Ժողովրդավարության միջազգային միության համաժողով

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ազգային-ժողովրդավարական Բևեռի մասնակցությունըԺողովրդավարության միջազգային միության համաժողովին 2026 թ. ապրիլի 30-ին Զագրեբում ավարտեց իր աշխատանքները Ժողովրդավարության միջազգային միության (International Democracy Union — IDU) հերթական համաժողովը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս կարևորագույն քաղաքական հարթակին Հայաստանից հրավիրված էր Ազգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ)։ ԱԺԲ խորհրդի անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը ակտիվ մասնակցություն ունեցան համաժողովի աշխատանքներին։Ժողովրդավարության միջազգային միությունը […]
Ազգային-ժողովրդավարական Բևեռի մասնակցությունը Ժողովրդավարության միջազգային միության համաժողովին

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ազգային-ժողովրդավարական Բևեռի մասնակցությունը Ժողովրդավարության միջազգային միության համաժողովինՍույն թվականի ապրիլի 29-ից Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը մասնակցում են Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած Ժողովրդավարության միջազգային միության (International Democracy Union — IDU) հերթական համաժողովին։ ԱԺԲ-ն Հայաստանից հրավիրված միակ քաղաքական ուժն է այս կարևոր համաժողովին։ Ժողովրդավարության միջազգային միությունը համաշխարհային ազդեցիկ քաղաքական հարթակ […]
Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբԱզգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) խստորեն դատապարտում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Այդ այցը տեղի է ունենում Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի բարբարոսական ավերումից ընդամենը օրեր անց։ Սրբավայրի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականության դրսևորում։ Ցավոք, սա մեկուսացված դեպք չէ, այլ շարունակությունն […]
Հայաստանի Հանրապետության առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի Հանրապետության առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին Հայաստանի Հանրապետությունը կանգնած է պատմական ընտրության առջև։ Այսօր խաթարված է պետության ինքնիշխանությունը, վտանգված է պետականության ապագան, սասանված է ազգային անվտանգությունը, խախտված է տարածքային ամբողջականությունը, և ոտնձգությունների է ենթարկվում հայոց ինքնությունը։ Այս իրավիճակը պայմանավորված է ոչ միայն իշխանությունների առանձին սխալներով, այլ առաջին հերթին՝ ներկա և նախորդ իշխանությունների […]
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀՆՉՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՈՒՂԵՐՁՆԵՐ ԲԱՔՎԻՑ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի վերջին հայտարարությունները, հնչեցված «Արևմտյան Ադրբեջան» անվանումը կրող բացահայտ զավթողական նախաձեռնության շրջանակում, հերթական անգամ ապացուցում են, որ Բաքվում շարունակվում է պետականորեն համակարգված և գաղափարականորեն ձևակերպված տարածքային հավակնությունների քաղաքականությունը։ Սա այլևս պարզապես քարոզչություն չէ․ սա ծրագրային հայտարարություն է, որի հիմքում ընկած է Հայաստանի Հանրապետության նկատմամբ շարունակական ճնշման և նոր պահանջների նախապատրաստումը։ […]
Փետրվարյան ապստամբության 105-ամյակի առթիվ

1921 թվականի փետրվարյան ապստամբությունը տեղի ունեցավ ոչ թե ուժի, այլ սպառվածության պահին։ Հայ ժողովուրդը արդեն անցել էր ցեղասպանության միջով, տարիներ շարունակ կռվել էր թուրքական և ռուսական ճնշումների դեմ, կորցրել էր իր հնարավորությունների մեծ մասը և հոգնել էր։Այդ իրավիճակում շատ ազգեր կընտրեին հաշտվելը։ Հայերս՝ ոչ։ Փետրվարյան ապստամբությունը չէր խոստանում հաղթանակ, չէր երաշխավորում ապագա, չէր ապահովում անվտանգություն։ […]
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱԴԵՊ ԵԿԵՂԵՑՈՒ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴԵՄ. ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱԴԵՊ ԵԿԵՂԵՑՈՒ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴԵՄ. ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Շարունակելով մեր նախորդ հայտարարության մեջ արտահայտած մտահոգությունները խստորեն դատապարտում ենք վերջին զարգացումները, որոնց շրջանակում կոլաբորացիոն կառավարության և կամակատար «իրավապահ» համակարգի կողմից քրեական հետապնդում է սկսվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ իբրև թե եկեղեցու ներքին կարգապահական հարցերին առնչվող դատական որոշման «խոչընդոտման» հիմքով։ Փաստացիորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետությունը, անտեսելով […]
Ջ.Դ. Վենսի Հայաստան այցելության կապակցությամբ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ջ.Դ. Վենսի Հայաստան այցելության կապակցությամբ Ազգային-ժողովրդավարական Բևեռը ողջունում է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստանի Հանրապետություն և հույս է հայտնում, որ այն նոր գլուխ կբացի հայ և ամերիկացի ժողովուրդների դարավոր բարեկամության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ավելի քան հարյուրամյա քաղաքական հարաբերությունների մեջ։ Այս ուղղությամբ Ազգային-ժողովրդավարական Բևեռը տարիներ շարունակ […]
Վերջին օրերին ականատես ենք լինում գործող կոլաբորացիոն ռեժիմի հերթական վտանգավոր քայլերին՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ համակարգված ճնշումների խորացմանը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վերջին օրերին ականատես ենք լինում գործող կոլաբորացիոն ռեժիմի հերթական վտանգավոր քայլերին՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ համակարգված ճնշումների խորացմանը։ Մասնավորապես՝ խոր մտահոգություն է առաջացնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր ծառայողների գործունեությունը դադարեցնելը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում, այն հոգևոր հայրերի, որոնք տարիներ շարունակ ծառայել են զինծառայողներին՝ նրանց կողքին լինելով ծառայության ծանրագույն պահերին, պատերազմական և […]
Ազգային Ժողովրդավարական բևեռի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավին հղած պաշտոնական նամակի վերաբերյալ

Ազգային Ժողովրդավարական բևեռի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավին հղած պաշտոնական նամակի վերաբերյալ Ազգային Ժողովրդավարական բևեռը շարունակում է իր հետևողական պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կայացման, ազգային արժեքների պահպանման և վերահաստատման, ինչպես նաև Հայաստանում ժողվրդավարության գահավիժումը, խոսքի ու անձնական ազատությունների ահագնացող սահմանափակումները կանխելու համար։Ըստ այդմ, ս․/թ․ դեկտեմբերի 22-ին, խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը և Արա Պապյանը Ազգային […]