ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2023 թ. դեկտեմբերի 13-ին Quincy Institute for Responsible Statecraft-ը՝ հայտնի Վաշինգտոնի վերլուծական կենտրոնը, հրապարակել է «Լոբբիստական մարտեր Լեռնային Ղարաբաղի համար» ծավալուն հետաքննական զեկույցը։ Սա սարսափեցնող պատմություն է լավ ֆինանսավորվող և ռազմավարական դիրք ունեցող ադրբեջանական և հայկական լոբիստական ջանքերի միջև անհամաչափության մասին, որը «2020 թ․ մինչև այս տարվա սկիզբն անգամ FARA-ում գրանցված լոբբիստական կամ հասարակայնության հետ […]
Հանդիպում Միացյալ Նահանգների ամենամեծ և ամենաազդեցիկ հրեական կազմակերպության` Anti- Defamation League -ի (Հակազրպարտչական լիգայի), ղեկավարության հետ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանն իր facebook-յան էջում կատարել է հետևյալ գրառումը՝ Հանդիպեցինք (14.12.2024) նաև Միացյալ Նահանգների ամենամեծ և ամենաազդեցիկ հրեական կազմակերպության` Anti- Defamation League -ի (Հակազրպարտչական լիգայի), ղեկավարության հետ։ Ի շարք այլ հարցերի, քննարկվեց նաև վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության հասցեին հնչող, երրորդ երկրների կողմից հրահրվող կեղծ մեղադրանքների և դրանց դեմ համատեղ պայքարի հարցը։ […]
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՇԱՌԼ ՄԻՇԵԼԻ` ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Խստորեն դատապարտում ենք Եվրոպական Խորհրդի ղեկավար Շառլ Միշելի` Արցախի հարցի վերաբերյալ Ազատություն ռադիոկայանի եթերում վերջերս արված հայտարարությունը։ Խոսելով «էթնիկ հայերի վերադառնալու իրավունքի կամ գոնե այցելելու Ադրբեջանի այդ հատված, և նրանց անվտանգությանն ու իրավունքների երաշխավորված լինելու» մասին «փոքրամասնությունների պաշտպանության մասով միջազգային չափանիշների համաձայն» և որոնք «պետք է հարգվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, որի շրջանակում էլ պետք է փոքրամասնությունների […]
Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը հանդիպեցին ամերիկահույն կոնգրեսական Գուս Բիլիրակիսի (R-FL) հետ

Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը սույն թվականի դեկտեմբերի 13-ին հետաքրքիր և օգտակար հանդիպում են ունեցել կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ, Գաս Բիլիրակիսի հետ: Վաշինգտոնում շահագրգիռ կողմերի հետ Ազգային- ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) կողմից անցկացվող կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում դեկտեմբերի 13-ին Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը հանդիպեցին ամերիկահույն […]
Հանդիպում Լիվինգսթոն Գրուպի մեր գործընկերներ Ալեն Մարթինի և Էլիաս Գերասուլիսի հետ

Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը, ԱՄՆ-ում Բևեռի ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպում են ունեցել Լիվինգսթոն Գրուպի մեր գործընկերներ Ալեն Մարթինի և Էլիաս Գերասուլիսի հետ, զրուցել այս շաբաթ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումների մասին:
Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը Վաշինգտոնում է

Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը Վաշինգտոնում է: 12 դեկտեմբերի, 2023 թվական
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՎԹՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑԸ Խստորեն դատապարտում ենք օրեր առաջ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի՝ ՀՀ տարածքում՝ Գյումրիում, 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալելն ու ռուսական ռազմական բազայի տարածք տեղափոխելը։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ տարածքում անձի անձնական ազատությունը կարող է սահմանափակվել միայն ՀՀ իրավապահ մարմինների կողմից, իսկ ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՔՊ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՇԽԱՆԱԶԱՎԹՄԱՆ ՔԱՅԼԵՐԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Ազգային- ժողովրդավարական Բևեռի խորհուրդը դատապարտում է իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Հայաստանի տարբեր համայնքային իշխանությունների զավթման գործողությունները, որոնք ուղեկցվում են ավագանու անդամների վրա ճնշումներով, ապօրինի դատական որոշումներով, հրապարակային և ոչ հրապարակային սպառնալիքների գործադրմամբ, ոստիկանական ուժերի ապօրինի գործադրմամբ: Դատապարտում ենք խոշորացված համայնքներում ոչ ՔՊ-ական անդամների նկատմամբ անվստահության հայտնման և […]
Կոնգրեսական Դարել Իսայի հարցերն ուղղված Ջեյմս Օ՚բրայենին

Ազգային-ժողովրդավարական Բևեռը դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ ԱՄՆ կոնգրեսական Դարել Իսան, ի շարունակություն նոյեմբերի 15-ին ԱՄՆ կոնգրեսում տեղի ունեցած Արցախի հարցով լսումների, պաշտոնական գրավոր հարցեր էր ուղղել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՚բրայենին:Կոնգրեսական Դարել Իսայի հարցերն ուղղված Ջեյմս Օ՚բրայենին ամբողջությամբ ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ: Ի դեպ, հարցերից մեկը վերաբերում է Ազգային-ժողովրդավարական Բևեռի […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2023 թվականի դեկտեմբերի 4-ին The Livingston Group (TLG) լոբբիստական ընկերությունը, որը ներկայացնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռը (NDA), Վաշինգտոնի իր կենտրոնակայանում` Կապիտոլիումի Բլուրում, հյուրընկալել էր կոնգրեսական Քրիս Սմիթին (R-NJ) ԱԺԲ-ի մասին քննարկման համար: Կոնգրեսական Սմիթը, որը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ է և Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն է, վերջին մի քանի ամիսների […]