ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Տեղ գյուղի հերթական ողբերգության պատճառների և հնարավոր հետևանքների վերաբերյալ Տեղ գյուղում երեկ տեղի ունեցած հայ-ադրբեջանական փոխհրաձգության հետևանքով ունենք սպանվածներ և վիրավորներ: 2023թ մարտի 30-ի ԱԱԾ տարածած հաղորդագրությունից պարզում ենք, որ դեռևս 2022թ օգոստոսին հայկական և ադրբեջանական կողմերի միջև փաստացի գաղտնի պայմանավորվածություն էր ձեռք բերվել սահմանների ճշգրտման վերաբերյալ: Նշված փաստի ուժով ակնհայտ է դառնում, որ […]
Արա Պապյան,Ժիրայր Սեֆիլյան.Հանդիպում Նյու Ջերսիում

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամներ Արա Պապյան և Ժիրայր Սէֆիլյան ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ Վայրը՝ Սուրբ Ստեփանոս Առաքելական եկեղեցի 1184 Ocean Ave. Long Branch, NJ 07740 Օր և ժամ՝ կիրակի, ապրիլի 16, 2023թ. Ընդունելությունը՝ հյուրասիրությամբ 4:00-4:45pm Ծրագրի ներկայացում, հաջորդիվ՝ հարցուպատասխան 4:45-8:00pm
ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, այսօր որոշում կայացրեց: Հրապարակված որոշման համաձայն Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Ազգային-ժողովրդավարական Բևեռը համարում է, որ Հայաստանի Հանրապետության շահերի […]
Ժիրայր Սեֆիլյանը ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում բնակվող սիրելի’ հայրենակիցներ, Ցանկանում եմ տեղեկացնել, որ հնարավորություն է ընձեռնվել այցելել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ապրիլի 8-ից մինչև 20-ը կլինեմ Արևելյան ափի տարբեր քաղաքներում։ Ապրիլի 20-ից մինչև մայիսի 8-ը կլինեմ Արևմտյան ափի տարբեր քաղաքներում։ Հանդիպումների մասին տեղեկությունները կտրամադրենք առաջիկայում: Վստահ եմ` այս տարիների ընթացքում ամերիկաբնակ բազմահազար հայեր հետևել են մեր գործունեությանը, և սա առիթ է […]
ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ

ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ Ովքեր ալիևների ու փաշինյանների Սովետական վարչատարածքային սահմաններով Հայաստանի ջատագովն են և օգնում են այս զույգին, իսկ այդպիսիք տեսնում ենք, որ քիչ չեն, ես նրանց վստահեցնում եմ, որ պատասխան են տալու։ Նրանք պետք է գիտակցեն, որ իրենց արարքը դավաճանություն է հայրենիքի նկատմամբ, իսկ թե ի՞նչ պատասխան են տալու հայրենիքի հանդեպ դավաճանություն գործած անձինք, կարծում […]
Պարզաբանում

Երեկ՝ մարտի 21-ին, «Lragir.am» ինտերնետային կայքը խմբագրական հոդված էր տպագրել, որտեղ նշել է, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռը ողջունել է ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի արժանապատիվ կեցվածքը Լավրովի հետ անցկացրած ասուլիսի ժամանակ: Ազգային-ժողովրդավարական Բևեռը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված փաստն իրականությանը չի համապատասխանում: Ազգային-ժողովրդավարական Բևեռ22.03.2023թ
ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԲԱՆՏԻՑ

ԲԵՎԵՌԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԲԱՆՏԻՑ Սիրելի զինակիցնե՛ր, 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրն արձանագրեց դեռևս 18-րդ դարի սկզբին գլխավորապես Հայաստանի ու հայության հաշվին թուրքական ու ռուսական հրեշավոր համակարգերի բախմամբ առաջացած հակադրությունների պայքարի ու միասնության ռուս-թուրքական փոխլրացնող գոյաձևի և, որպես դրա գործառման կենսապայման՝ Հայոց պետականությունն ու հայկական գործոնը բացառող տարածաշրջանային […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վերջին երկու օրերին Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի երկու` ամերիկյան եւ ռուսական նախադեպերի վրա հիմնված տարբերակներից ռուսական, հակաժողովրդավարական տարբերակի հապշտապ ընդունումը, իսկ ամերիկյանի քննարկումից դուրս թողնելը հիմք է դարձել լուրջ քաղաքական հակամարտության եւ քաղաքացիական անհնազանդության արտահայտման համար։ Նոր օրենքը հնարավորություն էր ստեղծելու բռնաճնշումներ իրագործելու քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության նկատմամբ եւ ռուսական ազդեցության ընդլայնման […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ հայրենակիցներ, 2023թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը եռակողմ համաձայնագիր կնքեց Լիդիան Արմենիա ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ Ամուլսարի ծրագրի վերսկսման վերաբերյալ: Հանքարդյունաբերող ընկերությունը, աշխատատեղեր ստեղծելու անվան տակ Ամուլսարի հանքը շահագործելով և դրա արդյունքում ստանալիք շահույթի չնչին մասով կաշառելով ՀՀ կառավարությանն ու վարչապետի աթոռը զբաղեցնողին, թունավորելու է Հայաստանի ջրային պաշարները, Ջերմուկը և ընդհանրապես Հայաստանի […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային- ժողովրդավարական Բևեռի հայտարարությունը`2023թ․ մարտի 2-ին Բեռլինում կայացած Շոլց-Փաշինյան ասուլիսի կապակցությամբ Ս․/թ․ մարտի 2-ին Բեռլինում տեղի է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի և Հայաստանի Հանրապետության փաստացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ազգային- ժողովրդավարական Բևեռը ողջունում է նույն օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կանցլեր Շոլցի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արտահայտած ԳԴՀ-ի դիրքորոշումը։ Իր ելույթում Գերմանիայի […]