ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տ. Խզմալյանի և Ա. Վարդանյանի հայտարարության վերաբերյալ

Հարգանքով ենք վերաբերվում ԱԺԲ խորհրդի կազմից դուրս գալու վերաբերյալ Տիգրան Խզմալյանի և Արկադի Վարդանյանի որոշմանը։

Միևնույն ժամանակ՝ մեզ համար առնվազն տարակուսելի են խորհրդի կազմից դուրս գալու դրդապատճառի վերաբերյալ նրանց մեկնաբանությունը, ինչպես նաև խորհրդի գործունեությանը տված գնահատականները։

Մասնավորապես՝ նրանք որպես ԱԺԲ խորհուրդը լքելու հիմնական դրդապատճառ են նշում ընտրություններին մասնակցության հարցը։ Մինչդեռ ԱԺԲ խորհուրդը, նաև Տիգրան Խզմալյանի և Արկադի Վարդանյանի մասնակցությամբ կայացված որոշմամբ մշտապես հայտարարել է, որ պատրաստ է բոլոր սցենարներին, բնականաբար՝ նաև ընտրություններին։

Անշուշտ, դրանք որպես ԱԺԲ հռչակագրով սահմանված նպատակին հասնելու միջոց ծառայեցնելու համար։ Պարզապես խորհուրդը մինչ պաշտոնապես արտահերթ ընտրությունների նշանակումը նպատակահարմար չի համարում որոշում կայացնել դրանց մասնակցելու հարցի վերաբերյալ։ Տրամաբանությունը հուշում է, որ կան այլ, իրական դրդապատճառներ։

Իսկ թե որոնք են այդ իրական դրդապատճառները, ցույց կտա ժամանակը։ Հարկ ենք համարում նաև արձանագրել, որ ԱԺԲ-ն ձևավորել է ոչ թե չորս գործիչ, այլ հասարակական-քաղաքական գործիչների շատ մեծ շրջանակ, իսկ ԱԺԲ խորհուրդը կոլեգիալ մարմին է և նրա որոշումները կայացվում են բոլոր անդամների մասնակցությամբ կոլեկտիվ քննարկումների, այլ ոչ թե նրա այս կամ անդամի առանձնահատուկ ներբերման շնորհիվ։

Ափսոսում ենք, որ այս դժվարին պահին մեր գործընկերները լքում են ԱԺԲ խորհուրդը, սակայն հաջողություն ենք ցանկանում նրանց՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։ Ա

ԺԲ բոլոր մասնակիցներին, աջակիցներին և համակիրներին կոչ ենք անում ավելի ամուր կերպով համախմբվել և մայիսի 14-ին միասնաբար մասնակցել մեր հերթական հանրահավաքին, որի ժամանակ նաև կհայտարարենք ընտրությունների վերաբերյալ խորհրդի որոշման մասին։

Վերահաստատում ենք, որ ԱԺԲ-ն գաղափար է, իսկ մեր ընթացքը՝ անկասելի։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

10 մայիսի 2021 թ., Երևան