Ադրբեջանի հերթական հոգևոր-մշակութային վանդալիզմի և ցինիկ սադրանքի վերաբերյալ

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ադրբեջանի հերթական հոգևոր-մշակութային վանդալիզմի և ցինիկ սադրանքի վերաբերյալ Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի սադրիչ այցը Արցախի հայկական հոգևոր-մշակութային բացառիկ արժեքներից մեկը՝ Գանձասարի միջնադարյան վանական համալիր, և այնտեղ՝ օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, կազմակերպված էժանագին քարոզչական ներկայացումը։ Ադրբեջանի պետական մեքենան շարունակում է հայկական պատմական հետքի ոչնչացման, մշակութային ժառանգության յուրացման և բռնի աղվանացման […]
Նախիջևանի կարգավիճակի և Տիգրանաշենի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության անօտարելիության վերաբերյալ

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Նախիջևանի կարգավիճակի և Տիգրանաշենի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության անօտարելիության վերաբերյալ ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Նախիջևանի կարգավիճակի և Տիգրանաշենի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության անօտարելիության վերաբերյալ Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը հայտարարում է, որ Նախիջևանի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության տարածքային տիտղոսը չի կարող համարվել պատմականորեն և միջազգային իրավունքի տեսակետից հիմնավոր ու անվիճելի։ Նախիջևանի ներկայիս կարգավիճակի սկզբնաղբյուր համարվող 1921 […]
Տիգրանաշենի և Տավուշի նկատմամբ ՀՀ ինքնիշխանության անօտարելիության մասին

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Տիգրանաշենի և Տավուշի նկատմամբ ՀՀ ինքնիշխանության անօտարելիության մասին Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է ինքնահռչակ և հունիսի 7-ին իշխանությունը բռնազավթած Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որով Տիգրանաշեն գյուղը՝ շուրջ 8.4 քառակուսի կիլոմետր տարածքով, դուրս է ներկայացվում Հայաստանի Հանրապետության տարածքից։ Խորհուրդը նույն խստությամբ մերժում է նաև Տավուշի մարզի՝ այսպես կոչված երկու անկլավների՝ ընդհանուր շուրջ […]
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ազգային-ժողովրդավարական Բևեռը խստորեն դատապարտում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը։ Ներեկեղեցական և կանոնական իրավունքի տիրույթին պատկանող հարցերը քրեական վարույթի առարկա դարձնելը պետական իշխանության կոպիտ և անթույլատրելի միջամտություն է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությանը։ […]
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ «Սասնա Ծռեր»-ի ապստամբության 10-րդ տարեդարձի կապակցությամբ

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ «Սասնա Ծռեր»-ի ապստամբության 10-րդ տարեդարձի կապակցությամբ 2016 թ. հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» արդարահատույց խումբն ապստամբեց Հայաստանի ինքնիշխանության կազմաքանդման, պետականության կորստի և ազգային աղետի սպառնալիքի դեմ։ Այդ գործողությունը հուժկու ահազանգ էր՝ ուղղված ոչ միայն ժամանակի իշխանություններին, այլև ամբողջ հայ ժողովրդին։ Տասը տարի անց Հայաստանի Հանրապետության և նրա անբաժանելի մասը հանդիսացող Արցախի շուրջ տեղի ունեցած […]
Իսրայելի պետության կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման վերաբերյալ

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Իսրայելի պետության կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման վերաբերյալ Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը ողջունում է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարի (Gideon Sa’ar) 2026 թ. հունիսի 25-ի հայտարարությունը՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանն ուղղված բանաձևի նախագիծ ներկայացնելու մասին։ Այս նախաձեռնությունը կարևոր քաղաքական և բարոյական քայլ է, որը կարող է դառնալ Հայոց ցեղասպանության միջազգային […]
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։ Ներքոստորագրյալ քաղաքական ուժերս արձանագրում ենք, որ ընտրական ամբողջ գործընթացում՝ ներառյալ նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրը, տեղի են ունեցել համակարգային […]
Հունիսի 7-ի ընտրական ֆարսի և ինքնահռչակ վարչապետի ապօրինի վերարտադրության մասին

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հունիսի 7-ի ընտրական ֆարսի և ինքնահռչակ վարչապետի ապօրինի վերարտադրության մասին Սիրելի հայրենակիցներ, Սույն թվականի հունիսի 7–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ փաստեցին, որ գործող հակաազգային ռեժիմը պատրաստ է ցանկացած ստորության՝ սեփական իշխանությունը երկարաձգելու և պետականության կործանման ընթացքն ավարտին հասցնելու համար։ Ազգային-ժողովրդավարական Բևեռը միանշանակորեն և կտրականապես չի ընդունում և ճանաչում հունիսի […]
Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանազավթման հերթական դրսևորուման

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանազավթման հերթական դրսևորման վերաբերյալ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններից ժամեր անց՝ հունիսի 8-ին, գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, երբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել և հրապարակել էր քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների ընդամենը շուրջ 10 տոկոսի տվյալները (մոտ 145.000 ձայն), որոնցից Երևանի ընդամենը վեց ընտրատեղամասերի տվյալները կազմում էին […]
Մայիսի 28-ը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենափառավոր և ճակատագրական օրերից է

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ Մայիսի 28-ը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենափառավոր և ճակատագրական օրերից է։ 1918 թվականի այս օրը վերածնվեց հայկական պետականությունը, և հարյուրամյակների ընդմիջումից հետո աշխարհին վերահաստատվեց հայ ժողովրդի քաղաքական կամքը՝ ունենալու անկախ և ինքնիշխան պետություն։ Առաջին Հանրապետությունը ծնվեց Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ։ Հատկապես Սարդարապատի ճակատամարտը դարձավ ոչ միայն ռազմական […]