![](https://ajbever.com/wp-content/uploads/2022/04/276169751_350517380441229_2939923616202577394_n.jpg)
Ապրիլի 24-ին Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ
Ազգային-ժողովրդավարական բևեռի աջակիցներին, համակիրներին և բոլոր ցանկացողներին խնդրում ենք ապրիլի 24-ին, ժամը 12-ին հավաքվել Ազատության հրապարակում` միասին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար։
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
17 ապրիլի 2022 թ., Երևան