ԵՄ դիտորդական խումբը չի դադարեցնելու իր գործունեությունը Հայաստանում

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն` հոկտեմբերից  Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդների մասնագիտացված խմբի անդամների մեծ մասն Ամանորի նախաշեմին արձակուրդ է մեկնելու, սակայն խումբը ներկայացուցիչներ ունենալու է մեր երկրում, ովքեր շարունակելու են իրենց առաքելությունը։ Մեր աղբյուրների պնդմամբ` դիտորդական խումբը չի դադարեցնելու իր գործունեությունը Հայաստանում և  երկարաձգելու է իր առաքելությունը։ Բևեռի մամուլի ծառայություն 18.12.2022թ

ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԼՔԵԼ ՄԱՔՍԱՏՈՒՆԸ

Հավաստի տեղեկություններ կան այն մասին, որ առաջիկայում ռուս սահմանապահները հեռանալու են Մեղրիից Իրանի սահման տանող մաքսակետից: Նրանք պատրաստվում են լքել մաքսակետը՝ այն թողնելով ՀՀ ԱԱԾ-ի վերահսկողությանը: Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն 12.12.2022թ

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՕՊԵՐԱՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Այսօր կրկին անգամ փակվեց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ինչը նշանակում է, որ նորից կտրվել է Հայաստան-Արցախ կապը: Այդ կապի ապահովումը նույնպես իր վրա վերցրել էր Ռուսաստանի Դաշնությունը: Ըստ էության իրեն անաչառ միջնորդ հռչակած պետությունը շարունակում է չկատարել իր ստանձնած պարտավորություններից հերթականը: Նման պայմաններում իրական վտանգ է առաջանում արցախահայության ֆիզիկական անվտանգության համար: Այս ամենին գումարում ենք Արցախի անվանական […]

ՆՍՏԱՑՈՒՅՑ

Սիրելի հայրենակիցներ, ինչքան էլ ռեժիմը փորձի մեզ խանգարել, միևնույն է մեր պայքարը շարունակվում է։ Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 14:00-ին մեր նստացույցը կրկին կսկսենք Հյուսիսային պողոտայում։Մեր պահանջն է Վարուժան Ավետիսյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Միացե’ք, միասին պայքարենք Վարուժան Ավետիսյանի կյանքի փրկության համար։ Բևեռի երիտասարդական թև7 դեկտեմբերի, 2022 թվական

ԱՐՑԱԽԻ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ, ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄՆ Է

ԱՐՑԱԽԻ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ, ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄՆ Է Թշնամին այսօր մի քանի ժամով փակել էր Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչի արդյունքում մեր բազմաթիվ հայրենակիցներ մնացել էին ճանապարհին, կտրվել էր կապը Արցախի և Երևանի միջև: Սա ոչ առաջին և ոչ էլ վերջին դեպքը կլինի: Ճանապարհը պարբերաբար փակելուց բացի առաջիկայում կփորձեն արցախաբնակ մեր հայրենակիցներին զրկել հոսանքից, գազից և կապի միջոցներից: Նպատակը […]

Ոստիկանությունն ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ

Ինչպես հայտնի է այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանին Նուբարաշենի բանտից շտապ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով տեղի ունեցած խաղաղ երթի ժամանակ ոստիկանությունն ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ: Գետնին գցեցին ու հարվածներ հասցրեցին նաև երթի մասնակից կանանց: Նրանցից մեկը վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Բերման ենթարկվածների թիվը մոտ 2 տասնյակ է: Ընդ որում, […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ըստ հավաստի տեղեկությունների Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց՝ բժշկական հետազոտություններ անցկացնելու: Հիշեցնում ենք, որ Ազգային-ժողովրդավարական Բեւեռի պահանջն էր Վարուժան Ավետիսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ մշտական հսկողության տակ գտնվելու նպատակով: Նրա հիվանդությունը, որի հարուցիչը հայաստանյան բժշկական հետազոտություններով  ինչպես նախկինում, այնպես եւ ներկայում հնարավոր չի պարզել,  ունի կրկնվող ալիքաձեւ սրացման բնույթ, որը սպառնում է կյանքին: Սրացումները […]

ՀՐԱՏԱՊ ԱՀԱԶԱՆԳ

ՀՐԱՏԱՊ ԱՀԱԶԱՆԳ Տեղեկություններ են ստացվել, որ վերջին օրերին վատացել է Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս Վ. Ավետիսյանի պաշտպանների (փաստաբանների) այցելությունը/տեսակցությունը ոչ աշխատանքային օրերին, ապա տեղեկությունները հնարավոր կլինի ճշտել միայն երկուշաբթի օրը։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, որը պատասխանատու է կալանավորված և դատապարտված անձանց առողջության համար, հեռախոսահամարին կատարված […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2022թ. ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում հասկանալի է դառնում, որ 2020 թ. 44-օրյա պատերազմը եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը «նախերգանք» էին աշխարհաքաղաքական հսկա փոփոխությունների, եւ, որ վերջիններս ռուս-թուրքական դավադիր գործարքի բաղկացուցիչներ էին, որոնց արդյունքում Ռուսաստանը պետք է ցամաքային կապ հաստատեր Թուրքիայի հետ եւ Թուրքիայի բարյացակամությունը նվաճեր Սեւ ծով – Հարավային Կովկաս հատվածում: Այսպիսով Ռուսաստանը իր պաշտոնական դաշնակցի՝ […]