ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ՆԱՄԱԿ ՀԱՆՁՆԵՑԻՆ

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ՆԱՄԱԿ ՀԱՆՁՆԵՑԻՆ Ողջունում ենք Ֆրանսիայի ձախակողմյան քաղաքական ուժերը ներկայացնող վեց տասնյա­կից ավելի սենատորների, պատգամավորների և տարածքային մարմինների ներկա­յա­ցուցիչների դիմումը նախագահ Մակրոնին` “Բաքվի ռեժիմի դեմ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ նախաձեռնելու և հարձակման ենթարկված հայերին վճռական ու անհապաղ աջակցություն ցուցա­բերելու” կոչով։ Լինելով Հայաստանի ավանդական բարեկամը (և մեր համոզմամբ ոչ հեռու […]

Հուլիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ մամուլի համար արած հայտարարության վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ մամուլի համար արած հայտարարության վերաբերյալ:Անկախ այն քաղաքականությունից, որը վարում է ՀՀ ներկայիս թուրանամետ, անողնաշարավոր իշխանությունը, ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ Շառլ Միշելը, ինչպես նաեւ բոլոր եվրոպական պաշտոնատար անձինք պետք է լավ ընբռնեն, որ Քաղաքակրթական ամբողջը, որին Արցախի՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող հայ բնակչությանը առաջարկում են ինտեգրվել, դա ժողովրդավարական […]

Դարձ դեպի մեր ոգին, դեպի միացում և վերածնունդ

«Սասնա Ծռեր»-ի ապստամբության 7-րդ տարեդարձի առթիվ Թեև ամբողջական և միասնական ոգով, բայց մասնատված և տարանջատ ենք մտքով, կամքով և գործով: Մտքով, կամքով և գործով մասնատված ու տարանջատված լինելու պատճառով դարեր շարունակ կորցնում ենք ու կորչում: Ամբողջական և միասնական ոգու շնորհիվ դարեր շարունակ կորցնելու և կորչելու պայմաններում դեռ կանք ու պահպանվում ենք: Լինելով ոգեղեն էություն և […]

ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ

Մեր բազմադարյա պատմության ընթացքում հայ ժողովրդին վերջնականապես կամազրկելու, ընդվզման իրավունքից զրկելու փորձեր մշտապես են եղել: Եւ մշտապես տապալվել են: Վկան մեր փյունիկի նման վեր հառնելու բազմաթիվ պատմական օրինակները: Սա միշտ էլ արվել է բռնության եւ հոգեբանական ճնշման զույգ միջոցների կիրառմամբ: Ներկայումս նույնպես մենք ականատեսն ենք մի կողմից Արցախում ընթացող բռնության ու պատանդառության, մյուս կողմից Երեւանում պոպուլիստական բնույթ […]

Արցախի հարցում ստեղծված իրավիճակի և լուծումների վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կրկին Արցախի հարցում ստեղծված իրավիճակի և լուծումների վերաբերյալ Վերջին օրերին էլ ավելի է ծանրացել Արցախում շրջափակման մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վիճակը։ Այսպես կոչված «ռուսաստանցի խաղաղապահները» չեն կատարել և շարունակում են չկատարել 2020թ․ նոյեմբերի 9-ի չարաղետ եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած հանձնառությունները։Այսուհանդերձ, միգուցե հենց այդ պատճառով, արցախցի մեր հայրենակիցներն ավելի սթափ են սկսել գնահատել իրավիճակը և ձեռնարկում […]

ԴԵՍՊԱՆ ՍԵՄ ԲՐԱՈՒՆԲԵՔ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԱՄՆ-Ի ՈՉ ՆԱՏՕ ԱՆԴԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՇՆԱԿԻՑ»

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) քաղաքական օրակարգը ուշադրության է արժանանում Վաշինգտոնում: 2023 թվականի հունիսի 21-ին «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» թեմայով Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ արված իր հայտարարության մեջ դեսպան (և նախկին սենատոր) Սեմ Բրաունբեքը կրկնել է Ազգային-ժողովրդավարական Բևեռի երկարամյա քաղաքականության գիծը՝ հայտարարելով, որ «Հայաստանին պետք է տրվի ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակ»: […]

Աշխարհաքաղաքական դաշինքների ապագան տարածաշրջանում՝ Ուկրաինայի պատերազմից հետո. hայացք Վաշինգտոնից

Սույն թվականի հուլիսի 4-ին Ազգային-Ժողովրդավարական Բևեռը Մոդուս Վիվենդի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր քննարկում՝ Վաշինգտոնի Ազգային հետախուզական համալսարանի Ապագայի հետախուզության կենտրոնի տնօրեն, Պենտագոնում ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի ռազմավարական հեռատեսության և ապագայի վերլուծության ղեկավար, փոխգնդապետ Ջեյք Սոտիրիադեսի (Ph.D.) հետ։ Քննարկման հիմնական թեման էր՝ Աշխարհաքաղաքական դաշինքների ապագան տարածաշրջանում՝ Ուկրաինայի պատերազմից հետո. hայացք Վաշինգտոնից: Միջոցառումն անցկացվեց Անի Պլազա […]

Ազգային-ժողովրդավարական Բևեռը շնորհավորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին

Ազգային-ժողովրդավարական Բևեռը շնորհավորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին, նրա կառավարությանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ։ Հուսով ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործուն միջամտությամբ Հայաստանը կպաշտպանի իր ինքնիշխանությունը, իսկ Արցախի հարցը կվերադարձվի Մինսկի խմբի ձեւաչափ։ Իսկ մինչ այդ`ակնկալում ենք ԱՄՆ գործուն միջամտությունը Արցախի ապաշրջափակման եւ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Հուսով ենք նաեւ, որ հակամարտությունն […]

Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի գրառումը ուղղված ԱՄՆ դեսպան Քվինին

ԱԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ ՔՐԻՍՏԻՆԱ ՔՎԻՆԻՆ ՈՒՂՂԱՎԱԾ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔՍ Հարգարժան Դեսպան, Բարի եք եկել Հայաստան:Թույլ տվեք ներկայանալ և շնորհավորել Ձեզ և Ձեր թիմին Անկախության տոնի առթիվ։Ես Գարեգին Չուգասզյանն եմ, Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ:Մենք միշտ ուրախ կլինենք զրուցել Ձեզ հետ, հատկապես հիմա, երբ Ռուսաստանում Պրիգոժինի գործից հետո իրադարձությունները տարածաշրջանում և Հայաստանում կայծակնային […]

Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանի խոսքը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինին

Տիկին դեսպան, Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի և բոլոր անդամների անունից ուզում եմ շնորհավորել Ձեզ և ձեր ղեկավարած թիմին` ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ։ Թույլ տվեք նաև օգտվելով հնարավորությունից` ողջունել Ձեզ Հայաստանում։   Մենք անհամբեր սպասում ենք մեր համատեղ աշխատանքին Ձեր և Ձեր ղեկավարած թիմի հետ։   Ինչպես գիտեք Ազգային-ժողովրդավարական Բևեռը, որը Հայաստանի արևմտամետ ամենամեծ քաղաքական ուժն է, […]