ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2023 թ․սեպտեմբերի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ ներկայացվեց «Աջակցություն հայերին ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի ակտը» (H. R. 5683)՝ Ազգայի-ժողովրդավարական Բևեռի կողմից աջակցվող օրենսգիծ, որն արդեն իսկ ներկայացվել է ԱՄՆ Սենատում։ Օրինագծի Ներկայացուցիչների պալատի տարբերակը բառամթերքով նույնական է Սենատի (S. 2900) տարբերակին և Ադրբեջանին պատասխանատու է ճանաչում Արցախի դեմ վայրագությունների համար, ինչպես նաև սահմանում է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների շրջանակներ մի շարք ոլորտներում, ներառյալ, բայց չսահմանափակվող միայն գիտությամբ և տեխնոլոգիաներով, պաշտպանությամբ, անվտանգությամբ և էներգետիկայով: Կարևոր է, որ օրենսդրությունը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 10 միլիոն ԱՄՆ դոլար արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրային աջակցություն և հանձնարարում է ձևավորել Արցախի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու ռազմավարություն: Այս օրենսգիծը ցույց է տալիս, որ Բևեռի-քաղաքականության ուղերձը զգալի տեղ է գրավում Վաշինգտոնում: ԱՄՆ-Հայաստան ավելի ամուր և բովանդակալից հարաբերությունները Վաշինգտոնի նկատմամբ Բևեռի ռազմավարության հիմնաքարն են, որը մեծ տեղաշարժ է նախորդ բոլոր ջանքերից, որոնք հիմնականում կենտրոնացած էին պատմական և խորհրդանշական խնդիրների վրա՝ միաժամանակ անտեսելով Հայաստանի (ներառյալ Արցախի) պաշտպանությունը և անվտանգության կարիքները։ Հաշվի առնելով իրավիճակի ծանրությունը՝ Բևեռը կշարունակի աշխատել Վաշինգտոնում իր պրոֆեսիոնալ լոբբիստների միջոցով՝ ապահովելու այս բեկումնային օրենսդրության ընդունումը: Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ում բնակվող մեր աջակիցներին կապվել Կոնգրեսի իրենց անդամի հետ և խնդրել նրանց դառնալ օրինագծի համահեղինակներ:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ 4 հոկտեմբերի 2023 թ