ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Արցախի հարցում ստեղծված իրավիճակի և լուծումների վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կրկին Արցախի հարցում ստեղծված իրավիճակի և լուծումների վերաբերյալ Վերջին օրերին էլ ավելի է ծանրացել Արցախում շրջափակման մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վիճակը։ Այսպես կոչված «ռուսաստանցի խաղաղապահները» չեն կատարել և շարունակում են չկատարել 2020թ․ նոյեմբերի 9-ի չարաղետ եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած հանձնառությունները։Այսուհանդերձ, միգուցե հենց այդ պատճառով, արցախցի մեր հայրենակիցներն ավելի սթափ են սկսել գնահատել իրավիճակը և ձեռնարկում […]

ԴԵՍՊԱՆ ՍԵՄ ԲՐԱՈՒՆԲԵՔ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԱՄՆ-Ի ՈՉ ՆԱՏՕ ԱՆԴԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՇՆԱԿԻՑ»

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) քաղաքական օրակարգը ուշադրության է արժանանում Վաշինգտոնում: 2023 թվականի հունիսի 21-ին «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» թեմայով Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ արված իր հայտարարության մեջ դեսպան (և նախկին սենատոր) Սեմ Բրաունբեքը կրկնել է Ազգային-ժողովրդավարական Բևեռի երկարամյա քաղաքականության գիծը՝ հայտարարելով, որ «Հայաստանին պետք է տրվի ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակ»: […]

Աշխարհաքաղաքական դաշինքների ապագան տարածաշրջանում՝ Ուկրաինայի պատերազմից հետո. hայացք Վաշինգտոնից

Սույն թվականի հուլիսի 4-ին Ազգային-Ժողովրդավարական Բևեռը Մոդուս Վիվենդի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր քննարկում՝ Վաշինգտոնի Ազգային հետախուզական համալսարանի Ապագայի հետախուզության կենտրոնի տնօրեն, Պենտագոնում ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի ռազմավարական հեռատեսության և ապագայի վերլուծության ղեկավար, փոխգնդապետ Ջեյք Սոտիրիադեսի (Ph.D.) հետ։ Քննարկման հիմնական թեման էր՝ Աշխարհաքաղաքական դաշինքների ապագան տարածաշրջանում՝ Ուկրաինայի պատերազմից հետո. hայացք Վաշինգտոնից: Միջոցառումն անցկացվեց Անի Պլազա […]

Ազգային-ժողովրդավարական Բևեռը շնորհավորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին

Ազգային-ժողովրդավարական Բևեռը շնորհավորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին, նրա կառավարությանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ։ Հուսով ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործուն միջամտությամբ Հայաստանը կպաշտպանի իր ինքնիշխանությունը, իսկ Արցախի հարցը կվերադարձվի Մինսկի խմբի ձեւաչափ։ Իսկ մինչ այդ`ակնկալում ենք ԱՄՆ գործուն միջամտությունը Արցախի ապաշրջափակման եւ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Հուսով ենք նաեւ, որ հակամարտությունն […]

Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի գրառումը ուղղված ԱՄՆ դեսպան Քվինին

ԱԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ ՔՐԻՍՏԻՆԱ ՔՎԻՆԻՆ ՈՒՂՂԱՎԱԾ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔՍ Հարգարժան Դեսպան, Բարի եք եկել Հայաստան:Թույլ տվեք ներկայանալ և շնորհավորել Ձեզ և Ձեր թիմին Անկախության տոնի առթիվ։Ես Գարեգին Չուգասզյանն եմ, Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ:Մենք միշտ ուրախ կլինենք զրուցել Ձեզ հետ, հատկապես հիմա, երբ Ռուսաստանում Պրիգոժինի գործից հետո իրադարձությունները տարածաշրջանում և Հայաստանում կայծակնային […]

Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանի խոսքը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինին

Տիկին դեսպան, Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի և բոլոր անդամների անունից ուզում եմ շնորհավորել Ձեզ և ձեր ղեկավարած թիմին` ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ։ Թույլ տվեք նաև օգտվելով հնարավորությունից` ողջունել Ձեզ Հայաստանում։   Մենք անհամբեր սպասում ենք մեր համատեղ աշխատանքին Ձեր և Ձեր ղեկավարած թիմի հետ։   Ինչպես գիտեք Ազգային-ժողովրդավարական Բևեռը, որը Հայաստանի արևմտամետ ամենամեծ քաղաքական ուժն է, […]

Ազգային-ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչները նամակ հանձնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

 Ազգային-ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչները նամակ հանձնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն Հարգելի դեսպան Լույո, Ռուսաստանի Դաշնությունում վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան խոցելի և փխրուն է Արցախի անվտանգությունը։ Այսպես կոչված «ռուսական խաղաղապահները» ոչ միայն չեն կատարում իրենց պետության կողմից ստանձնած հանձնառությունները, այլև ամեն պահ՝ հենց Ռուսաստանի ներքին անկայության պատճառով, կարող են լքել Արցախը։ Ազգային- ժողովրդավարական […]

Ազգային-ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչները նամակ հանձնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ազգային-ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչները այսօր՝ հունիսի 26-ին, նամակ հանձնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունՀարգելի դեսպան Քվին,Ռուսաստանի Դաշնությունում վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան խոցելի և փխրուն է Արցախի անվտանգությունը։Այսպես կոչված «ռուսական խաղաղապահները» ոչ միայն չեն կատարում իրենց պետության կողմից ստանձնած հանձնառությունները, այլև ամեն պահ՝ հենց Ռուսաստանի ներքին անկայության պատճառով, կարող են լքել Արցախը։Ազգային- ժողովրդավարական Բևեռը […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ Պահը վճռորոշ է և ճակատագրական։ Իրավիճակը, որն Ազգային- ժողովրդավարական Բևեռը տարիներ շարունակ կանխատեսում էր՝ կայանում է։ Իրադարձությունները ծավալվում են հարաճուն կերպով։ Ռուսաստանի Դաշնությունում ընթացող իրադարձությունները Հայաստանի Հանրապետության համար հղի են լուրջ մարտահրավերներով։ Այդուհանդերձ, դրանք մեծագույն հնարավորություններ են ստեղծում հայոց ինքնիշխան պետականության վերակերտման, Արցախի հարցի արդարացի լուծման հնարավությունների և […]

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՄՈԴԵԼ

ՆԱԽԱԲԱՆ Միջնադարում տեղի ունեցավ մշակութային, քաղաքակրթական վերածնունդ։ Դրա համատեքստում մեկնարկեց նաև ժողովուրդների ինքնակառավարման կամ ժողովրդավարության վերածնունդը։ Սակայն ժողովրդավարության վերածնունդը մնացել է կես ճանապարհին՝ արդեն տեսանելի վիժեցման մարտահրավերին դեմ հանդիման։ Մեր կարծիքով, այս կիսատությունը հիմնականում պայմանավորված է առավելապես երկու` ընդհանրականի նկատմամբ անհատականի գերակայության և առևտրային պայմանագրային, համակարգաստեղծ բաղադրիչների գեներացմամբ կայացած Միջերկրծովյան քաղաքակրթության վրա հիմնվելու։ Մեր պատկերացմամբ, […]