Donors list
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ըստ հավաստի տեղեկությունների Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց՝ բժշկական հետազոտություններ անցկացնելու: Հիշեցնում ենք, որ Ազգային-ժողովրդավարական Բեւեռի պահանջն էր Վարուժան Ավետիսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ մշտական հսկողության տակ գտնվելու նպատակով: Նրա հիվանդությունը, որի հարուցիչը հայաստանյան բժշկական հետազոտություններով ինչպես նախկինում, այնպես եւ ներկայում հնարավոր չի պարզել, ունի կրկնվող ալիքաձեւ սրացման բնույթ, որը սպառնում է կյանքին: Սրացումները […]
ՀՐԱՏԱՊ ԱՀԱԶԱՆԳ

ՀՐԱՏԱՊ ԱՀԱԶԱՆԳ Տեղեկություններ են ստացվել, որ վերջին օրերին վատացել է Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս Վ. Ավետիսյանի պաշտպանների (փաստաբանների) այցելությունը/տեսակցությունը ոչ աշխատանքային օրերին, ապա տեղեկությունները հնարավոր կլինի ճշտել միայն երկուշաբթի օրը։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, որը պատասխանատու է կալանավորված և դատապարտված անձանց առողջության համար, հեռախոսահամարին կատարված […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2022թ. ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում հասկանալի է դառնում, որ 2020 թ. 44-օրյա պատերազմը եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը «նախերգանք» էին աշխարհաքաղաքական հսկա փոփոխությունների, եւ, որ վերջիններս ռուս-թուրքական դավադիր գործարքի բաղկացուցիչներ էին, որոնց արդյունքում Ռուսաստանը պետք է ցամաքային կապ հաստատեր Թուրքիայի հետ եւ Թուրքիայի բարյացակամությունը նվաճեր Սեւ ծով – Հարավային Կովկաս հատվածում: Այսպիսով Ռուսաստանը իր պաշտոնական դաշնակցի՝ […]
ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ Մոտ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ սույն թվականի նոյեմբերի 2-ին հայտարարություն էին տարածել, որում մտահոգություն էին հայտնել Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմինների հանրային պաշտոններում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իր անդամներին և իր հետ կապված ու ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց պետական անկախ մարմինների պաշտոններում առաջադրելու և ընտրելու վերաբերյալ: Հայտարարությունով խստորեն դատապարտվել էր կառավարող քաղաքական կուսակցության […]
ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ռուս-ուկրաինական պատերազմով սկսված համաշխարհային ներկա հակամարտության ուղեծրում գտնվող Հարավային Կովկասում լարումն առաջիկայում սաստկանալու է:Թուրք-ադրբեջանա-ռուսական մեծացող ճնշումները` հօգուտ Զանգեզուրի միջանցքի, Բերձոր-Աղավնո-Սուս բնակավայրերի հապշտապ էթնիկ զտումը հայերից, Ռուսաստանի ԱԳՆ բողոքի խելահեղ նոտան, ԱՄՆ, Իրանի, Ռուսաստանի հետախուզական գործակալությունների ղեկավարների Հայաստան այցելությունները, Սուրմալուի աղետը, հայկական ոստիկանության կողմից ռուսական ոստիկանության բռնի գործողությունների կապկումները` ազատ խոսքի եւ հավաքների ազատության դեմ` Հայաստանը […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր վաղ առավոտյան ոստիկանության կողմից բերման են ենթարկվել Սասնա Ծռեր խմբի անդամներ՝ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը և Պավել Մանուկյանը։Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց վերաբերյալ դատարանը կայացրել էր ազատազրկման դատավճիռ, որը բողոքարկվել էր վճռաբեկ դատարան, պարզ է դառնում, որ ներկայացված բողոքները վարույթ չեն ընդունվել (որի մասին որոշումները […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության հիմնադրման 104-րդ տարեդարձի առթիվԱշխարհը հղի է դարակազմիկ փոփոխություններով, որոնք սկիզբ են առնում ավելի քան հարյուր տարի առաջ մեկնարկած համաշխարհային գործընթացներից և ներկայումս արդեն հասնում են իրենց տրամաբանական ավարտին։ Դրանց ավարտական փուլը մեր տարածաշրջանում մեկնարկեց 2020 թ. 44-օրյա պատերազմով, իսկ հիմա շարունակվում է Ուկրաինայում։ Աշխարհի քարտեզի վրա մնացած վերջին մեծ տարածքային կայսրություն Ռուսաստանը և […]
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային-ժողովրդավարական Բևեռը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության անկախության 104-րդ տարեդարձին նվիրված դահլիճային հավաք։ Ամսաթիվը և ժամը`28 մայիսի 2022 թ., ժամը 12:00-14:00։Վայրը` Հայաստանի Կինոգործիչների միության (կինոյի տուն) դահլիճ (հասցե. Երևան, Վարդանանց փ. 18, մուտքը Խանջյան փողոցի կողմից):ԶԼՄ-ներին հրավիրում ենք լուսաբանելու։ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ26 մայիսի 2022 թ., Երևան
Ապրիլի 24-ին Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 24-ին Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ Ազգային-ժողովրդավարական բևեռի աջակիցներին, համակիրներին և բոլոր ցանկացողներին խնդրում ենք ապրիլի 24-ին, ժամը 12-ին հավաքվել Ազատության հրապարակում` միասին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար։ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ 17 ապրիլի 2022 թ., Երևան