ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր հայտնի դարձավ, որ երեկ ձերբակալված ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվել են բռնություններ, որոնք իրենց տեսակով աննախադեպ են։Գործող վարչախմբի կողմից կատարված անպատկերացնելի դավաճանական գործողություններով պայմանավորված՝ աննախադեպ ռեպրեսիաների ականատես եղած մեր հանրությանը ռեժիմին հաջողվեց զարմացնել ևս մի աննախադեպ ու անմարդկային գործողությամբ՝ քննիչի որոշմամբ ձերբակալված և ոստիկանական մեքենայով ՁՊՎ տեղափոխվող ձեռնաշղթայված Ս. Վարդանյանին դիմակավորված անձանց կողմից […]
The Washington Times-ում հրապարակված Բոբ Լիվինգսթոնի հոդվածը:

Հայերեն թարգմանությամբ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2024 թվականի ապրիլի 1-ին The Washington Times-ում հրապարակված ԱՄՆ նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնի հոդվածը: Բայդենի Պետքարտուղարությունը պետք է ուշադրությունը սևեռի Ռեյգանի «խաղաղություն ուժի միջոցով» ուղերձին Հայաստանը պետք է դուրս բերվի ռուսական ուղեծրից 1980-ականներին, ծառայելով որպես Ներկայացուցիչների պալատի Հետախուզության և հատկացումների հանձնաժողովների անդամ, ես սերտորեն համագործակցում էի նախագահ Ռոնալդ Ռեյգանի […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի ապրիլի 1-ին Վաշինգտոնում շահագրգիռ կողմերի հետ Ազգային-ժողովրդավարական Բևեռի կանոնավոր խորհրդակցությունների շրջանակներում Բևեռի վաշինգտոնյան լոբբիստական կազմակերպությունը՝ The Livingston Group-ը, շրջանառության մեջ է դրել կցված «Քաղաքականության վերլուծական ամփոփագիրը» ԱՄՆ Կոնգրեսում, ԱՄՆ վարչակազմում (Ազգային անվտանգության խորհուրդ և Պետդեպարտամենտ) և Մարդու իրավունքների մի շարք իրավապաշտպան կազմակերպություններում։ Ամփոփագրում ընդգծված է Փաշինյանի վարչակազմի հակասահմանադրական և պարտվողական քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ, […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր վաղ առավոտից Նիկոլի անձնական և հակապետական ցանկությունները սպասարկող իրավապահները բերման են ենթարկում «Մարտական եղբայրության» անդամներին` (հետևորդներին) դրանով իսկ փորձելով կանխել նրանց այցը Վերին Ոսկեպար։ Այս ամենը ոչ միայն հակաօրինական է, այլ Նիկոլի դրդմամբ ուժայինների կողմից թշնամու ցանկությունների ու հրահանգների կատարման դրսևորում է։ Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը բազմիցս անդրադարձել և դատապարտել է այսօրինակ այլ երևույթներ ևս, […]
Մամուլի հաղորդագրություն

Ս․/թ․ մարտի 13-ին (2024թ․) «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հրավերով Բելգիայում գտնվող Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը հանդիպել է Եվրամիության դիվանագիտական կառույցի՝ Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության [The European External Action Service (EEAS)] Հայաստանի հարցերի պատասխանատու Սոֆի վան Բերգենի (Sofie van Bergen): Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության ներկա արտաքին և ներքին մարտահրավերներին և […]
ԱՋԱԿՑԵ՛ՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Սիրելի՛ հայրենակիցներ, Ազգային-ժողովրդավարական Բևեռը ազգային-ազատագրական պայքարի շրջանակներում ինչպես հայտնի է ընդգրկուն գործունեություն է ծավալում տարբեր ճակատներում: Մեր պայքարը հայաստանյան թշնամական ռեժիմի դեմ և հայկական հարցի առաջ մղման հարցում հնարավոր է դառնում բացառապես մեր հայրենակիցների աջակցության շնորհիվ: Ձեր շարունակական նվիրատվությունները կօգնեն մեզ վճռական փուլում մեր պայքարին ավելի հզոր թափ հաղորդել: Կարող եք օգտվել նվիրաբերությունների ավտոմատացված, ստորև […]
Կոնգրեսականեր Դարել Իսանի և Դինա Տիտուսի Պաշտոնական հարցումը Օ’Բրայենին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կոնգրեսական Դարել Իսան (Կալիֆորնիա) և կոնգրեսական Դինա Տիտուսը (Նևադա) 2023 թվականի նոյեմբերի 15-ին Կոնգրեսում Արցախի հարցով կայացած լսումների արդյունքում պաշտոնական գրավոր հարցեր էին ներկայացրել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենին։ Պաշտոնական հարցումը հարցեր էր պարունակում Ազգային-Ժողովրդավարական Բևեռի վերաբերյալ, ինչն աննախադեպ երևույթ էր, քանի որ Կոնգրեսի անդամները հազվադեպ […]
ԱՋԱԿՑԵ՛Ք ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆԸ

Սիրելի՛ հայրենակիցներ, Ազգային-ժողովրդավարական Բևեռը ազգային-ազատագրական պայքարի շրջանակներում ընդգրկուն գործունեություն է ծավալում տարբեր ճակատներում: Բևեռը միակ քաղաքական ուժն է, որ գետնի վրա հայ ժողովրդի դիմադրական պայքարի ջահը միշտ վառ է պահում՝ Նիկոլի հեռացման շուրջօրյա նստացույցով, ամենշաբաթյա հավաքներով, բողոքի գործողություններով: Մեր պայքարը հայաստանյան թշնամական ռեժիմի դեմ և հայկական հարցի առաջ մղման հարցում հնարավոր է դառնում բացառապես մեր […]
Փետրվար 18. հանուն Արարատի իրավունքի

1921 թ. փետրվարի 18-ի ապստամբությունը հայ ոգու արձագանքն էր պետականությունից, ինքնությունից և ազգային առաքելությունից հրաժարվելու ռուս-թուրքական պարտադրանքին: Միևնույն ժամանակ, այդ պարտադրանքը հնարավոր դարձավ, քանի որ մինչ այդ հայությունը և Հայաստանի Հանրապետությունը ձախողեցին իրենց առջև ծառացած համակարգային կերպափոխման բնապատմական հրամայականի կենսագոծումը: Այդպիսի հրամայական ժամանակ առ ժամանակ ծառանում է բոլոր համակարգերի, իհարկե նաև՝ ազգերի առջև: Այդ ժամանակ […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փաստաբան, վաստակաշատ իրավաբան Մուշեղ Շուշանյանի քառամսյա կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց ևս երկու ամիս ժամկետով։ Արդարացիորեն ակնկալվում էր,որ պատերազմով անցած,վիրավորում ստացած, Մ. Շուշանյանի քաղաքական բնույթի սուր քննադատական խոսքն (սոցիալական ցանցում կատարված գրառումը) ուղղված իշխանությանը պետք է պաշտպանվեր դատարանի կողմից’ հիմքում ունենալով խոսքի ազատությունն ու միջազգային չափանիշները, նույնիսկ եթե այն վիրավորական էր:Սակայն, դատարանը տուրք տալով իշխող ուժին, […]