ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արդեն 8-րդ օրն է (մարտի 8-ից), ինչ Ադրբեջանը խափանել է Արցախի գազամատակարարումը։Վաղը` մարտի 16-ին, Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչները նամակներ կհանձնեն Հայաստանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանություններին` կոչ անելով միջամտել և թույլ չտալ, որ ներկայիս համաշխարհային ճգնաժամի քողի տակ ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքը փորձի Ադրբեջանի ձեռքով Արցախի գազամատակարումը խափանելու միջոցով հումանիտար աղետ առաջացնել Արցախում։ Նամակները կհանձնվեն.ԱՄՆ-ի դեսպանություն – 15:00 Ֆրանսիայի […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ինքնիշխանությունը` ինքնության կարմիր գիծՀայ հասարակության մեջ զուգահեռաբար տարածվում են միմյանց հետ փոխկապված երկու հայակործան գաղափարներ.1) Ադրբեջանի հետ խաղաղության հաստատում Խորհրդային Հայաստանի օկուպացիոն վարչական սահմաններով սահմանազատման և, ըստ այդմ` Արցախից հրաժարվելու պայմաններով,2) Քաղաքակիրթ աշխարհի կողմից միահամուռ կերպով մերժվող` իր դարն ապրած Ռուսական կայսրության վերականգնման և դրա “հաջողակ” մաս դառնալու անխուսափելիություն։ Այս երկու գաղափարներն արտացոլում են Մոսկվայի, […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երեկ այսպես կոչված Վերաքննիչ դատարանը մերժեց հետազոտության եւ բուժման նպատակով Վարուժան Ավետիսյանին արտասահման մեկնելու թույլտվություն տալու վերաբերյալ նրա պաշտպանի միջնորդությունը։ Սա սպասված որոշում էր, քանի որ Հայաստանը զավթած գաղութային համակարգը չի փոխվել, ուստի դատարանները շարունակում են սպասարկել գաղութային համակարգին ու նրա ադմինիստրացիային։ Զավեշտալի էր այսպես կոչված դատարանի “հիմնավորումը”, թե բժիշկների եզրակացություններից չի երևում, որ […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՔաղաքական ուժերի և գործիչների միավորման պայմանների վերաբերյալ Մեզանում ազգային միասնություն ասելով, որպես կանոն, սխալմամբ հասկանում են ամբողջ կամ գրեթե ամբողջ ազգի միասնությունը: Իսկ եթե խոսքը վերաբերվում է գործող ռեժիմի դեմ պայքարին, ապա ակնկալվում է, որ պետք է միավորվեն և պայքարը միասնաբար առաջնորդեն քաղաքական հայտ ներկայացնող և նույնիսկ չներկայացնող բոլոր կամ գրեթե բոլոր մյուս ուժերն ու […]
Հաղորդագրություն

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Քննարկում`նվիրված Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 101-ամյակին Նոյեմբերի 22-ին լրանում է Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի` Թուրքիայի և Հայաստանի սահմանը որոշող իրավարար վճռի 101-ամյակը: Ազգային-ժողովրդավարական բեւեռը կազմակերպում է կլոր սեղան-քննարկում մեր պետության տարածքային իրավունքների հարցում այդ հույժ կարեւոր փաստաթղթի վերաբերյալ։ Ձեւաչափը`Կլոր սեղան-քննարկումը բաղկացած է երկու մասից. առաջին 45 րոպեի ընթացքում Արա Պապյանը քարտեզների եւ փաստաթղթերի […]
Հաղորդագրություն

Վաղը՝ նոյեմբերի 17-ին, ժամը 18:00-ին, Ազգային-ժողովրդավարական Բևեռը Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի: Սիրելի՛ հայրենակիցներ,միացե՛ք ազատագրական պայքարին. եկեք արտաքին ու ներքին թշնամիներին ցույց տանք, որ մենք չենք հանդուրժում որեվէ ոտնձգություն մեր հայրենիքի նկատմամբ, տեր ենք կանգնելու և պաշտպանելու ենք մեր երկիրը՝ ինչ գնով էլ որ լինի:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պահանջում ենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ադրբեջանի Հանրապետությունը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո շարունակում է պարբերական ալիքներով ագրեսիայի ակտեր կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ զավթելով տարածքներ, վերահսկողություն հաստատելով ռազմավարական ճանապարհների վրա, սպանելով ու գերեվարելով ՀՀ Զինված ուժերի զինծառայողներին: Այսօր Ադրբեջանի Հանրապետությունն սկսել է հերթական և, պատերազմից հետո ամենալայնածավալ, հարձակումը, մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդամենը համաձայնվում է […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առանց հապաղելու միանալ ազգային-ազատագրական պայքարին Երբ ակնհայտ դարձավ, որ Արեւմուտքը ռազմավարական զսպմամբ ռուս-թուրք-ադրբեջանական եռյակ դաշինքին թույլ չի տալիս Հայաստանին դե յուրե պարտադրել սովետական սահմանների ճանաչում, Արցախի օտարում եւ միջանցքներ,վերջինս հընթացս փոխեց իր մարտավարությունը։ Օգտվելով այն հանգամանքից, որ Արեւմուտքի ուշադրությունը բեւեռված է Եվրոպայի արեւելյան սահմանին Ռուսաստանի եւ Թուրքիայի ստեղծած մարտահրավերներին, եռյակ դաշինքը փորձում է այդ ամենին […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերջ տալ խտրականությանը եւ լուսաբանել ԱԺԲ նոյեմբերի 9-ի հանրահավաքը Հայաստանյան մեդիան, չնչին բացառություններով, տեղեկութային շրջափակման է ենթարկել Ազգային-ժողովրդավարական բեւեռի գործունեությունը։ Այդ շրջափակումն ավելի ակնհայտ է դառնում հատկապես Բեւեռի բազմահազարանոց հանրահավաքների ու երթերի ժամանակ, որոնք տեղի են ունենում գրեթե ամբողջական լրատվական վակուումի պայմաններում։ Հատկանշական է, որ Բեւեռի գործունեության տեղեկութային շրջափակման առաջատարներն են ՀՀ հարկատուների կողմից ֆինանսավորվող […]
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

“Իրավունք” պարբերականը միտումնավոր կերպով կեղծ տեղեկություն է տարածում Ազգային-ժողովրդավարական բեւեռի այսօրվա հանրահավաքում հնչած Ժիրայր Սեֆիլյանի ելույթի վերաբերյալ։ Հանրահավաքի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը պատմել է, որ ԱՄՆ-ում Բեւեռի աջակիցներից մեկը ռուպորով (բարձրախոսով) մտել է սրճարաններ եւ իրազեկել է հաճախորդներին Հայաստանի աղետալի վիճակի եւ պայքարին միանալու անհրաժեշտության վերաբերյալ։ Սեֆիլյանը նաեւ ասել է, որ Հայաստանում եւս ճիշտ կլինի այդ […]