ուշագրավ են եղել հանդիպումները մեծ հեղինակություն վայելող այլախոհներ և քաղաքական մեկնաբաններ Անդրեյ Պիոնտկովսկու (Андрей Пионтковский) և Յուրի Շվեցի (Юрий Швец – официальный канал) հետ: Քննարկումները կենտրոնացած էին Ուկրաինայի պատերազմի, ռուսական ագրեսիան խափանելու արևմուտքի ջանքերի և տարածաշրջանի երկրների […]

Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը կոնգրեսական Քիյթ Սելֆի հետ

Ժիրայր Սեֆիլյանը  արդյունավետ և հուսադրող զրույց ունեցավ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ կոնգրեսական Քիյթ Սելֆի Congressman Keith Self հետ: Կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, ներառյալ` իրավիճակը Արցախում և այն դերը, որը կարող է ունենալ Ազգային-ժողովրդավարական Բևեռը Հայաստանն Արևմուտքին մոտեցնելու և ռուսական վնասակար ազդեցությանը դիմակայելու գործում: Ազգային-ժողովրդավարական Բևեռի […]

Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը կոնգրեսական Բրայան Մասթի

Ժիրայր Սեֆիլյանը հանդիպել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Բրայան Մասթի Congressman Brian Mast հետ։ Զրույցը կենտրոնացել է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին, այդ թվում՝ Արցախում տիրող իրավիճակին և այն քայլերին, որոնք ԱՄՆ Կոնգրեսը կարող է ձեռնարկել Ազգային-ժողովրդավարական Բևեռին աջակցելու՝ Հայաստանում ուժեղացնելու արևմտամետ տրամադրությունները և հակազդելու Ռուսաստանի ազդեցությանը […]

Այց Ծիծեռնակաբերդ ապրիլի 24-ին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակիցներին, համակիրներին և բոլոր ցանկացողներին խնդրում ենք ապրիլի 24-ին, ժամը 12-ին հավաքվել Մերգելյան ինստիտուտի մոտ՝ միասին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար։ Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ 21 ապրիլի,2023 թ., Երևան

Ժիրայր ՍԷֆիլյանի հանդիպումները Կապիտոլիումում

Վերլուծական կենտրոնների և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներից բացի, Ժիրայր Սեֆիլյանը լայն քննարկումներ է անցկացրել Կապիտոլիումում: Պարոն Սեֆիլյանը կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանը Միացյալ Նահանգների և նրա արևմտյան գործընկերների հետ դաշինքի մաս կազմելու և ռուսական ուղեծրից դուրս բերելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի ներկայիս քաղաքական և անվտանգության իրավիճակին վերաբերող մի շարք զգայուն հարցեր։ Պարոն Սեֆիլյանը […]

Ժիրայր Սեֆիլյանն այցելել է Նաթալիի գերեզմանին

Սույն թվականի ապրիլի 19-ին Ժիրայր Սէֆիլյանն այցելել է Նեմեսիս գործողութեան կազմակերպիչ Շաhան Նաթալիի գերեզմանին` մահվան 40-րդ տարելիցի առթիվ: Today, April 19, 2023, Jirayr Sefilian visited the grave of Shahan Natali, the organizer of Operation Nemesis, on the occasion of the 40th anniversary of his death.

Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումները Վաշինգտոնում

Վաշինգտոնում գտնվելու ընթացքում Ժիրայր Սեֆիլյանը նաև հանդիպել է Վաշինգտոնի դիվանագիտական ​​համայնքի ականավոր և ազդեցիկ անդամների հետ։ Ցուցակում առավել ուշագրավ են եղել Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը և Կատարում ԱՄՆ նախկին դեսպան Պատրիկ Թերոսը: Պարոն Սեֆիլյանն իր գործընկերների հետ քննարկել է Հայաստանում փոփոխությունների անխուսափելիությունը, քանի որ Ուկրաինայում սպասվող հակահարձակման արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանին […]

Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումները Վաշինգտոնում

Վաշինգտոնում Ժիրայր Սեֆիլյանը հանդիպել է ազդեցիկ վերլուծական կենտրոնների հետ, որոնք հետաքրքրված են և ի վիճակի են ձևավորել ԱՄՆ-ի քաղաքականությունը Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում՝ ներառյալ Ուկրաինան։  Այդ նպատակով պարոն Սեֆիլյանը հանդիպել է Լեքսինգթոն պաշտպանական վերլուծական ինստիտուտի գլխավոր տնօրեն Մերրիկ «Մաք» Քերիի և հայտնի արտաքին քաղաքականության գծով վերլուծական կենտրոն ՄակՔեյն ինստիտուտի գործադիր տնօրեն Դոկտոր Էվելին Ֆարկասի […]