ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ (ԱԺԲ) ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքական հալածանքների աճող ալիքի և ազգային համախմբման անհրաժեշտության մասին

Ազգային-Ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) արձանագրում է, որ Հայաստանում վերջին շրջանի զարգացումները վկայում են քաղաքական ընդդիմության նկատմամբ համակարգված ճնշման մասին․ իշխանությունները շարունակում են ձերբակալել ընդդիմադիր գործիչների։

2026 թվականի նոյեմբերի 2-ին վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ընդդիմությունը դեմ արտահայտվի նոր Սահմանադրությանը, նրա դեմ հանրային ճնշում կգեներացվի, և այդ ճնշման գլուխ պետք է կանգնի իշխող մեծամասնությունը։ Նույն օրը նա հայտարարել է, որ «երաշխավորների հովանու ներքո» գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է «քաղաքական աղետով»։

Երբ երկրի ղեկավարը ճնշում է ազդարարում Սահմանադրության փոփոխությանը դեմ արտահայտվողների նկատմամբ, իսկ դրան զուգահեռ ընթանում են ձերբակալություններ, ապա սա իրավապահ գործունեություն չէ․ սա քաղաքական դաշտի մաքրում է՝ նոր Սահմանադրության ճանապարհը հարթելու համար։

Ալիևյան ռեժիմը հրապարակավ և բազմիցս ՀՀ Սահմանադրության փոփոխությունը դարձրել է խաղաղության պայմանագրի նախապայման, և այս քաղաքական հալածանքների ալիքը հենց ծառայում է Բաքվում ձևավորված օրակարգին, որը հակասում է հայ ժողովրդի և հայոց պետականության ազգային-ռազմավարական շահերին։

ԱԺԲ-ն կոչ է անում հայոց պետականության, Եկեղեցու և հայրենիքի անվտանգության դիրքերում կանգնած բոլոր ազգային-քաղաքական ուժերին ու քաղաքացիական նախաձեռնություններին՝ երկրորդական տարաձայնությունները մի կողմ թողնելով, համախմբվել երեք առաջնահերթությունների շուրջ․

  1. Քաղաքական հետապնդումների դադարեցում․ անհապաղ կասեցնել քաղաքական շարժառիթներով հարուցված հետապնդումներն ու ձերբակալությունները։
  2. Սահմանադրական կարգի պաշտպանություն․ թույլ չտալ արտաքին պարտադրանքով Սահմանադրության փոփոխություն։
  3. Նիկոլ Փաշինյանի հեռացում և ազգային-պետական հակաճգնաժամային կառավարում․ ձևավորել ժողովրդի և պետության առջև հաշվետու, ազգային շահերին ծառայող կառավարություն։

 

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
5 նոյեմբերի, 2026 թ., Երևան