ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

 
ՆԻԿՈԼԻ ԹՎԻ ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ
 
Հարգելի՛ հայրենակիցներ, իրավապաշտպաններ ու քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ,
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի ապօրինության վրա, որին բախվել ու բախվում ենք ոչ միայն ես և ընկերներս, այլ նաև, մեր ունեցած տեղեկություններով, անազատության մեջ գտնվող բազմաթիվ մեր հայրենակիցներ (անկախ այն բանից, թե որքանով է տվյալ անձի անազատության մեջ գտնվելը հանդիսանում օրինական)։
Մանրամասնեմ․ 2021թ-ի փետրվարի 24-ին ավարտվեց Սասնա Ծռերի առաջին խմբի դատական գործն առաջին ատյանի դատարանում։
 
Նիկոլի սրտի դատավորներից Մեսրոպ Մակյանը, լիովին ապացուցված համարեց սերժիկի կարած մեղադրանքները, (հիշեցնեմ, որ գործով դատախազ Պետրոսն ու դատավոր Մակյանը պաշտոնի բարձրացումներ են ստացել հենց նիկոլի օրոք) և մեր ինը հոգուն դատապարտեց 8,5-25 տարվա ազատազրկման, անձամբ ինձ՝ 9 տարի 6 ամիս ժամկետով, և քանի որ մինչև 2018թ․-ի օգոստոսի 8-ը իմ նկատմամբ որպես «խափանման միջոց» (պատիժ) կալանքը երաշխավորությամբ փոփոխելը 2 տարի 12 օր «նախնական կալանք» էի կրել, վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի 5 ամիս 18 օր:
 
2022թ․-ի մայիսի 26-ին «դատարանի վճիռը» մտավ «օրինկան ուժի մեջ» և մայիսի 28-ից Նիկոլի գերին ենք (մանրամասները հետագայում)։ Այսինքն՝ այս պահին անազատության մեջ եմ գտնվում շուրջ 3 տարի 3 ամիս։
 
Նույն 2022թ․-ի հունիսի 15-ին «ընդունված» և հուլիսի 1-ին «ուժի մեջ մտած» քրեակատարողական օրենսգրքի 19-րդ գլխի հոդված 96-ի 6-րդ կետում հստակ ասվում է․ «տույժեր չունենալու և դրական վարքագիծ դրսևորելու դեպքում պատժի ժամկետի ոչ պակաս քան 1/3-ը միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ»։
 
Ինչպես արդեն ասացի, նիկոլի «դատարանը» ինձ «դատապարտել» է 9 տարի 6 ամիս ժամկետով։
Այսինքն, պատժի ժամկետը ճիշտ այդքան է։
 
2 տարի 12 օր նիկոլի կնքահայր և ավագ եղբայր սերժիկ սարգսյանն ինձ պահել է ԱԱԾ մեկուսարանում (ԿԳԲ պադվալ)։
Այսինքն, ներկա գործող ՔԿՕ-ում նախատեսվող միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից շատ անգամ ավելի խիստ՝ բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններին համապատասխանող պայմաններում՝ զբոսանքը 1 ժամ և այլն։
Դրան գումարած 1,5 տարի զրկված եմ եղել զանգերի ու տեսակցությունների հնարավորությունից և, կներեք արտահայտությանս համար, բացի զուգարան գնալուց ամեն քայլափոխին մանրակրկիտ «խուզարկում էին»։
 
Դե՛, ինչպես նշեցի, Նիկոլն էլ գերեվարել է 2022թ-ի մայիսի 28-ին, այսինքն, «պատժիս» ժամկետի 1/3-ը՝ 3 տարի 2 ամիսը, լրացել է սույն թվականի հուլիսի 16-ին, և, ըստը ՔԿՕ-ի վերոնշյալ հոդվածի համապատասխան կետի, պիտի տեղի ունենար ռեժիմի փոփոխություն։
Բայց քանի որ Էդվարդ Գրիգորյանի ժամանակը լրացել էր դեռևս 3 ամիս առաջ և ոչ մի ձայն-ծպտուն չկար, ուստի համապատասխան գրությամբ դիմեցի (առանց ,,խնդրում եմ,,-ի, քանի որ կարծում եմ՝ շատ տրամաբանական է, որ իրավունքներիս իրացման համար ոչ թե խնդրեմ, այլ ուղղակի պահնաջեմ), որպեսզի գրավոր պատասխան ստանամ, թե ինչու մեր իրավունքներն իրացնել չենք կարողանում (ընկերներիս կխնդրեմ պատասխանի լուսապատճեն կցել գրառմանս)։
 
Ուրեմն, էս մտքի գիգանտները՝ միշիկի նիկոլի իրավաբանները, որոշել են, որ իրենց իրավունք է վերապահված օրենքի՝ իրենց համար «անհասկանալի» դրույթները մեկնաբանել ըստ սեփական ուղեղի մեկ հատիկ ծալքի և, ըստ այդմ, մերժել, իրենց ձևակերպմամբ, ,,խնդրանքս,,, քանի որ, видите ли, պատժի ժամկետի 1/3-ի սկիզբը պետք է հաշվել 28․05․2022-ից, իսկ էն նախնական կալանքը՝ դե դա պատիժ չէր, դա, իրենց կարծիքով, միգուցե, երկնային պարգև էր, ուղղակի՛, դե մեր ժողվարչապետ ջանը բարությունից դրդված (կամ միգուցե բրդված) ընդհանուր պատժաժամկետից հանել է․․․
Հա՛, ուրեմն՝ ԱՅՍ ամենի արդյունքում, մերօրյան Ժան-Ժակ Ռուսոներն ու Մոնտեսքիոները, նոր նիկոլյան մաթեմատիկայի կիրառմամբ, 2022թ-ի մայիսի 28-ին գումարել են 3 տարի 2 ամիս և, ուշադրություն, ստացել են, ոչ ավել, ոչ պակաս, օգոստոսի 17․․․
Չէ, լուրջ, ասում են՝ 1/3-րդը պետք է հաշվենք ընդհանուր 9 տարի 6 ամիս պատժաժամկետի 1/3-ը, բայց որ դրանից 2 տարի 12 օրը նստել ես շատ ավելի խիստ պայմաններում՝ դա հեչ՝ նախկիններն են մեղավոր, նախկինները (կամ էլ, կներեք արտահայտությանս, դրա վրա թքած), դեռ այս մնացած 7 տարի 5 ամիս 18 օրվանից 3 տարի 2 ամիսը ետք է նստես ցմահ ազատազրկվածների համար նախատեսված պայմաններում (իրենց հաշվարկներով մինչև 2025թ-ի օգոստոսի 17-ը)։
 
Հետո, որ խնդրես, աղաչես, պաղատես՝ կմտածենք․․․Փաստորեն ստացվում է, որ, եթե իմ կամ մեկ ուրիշի նախնական կալանքը տևած լինի, ասենք, 6 տարի 2 ամիս և 23 օր (չմոռանամ հիշեցնել, որ նախնական կալանքը, չափազանց խիստ պայմանների պատճառով, որոշ երկրներում հաշշվում է 1,5 կամ 2 անգամ ավելին։ Այսինքն՝ նախնական կալանքւ 1 օրը = 1,5 կամ 2 օր ընդհանուր պատժաժամկետի օրվան, որը քննարկվել է կիրառել նաև այստեղ կարծեմ սերժիկի օրոք), ապա պատժաժամկետս լրանալուց հետո 13-ը դեռևս լրացած չլինելու պատճառով ինձ (կամ մեկ ուրիշին) դեռ բաց չէին թողնելու, դեռ պիտի ,,մի քիչ,, էլ նստեցնեն, հետո 1/3-ը լրանալուց հետո տեղափոխեն մեղմ պայմաններ, հետ ,,մի քիչ,, էլ նստեցնելուց հետո ցածր անվտանգային գոտու երկու ռեժիմներ և, վերջապես, (օ՜ երկնային պարգև) 13 տարի 7 ամիս 16 օր նստելուց հետո (քանի որ էդ գոտիներով անցնելն ունի ևս մեկ ոչ պակաս կարևոր ,,վերասոցիալականացման,, նպատակ) միշիկա-նիկոլա-քարամախառը իրավաանբան- իրավագետները մեծ շուքով ինձ կարձակեն․․․Պիտի նշեմ, որ էս խելքի պուտակները նման պատասխան տալիս հաշվի չեն առել մի ոչ պակաս կարևոր ,,մանրուք,,՝ մեր պարագայում ընդհանուր պատժի 1/2-ը կրելուց հետո, մեր դիմումի համաձայն, հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ, կարող ենք ընդհանրապես ,,վաղաժամկետ-պայմանական,, ազատ արձակվել՝ այդպես էլ դեռ 1/3-ը չլրացած։
 
Ինչպես կասեր դասականը՝ ակու՜նք իմաստության․․․ Լինելով շատ ,,անշնորհք,, անձնավորություն՝ չեմ կարող չասել, որ բացի նրանից, որ իրավունքի հայրերը սա կարդալուց հետո գերեզմանում տասն անգամ շուռ կգային, նաև Արիստոտելից սկսած բոլոր գիտնականները, որոնք մաթեմատիկային ինչ-որ չափով առնչվել են, հարյուր անգամ շուռ եկան, բայց նիկոլի թվին 40 000 հա ինտենսիվ այգուց և թռչող կոկորդիլոսներից հետո այլևս ոչինչ չի զարմացնում․․․ Ինչևէ․․․
Առաջարկում եմ հարգարժան Նինա Կարապետյանցին, Զարուհի Հովհաննիսյանին, Ժաննա Ալեքսանյանին, Արթուր Սաքունցին և մնացյալ իրավապաշտպաններին, ում անունը չեմ նշել, բայց ում համար, անկախ ամեն ինչից, կարևոր է, որ ՀՀ-ն դառնա իրոք իրավական պետություն, և մարդկանց իրավունքները, անկախ կարգավիճակից, չոտնահարվեն, մարդիկ, ովքեր գտնվում են անազատության մեջ, չդառնան տգետների ու սրիկաների կամայականությունների զոհը՝ ձայն բարձրացնեն, դիրքորոշում հայտնեն, ակտիվություն ցուցաբերեն, այցելեն քրեակատարողական հիմնարկներ, ծանոթանան խնդիրներին, պահման պայմաններին, տեսակցությունների համար նախատեսված վայրերի պայմաններին և այլն։ Ընդ որում՝ հարգարժան իրավապաշտպաններին խոստանում եմ, որ, եթե ժամանակ գտնեն և այցելեն մեզ՝ կպատմեմ բազմաթիվ այլ իրավախախտումների և ապօրինությունների մասին։
 
Հավանաբար դրանց մասին հետագայում կրկին հրապարակումներով հանդես կգամ։
 
Սասնա Ծռեր խմբի անդամ, ապստամբ Գագիկ Եղիազարյան
Նուբարաշեն ՔԿՀ, 14․08․2023թ․