ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ս․/թ․ սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը դռնփակ նիստով որոշեց (ՍԴՈ-1749), որ ս./թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական […]
Սեպտեմբերի 26-ին Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակությունը՝ նախկին Կոնգրեսական Ջիմ Մորանի գլխավորությամբ Կապիտոլիումում հանդիպել Է Կոնգրեսական Աննա Իշուին:

Սեպտեմբերի 26-ին Ազգային-ժողովրդավարական Բևեռի (NDA) պատվիրակությունը՝ նախկին Կոնգրեսական Ջիմ Մորանի (D-VA) գլխավորությամբ (ներառյալ Էլիաս Գերասուլիսը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը), Կապիտոլիումում հանդիպել Է Կոնգրեսական Աննա Իշուին (D-CA): Կոնգրեսական Իշուն, ով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միակ հայազգի անդամն է, Վաշինգտոնում հանդիսանում է հայկական հարցերի բացահայտ ջատագովը: Նա Հայաստան է այցելել 2022 թվականին՝ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի […]
Հայաստանի Հանրապետությունը չի միացել սեպտեմբերի 5-ին Վիլնյուսում ընդունած հռչակագրին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետությունը չի միացել Եվրախորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների ս․/թ․ սեպտեմբերի 5-ին Վիլնյուսում ընդունած հռչակագրին, որով կոչ է արվում ստեղծել հատուկ միջազգային տրիբունալ՝ հետաքննելու «Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունները»։ Այս փաստը մեկ անգամ ևս վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար արդարադատության ձգտումն ու հանցագործներին պատժելը երբեք չեն եղել գերակայություններ։ Հատկապես, երբ դա […]
Հայաստանում և նրա շուրջ զարգացումները մտնում են վճռորոշ և վերջնական փուլ։

Փաշինյանի վարչախմբի` ս․/թ․ hոկտեմբերին Ռուսաստանի Կազան քաղաքում BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու որոշումը վերջնական հարված է Հայաստանի ինքնիշխանությանը, Ռուսաստանի ամբողջատիրական վերահսկողությունից և Ադրբեջանի ու Թուրքիայի սպառնալիքներից ազատ ապրելու մեր ձգտումներին։ Այս որոշումը որևէ կասկած չի թողնում պուտինյան Ռուսաստանին վարչախմբի անսակարկ հնազանդության վերաբերյալ, ինչի մասին Ազգային-ժողովրդավարական Բևեռը տարիներ շարունակ զգուշացնում էր Հայաստանի քաղաքացիներին և արտերկրի մեր գործընկերներին։ Նույնիսկ […]
ՌՈՒՍ֊ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔՆ Է

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վերջին օրերին նկատվող բացահայտ ճնշումը Հայաստանի դավաճան ռեժիմի վրա Զանգեզուրի միջանցքը կյանքի կոչելու նպատակ ունի: Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9֊ի Պուտինի հեղինակած տխրահռչակ հայտարարության 9֊րդ կետով արդեն իսկ տվել է իր համաձայնությունը հայոց Սյունիքով նախատեսվող միջանցքը հանձնել ռուսական ՖՍԲ֊ի վերահսկողությանը և միայն Հայաստանի բարեկամ երկրների, և մասնավորապես Իրանի մեր գործընկերների կոշտ և […]
Ալիևի վարչախումբը շարունակում է յուրացնել Հայոց ժառանգությունը

Ադրբեջանի բռնապետ Ալիևի վարչախումբը շարունակում է հետևողականորեն յուրացնել Հայոց ժառանգությունը։ Նման ոտնձգություններից մեծագույնը, թերևս, Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու հիմնադիր հայրերից Բարդուղիմեոս առաքյալի նահատակության վայրի «աղվանացման» և «ադրբեջանացման» փորձն է։ Ս․/թ․ օգոստոսի 18-19-ին ՌԴ նախագահի Բաքու կատարած պետական այցի օրերին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի ու Ադրբեջանական Հանրապետության նախագահ Ալիևի ներկայությամբ, Բաքվի, և Ադրբեջանի ռուսական ուղղափառ եկեղեցու […]
Մարկ Լինդսին և դոկտոր Դավիթ Գրիգորյանը Ազգային-ժողովրդավարական Բևեռի անունից հանդիպել են Պետքարտուղարության պաշտոնյաների հետ

Հուլիսի 19-ին նախագահ Օբամայի նախկին օգնական և The Livingston Group լոբբիստական ընկերության ներկայացուցիչ պատվարժան Մարկ Լինդսին և դոկտոր Դավիթ Գրիգորյանը Ազգային-ժողովրդավարական Բևեռի անունից հանդիպել են Պետքարտուղարության պաշտոնյաների հետ: Կողմերը քննարկել են հետևյալ հարցերը. 1.Հայաստանում վերջին քաղաքական զարգացումները, 2.Բարեփոխումների բացակայությունն ու իրավապահ մարմիններում, դատական համակարգում և պաշտպանական ոլորտում տեղի ունեցող զգալի հետընթացը, 3.Փաշինյանի կառավարության ու Ռուսաստանի […]
ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԸ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ

Ազգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ)՝ Հայաստանի արևմտամետ քաղաքական ուժը, պատրաստվում է ընդլայնել իր լոբբիստական գործունեությունը Վաշինգտոնում:2024 թվականի հունիսի 15-ին Բևեռը պայմանագիր է ստորագրել Moran Global Strategies (MGS) ընկերության հետ, որը նախկին կոնգրեսական Ջիմ Մորանի ընկերությունն է, ով Կոնգրեսի անդամ է եղել 1991-2015 թվականներին։Moran Global Strategies (MGS) ընկերությունը զբաղվում է կառավարության հետ հարաբերությունների հարցերով։Պայմանագրի ստորագրումը հետևել է The […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների խաղաղ անհնազանդության գործողությունների ժամանակ ոստիկանության հրահրած մի շարք սադրանքների արդյունքում ծագած մասնակի բախումից հետո ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց թե´ բախման անմիջական վայրի, թե դրանից բավականին հեռու գտնվող բազմահազար ցուցարարների ուղղությամբ, որի հետեւանքով բուժօգնության է դիմել 79 տուժած քաղաքացի և մոտ […]
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Երեկ` Հանրապետության օրը, մայիսի 28-ին, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վարքը ևս մեկ անգամ վկայեց ազգային արժեքների վարկաբեկման նրա վարած հետևողական քաղաքականության մասին, որը դրսևորվեց ամենախայտառակ կերպով։ Սարդարապատի ճակատամարտի օր հանդիսացող Մայիսի 28-ը, լինելով սեփական ինքնությունը ամեն գնով պաշտպանելու համար հայոց միասնական կամքի արտահայտման օր, ունի բացառիկ կարեւորություն ազգային ինքնության պահպանման գործում։ Մյուս կողմից, […]