ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ազգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) ԱՄՆ-ի Կոնգրեսի իր գործընկերներից տեղեկացվել է, որ ի շարունակություն ս․/թ․ հունիսի 21-ի Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակցությամբ կայացած պատմական լսումների, շուտով կկայանան արտահերթ լսումներ՝ Հայաստանի, ներառյալ Արցախի, վերաբերյալ: Այս առնչությամբ մոտ օրերս Կոնգրեսը հանրության համար կանի հայտարարություն: Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ, Երևան, 30 օգոստոսի, 2023թ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2020 թ․ Հայաստանի դեմ կազմակերպված լայնածավալ պատերազմից հետո Հայաստանում շարունակվել են ապակայունացման գործընթացները կյանքի բոլոր ոլորտներում։Երկրի ներքաղաքական կյանքւմ ստեղծվել է կատարյալ քաոս, որը վերածվել է խորը ճգնաժամի։Անգործունակ և տկարամիտ իշխանությունները իրենց յուրաքանչյուր քայլով և ցանկացած քաղաքական նախաձեռնությամբ անտեսում են երկրի գերագույն շահը, տապալում անվտանգային համակարգը, ինչն էլ իր հերթին երկրի անկախությունն ու սուբյեկտայնությունը դրել է […]
Պահպանողական կուսակցության հայտարարություն

Պահպանողական կուսակցության հայտարարություն: Պահպանողական կուսակցությունն արձանագրում է, որ ՀՀ ներկա իշխանությունների վարած ոչ համարժեք քաղաքականության արդյունքում հերթական անգամ չհաջողվեց միջազգային հանրության ջանքերով կենսական ճանապարհը բացելու և Արցախում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ռուս-թուրք չբարեկամների կողմից իրականացվող աններելի հանցագործության մեղավորներին պատժելու հարցերում հասնել տեսանելի առաջընթացի։ Այս հերթական ձախողումը հավելյալ հիմնավորում է, որ ՀՀ ներկա իշխանություններն իրենց առերևույթ լացի օրակարգով չեն […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ազգային-ժողովրդավարական Բևեռի ս․/թ․ օգոստոսի 17-ին` ժամը 19:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի մասինՆկատի ունենալով Փաշինյանի վարչախմբի ոստիկանության խաղաղ ցուցարարների նկատմամբ ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու նախընթացը` Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը հայտարարում է, որ չի հանդուրժի ս․թ․ օգոստոսի 17-ին մեկնարկող խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ որևէ ապօրինություն և կգործադրի բոլոր ոչ բռնի օրինական միջոցները՝ նման ոչ իրավաչափ գործողություններին հակազդելու […]
ՆԻԿՈԼԻ ԹՎԻ ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ

ՆԻԿՈԼԻ ԹՎԻ ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ Հարգելի՛ հայրենակիցներ, իրավապաշտպաններ ու քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ,Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի ապօրինության վրա, որին բախվել ու բախվում ենք ոչ միայն ես և ընկերներս, այլ նաև, մեր ունեցած տեղեկություններով, անազատության մեջ գտնվող բազմաթիվ մեր հայրենակիցներ (անկախ այն բանից, թե որքանով է տվյալ անձի անազատության մեջ գտնվելը հանդիսանում օրինական)։Մանրամասնեմ․ 2021թ-ի փետրվարի 24-ին […]
ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ՆԱՄԱԿ ՀԱՆՁՆԵՑԻՆ

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ՆԱՄԱԿ ՀԱՆՁՆԵՑԻՆ Ողջունում ենք Ֆրանսիայի ձախակողմյան քաղաքական ուժերը ներկայացնող վեց տասնյակից ավելի սենատորների, պատգամավորների և տարածքային մարմինների ներկայացուցիչների դիմումը նախագահ Մակրոնին` “Բաքվի ռեժիմի դեմ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ նախաձեռնելու և հարձակման ենթարկված հայերին վճռական ու անհապաղ աջակցություն ցուցաբերելու” կոչով։ Լինելով Հայաստանի ավանդական բարեկամը (և մեր համոզմամբ ոչ հեռու […]
Հուլիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ մամուլի համար արած հայտարարության վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ մամուլի համար արած հայտարարության վերաբերյալ:Անկախ այն քաղաքականությունից, որը վարում է ՀՀ ներկայիս թուրանամետ, անողնաշարավոր իշխանությունը, ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ Շառլ Միշելը, ինչպես նաեւ բոլոր եվրոպական պաշտոնատար անձինք պետք է լավ ընբռնեն, որ Քաղաքակրթական ամբողջը, որին Արցախի՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող հայ բնակչությանը առաջարկում են ինտեգրվել, դա ժողովրդավարական […]
Դարձ դեպի մեր ոգին, դեպի միացում և վերածնունդ

«Սասնա Ծռեր»-ի ապստամբության 7-րդ տարեդարձի առթիվ Թեև ամբողջական և միասնական ոգով, բայց մասնատված և տարանջատ ենք մտքով, կամքով և գործով: Մտքով, կամքով և գործով մասնատված ու տարանջատված լինելու պատճառով դարեր շարունակ կորցնում ենք ու կորչում: Ամբողջական և միասնական ոգու շնորհիվ դարեր շարունակ կորցնելու և կորչելու պայմաններում դեռ կանք ու պահպանվում ենք: Լինելով ոգեղեն էություն և […]
ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ

Մեր բազմադարյա պատմության ընթացքում հայ ժողովրդին վերջնականապես կամազրկելու, ընդվզման իրավունքից զրկելու փորձեր մշտապես են եղել: Եւ մշտապես տապալվել են: Վկան մեր փյունիկի նման վեր հառնելու բազմաթիվ պատմական օրինակները: Սա միշտ էլ արվել է բռնության եւ հոգեբանական ճնշման զույգ միջոցների կիրառմամբ: Ներկայումս նույնպես մենք ականատեսն ենք մի կողմից Արցախում ընթացող բռնության ու պատանդառության, մյուս կողմից Երեւանում պոպուլիստական բնույթ […]
Արցախի հարցում ստեղծված իրավիճակի և լուծումների վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կրկին Արցախի հարցում ստեղծված իրավիճակի և լուծումների վերաբերյալ Վերջին օրերին էլ ավելի է ծանրացել Արցախում շրջափակման մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վիճակը։ Այսպես կոչված «ռուսաստանցի խաղաղապահները» չեն կատարել և շարունակում են չկատարել 2020թ․ նոյեմբերի 9-ի չարաղետ եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած հանձնառությունները։Այսուհանդերձ, միգուցե հենց այդ պատճառով, արցախցի մեր հայրենակիցներն ավելի սթափ են սկսել գնահատել իրավիճակը և ձեռնարկում […]