ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի դեկտեմբերի 4-ին The Livingston Group (TLG) լոբբիստական ​​ընկերությունը, որը ներկայացնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռը (NDA), Վաշինգտոնի իր կենտրոնակայանում` Կապիտոլիումի Բլուրում, հյուրընկալել էր կոնգրեսական Քրիս Սմիթին (R-NJ) ԱԺԲ-ի մասին քննարկման համար:

Կոնգրեսական Սմիթը, որը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ է և Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն է, վերջին մի քանի ամիսների ընթացքում Կոնգրեսում երկու լսումներ է անցկացրել Արցախի վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա էին TLG-ի հիմնադիր գործընկերները` նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնը և Ալեն Մարտինը, ինչպես նաև ԱԺԲ-ի գլխավոր լոբբիստ Էլիաս Գերասուլիսը և ԱԺԲ֊ի ներկայացուցիչ Գրիգոր Եղնուկյանը:

Մասնակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները և Արցախում տիրող իրավիճակը։

Բացի այդ, քննարկվել է կալանավորված ԱԺԲ֊ի նախագահ Վարուժան Ավետիսյանի գործը, ով տառապում է առողջական լուրջ խնդիրներով և հետևաբար պետք է ազատվի կալանքից «կարեկցանքի ազատման» հիմքով, որպեսզի կարողանա համապատասխան բուժօգնության դիմել։

Մասնակիցներն անդրադարձան նաև 2023 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում ԱԺԲ-ի ղեկավարության հետ կոնգրեսական Ջո Ուիլսոնի և կոնգրեսական Վիկտորյա Սպարցի բեկումնային հանդիպմանը և հաստատեցին դրա կարևորությունը՝ հաշվի առնելով այն, որ ԱՄՆ կառավարության պաշտոնյաները սովորաբար խուսափում են օտարերկրյա ընդդիմադիր կուսակցությունների և գործիչների հետ համդիպումներից:

Վերջում կոնգրեսական Սմիթը ցանկություն հայտնեց ավելի շատ շփումներ տեսնել ԱԺԲ-ի և ԱՄՆ կառավարության միջև, հաստատելով իր պատրաստակամությունը աշխատել ԱԺԲ-ի հետ՝ ԱՄՆ – Հայաստան հարաբերությունները զարգացնելու համար, և հետաքրքրություն հայտնեց ավելին իմանալ Վարուժան Ավետիսյանի գործի մասին։

Նա շնորհակալություն հայտնեց TLG-ին նման շփումները հեշտացնելու համար և հաջողություն մաղթեց Հայաստանին և ԱԺԲ-ին առաջիկա ամիսներին։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի Խորհուրդ,
6 դեկտեմբերի, 2023 թ.
ք. Երեւան