ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մայիսի 28

Մայիսի 28-ը Արարատի լուսապսակ ճակատի նման հայ ժողովրդին միավորող խորհրդանիշ-արժեք է։ Այն մեր ինքնությունը ամեն գնով պաշտպանելու միասնական կամքի արտահայտման օրն է։Առաջին հանրապետության ստեղծումը և գոյությունը անուրանալի դեր ունի մեր ժողովրդի պատմության, ներկայի և ապագայի համար։Մեր շատ իրավունքներ խարսխված են այդ հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա։ Ազգային-ժողովրդավարական Բևեռը մշտապես հանդես է եկել ներկա Հայաստանի հանրապետության որպես […]
Մայիսի 9֊ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին:

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ Մայիսի 9֊ին ժամը 21։00֊ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենան Վազգեն Սարգսյան փողոցից մուտք գործեց Հանրապետության հրապարակ և փորձեց սլանալ ժողովրդի մեջ, իսկ ավելի կոնկրետ բեռնատարը գալիս էր դեպի այն հատված, որտեղ կանգնած էին Բևեռի խորհրդի անդամներն ու աջակիցները: Ցուցարարներին բարեբախտաբար հաջողվեց կանգնեցնել բեռնատարը, և տևական ժամանակ հավաքվածները փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվում, […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի պատասխան Հայաստանում Փաշինյանի վարչակարգի կողմից իրականացվող հակասահմանադրական գործունեության՝ Ազգային-ժողովրդավարական Բևեռի The Livingston Group լոբբիստական կազմակերպությունն ակտիվացրել է իր բարձր մակարդակի շփումները Վաշինգտոնում։ Մասնավորապես՝ ԱԺԲ-ի գլխավոր լոբբիստ Էլիաս Գերասուլիսը ապրիլի 29-ից սկսյալ՝ շաբաթվա ընթացքում, հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Վիկտորյա Սպարցի և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների Եվրոպական ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Թոմ Քինի […]
Պատգամավորներ ԹԱՅԹՈՒՍՆ ու ԲԻԼԻՐԱԿԻՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման 2024թ-ի ակտը

Վաշինգտոն, 26 ապրիլի, 2024 | Մայքլ Մաքշեյն (202-225-5965) Վաշինգտոն – Այսօր կոնգրեսական Դինա Թայթուսը (Նևադա) Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման 2024թ-ի ակտը ներկայացնելուց հետո հրապարակել է հետևյալ հայտարարությունը։ Օրինագծի համահեղինակ է կոնգրեսական Գաս Բիլիրակիսը (Ֆլորիդա): «Նևադան ավելի քան 40000 հայերի տունն է, և ես պատիվ ունեմ ներկայացնելու նահանգի հայության կեսին, որը բնակվում է իմ ընտրաշրջանում», – […]
The Livingston Group

Վերջին օրերին Ազգային-ժողովրդավարական Բևեռի լոբբիստական ընկերությունը՝ The Livingston Group-ը, սերտ կապի մեջ է եղել կոնգրեսական Դինա Թայթուսի (D-NV) գրասենյակի հետ՝ կապված վերջիններիս կողմից նախապատրաստվող «Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման 2024 թվականի ակտ» օրենսդրական նախաձեռնության հետ։ Ակտը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել ընդգրկուն ցանկում ներառված ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Կոնգրեսական Թայթուսի գրասենյակը սերտորեն համագործակցել է The Livingston […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը Ազգային-ժողովրդավարական Բևեռի ԱԺԲ) ցուցարարների դեմ Հայաստանի ոստիկանության կողմից իրականացված բռնի և դաժան գործողություններից հետո Վաշինգտոնում ԱԺԲ֊ի լոբբիստ The Livingston Group-ը «Քաղաքական ամփոփագիր» է շրջանառել՝ ուղղված ԱՄՆ Կոնգրեսին, Ազգային անվտանգության խորհրդին, Պետքարտուղարությանը և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Ամփոփագիրը հասցեատերերին է ներկայացնում այդ իրադարձությունների բոլոր հանգամանքները (այդ թվում՝ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից ոստիկանական […]
Սիրելի՛ հայրենակիցներ,

Տավուշի մարզում սկսված հայրենազրկման նոր փուլի գործնական քայլերը սկիզբ դրեցին համազգային ցասմանը, իսկ Ապրիլի 24֊ի պոռթկումը է՛լ ավելի խթանեց դա։ Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է։ Բոլոր գիտակից, սրտացավ հայ մարդկանց, առողջ ազգային ուժերին կոչ ենք անում միանալ դիմադրական պայքարին քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր միջոցներով, ստեղծելով դիմադրության տասնյակ օջախներ […]
Մամլո հաղորդագրություն

Ազգային-ժողովրդավարական Բևեռի լոբբիստական կազմակերպությունը՝ The Livingston Group-ը, Հայաստանում Փաշինյանի վարչակարգի կողմից իրականացվող հակասահմանադրական գործունեությանն ի պատասխան, ապրիլ ամսվա ընթացքում ակտիվացրել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր շփումները Վաշինգտոնում։ Մասնավորապես, Բևեռի առաջատար լոբբիստ Էլիաս Գերասուլիսը հանդիպում է ունեցել USAID կառավարիչ Սամանթա Փաուերի հետ՝ քննարկելու Ազգային-ժողովրդավարական Բևեռին և Հայաստանին վերաբերող հարցեր: Ի լրումն, պարոն Գերասուլիսը հանդիպել է կոնգրեսական […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով ռուսական օկուպացիոն զորքերի՝ Արցախը լքելու փաստը` ՀՀ դավաճանական ռեժիմի կողմից վարվող միակողմանի զիջումների, ինքնության և ցեղասպանության ուրացման ու պարտվողական քաղաքականությունը, Ազգային-ժողովրդավարական Բևեռը որոշեց ապրիլի 24-ին` ժամը 12:00-ին, Մերգելյան ինստիտուտի մոտից դեպի Ծիծեռնակաբերդ սկսվող երթից հետո, նույն օրը` ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում հայտարարել հանրահավաք, որի ժամանակ կտրվեն ստեղծված իրավիճակի հստակ գնահատականներ և կկայացվեն կարևոր […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կրկին լարված է ներքաղաքական իրավիճակը հարևան Վրաստանում։Վերջին օրերին Վրաստանի խորհրդարանում քննարկման հարց է դարձել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը (ժողովրդի մեջ առավելապես հայտնի «ռուսական օրենք» անունով)։Եթե այս օրենսգիծը դառնա օրենք, ապա հնարավորություն է ստեղծելու բռնաճնշումներ իրագործել քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության նկատմամբ, ինչպես նաև հիմքեր է ստեղծելու ռուսական ազդեցության աննախադեպ ընդլայնման համար։Այս օրենսգիծը ընդունելու կամ մերժելու […]