Ինչպես հայտնի է այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանին Նուբարաշենի բանտից շտապ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով տեղի ունեցած խաղաղ երթի ժամանակ ոստիկանությունն ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ: Գետնին գցեցին ու հարվածներ հասցրեցին նաև երթի մասնակից կանանց: Նրանցից մեկը վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Բերման ենթարկվածների թիվը մոտ 2 տասնյակ է:
![](https://ajbever.com/wp-content/uploads/2022/12/318334916_514803364012629_7190146019711277257_n.jpg)
Ընդ որում, այս ամենը տեղի ունեցավ ռեժիմին բնորոշ բիրտ ու կոպիտ մեթոդներով՝ առանց որևէ նախազգուշացման կամ հայտարարության, ինչպես օրենքն է պահանջում:
Խստորեն դատապարտում ենք ռեժիմի այս պահվածքը, որն ապացուցում է, որ համակարգը ամենևին էլ չի փոխվել ու շարունակում է իր գաղութային քաղաքականությունը՝ ոստիկանությանը որպես մահակ օգտագործելով իր ձեռքում:
![](https://ajbever.com/wp-content/uploads/2022/12/318232591_514803287345970_7348704486882333481_n.jpg)
Ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին եւ հրապարակային բացատրություն տալ այս ապօրինության համար:
Վարուժան Ավետիսյանին բանտից հիվանդանոց տեղափոխելու պահանջով մեր բողոքի գործողությունները առաջիկայում շարունակելու ենք ավելի վճռական ու լայն ընդգրկումով:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ 03.12.2022թ, Երևան