ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Բևեռին ընտրած սիրելի՛ հայրենակիցներ

Խորին շնորհակալություն ենք հայտնում Բևեռի գաղափարներին միանալու և ձեր քվեարկությամբ ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար։

Պայքարը գործնական առումով էլ ավելի կազմակերպված ու արդյունավետ դարձնելու համար Բևեռի խորհուրդը կարևոր է համարում անձամբ ճանաչել ձեզ, կապ հաստատել ձեզ հետ, ծանոթանալ ձեր տեսակետներին, ինչպես նաև հնարավոր ձևերով ապահովել ձեր մասնակցությունը Հայաստանի ազատագրման գործին։

Այդ նպատակով խնդրում ենք, եթե նպատակահարմար եք համարում, գրանցվել ստորև նշված էլեկտրոնային ձևաչափով։Խնդրում ենք նկատի ունենալ, որ ձեր անձնական տվյալները հասանելի են լինելու միայն սույն էլեկտրոնային ձևաչափն սպասարկող մեր ադմինիստրատորին։

Հարգանքով՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

25 հունիսի 2021 թ., Երևան
Հարցերի դեպքում զանգահարեք +374 93 64 31 63 հեռախոսահամարով կամ գրեք մեզ [email protected] էլ փոստի հասցեին։