
Հարգելի՛ հայրենակիցներ,
Բևեռի Նյու Յորքի շրջանի աջակիցները խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի հետ միասին Փետրվարի 6-ին հարգանքի տուրք կմատուցեն հայազգի երկու մեծ զավակներ՝ Վահան Քարդաշյանի և Արշավիր Շիրակյանի, ինչպես նաև երկու նվիրյալ ընկերներ՝ Հենրի Մորգենթաու Ավագի և Ռաֆայել Լեմկինի շիրիմներին:
Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեզ՝ հարգանքի տուրք մատուցելու և նրանց հիշատակը վառ պահելու: