ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Ազգային-ժողովրդավարական Բևեռի ս․/թ․ օգոստոսի 17-ին` ժամը 19:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի մասին
Նկատի ունենալով Փաշինյանի վարչախմբի ոստիկանության խաղաղ ցուցարարների նկատմամբ ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու նախընթացը` Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը հայտարարում է, որ չի հանդուրժի ս․թ․ օգոստոսի 17-ին մեկնարկող խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ որևէ ապօրինություն և կգործադրի բոլոր ոչ բռնի օրինական միջոցները՝ նման ոչ իրավաչափ գործողություններին հակազդելու համար:
 
Ազգային-ժողովրդավարական Բևեռը կապվել է Կապիտոլիումի և Վաշինգտոնի այլ գործընկերների հետ՝ տեղեկացնելով նրանց օգոստոսի 17-ի բողոքի ցույցերի մեկնարկի մասին և հորդորել նրանց՝ անհրաժեշտության դեպքում ազդել Փաշինյանի վարչախմբի վրա և զgուշացնել, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները չեն հանդուրժվելու:
 
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ,
14 օգոստոսի, 2023թ․, Երևան