ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՎԹՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑԸ Խստորեն դատապարտում ենք օրեր առաջ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի՝ ՀՀ տարածքում՝ Գյումրիում, 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալելն ու ռուսական ռազմական բազայի տարածք տեղափոխելը։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ տարածքում անձի անձնական ազատությունը կարող է սահմանափակվել միայն ՀՀ իրավապահ մարմինների կողմից, իսկ ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՔՊ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՇԽԱՆԱԶԱՎԹՄԱՆ ՔԱՅԼԵՐԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Ազգային- ժողովրդավարական Բևեռի խորհուրդը դատապարտում է իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Հայաստանի տարբեր համայնքային իշխանությունների զավթման գործողությունները, որոնք ուղեկցվում են ավագանու անդամների վրա ճնշումներով, ապօրինի դատական որոշումներով, հրապարակային և ոչ հրապարակային սպառնալիքների գործադրմամբ, ոստիկանական ուժերի ապօրինի գործադրմամբ: Դատապարտում ենք խոշորացված համայնքներում ոչ ՔՊ-ական անդամների նկատմամբ անվստահության հայտնման և […]

Կոնգրեսական Դարել Իսայի հարցերն ուղղված Ջեյմս Օ՚բրայենին

 Ազգային-ժողովրդավարական Բևեռը դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ ԱՄՆ կոնգրեսական Դարել Իսան, ի շարունակություն նոյեմբերի 15-ին ԱՄՆ կոնգրեսում տեղի ունեցած Արցախի հարցով լսումների, պաշտոնական գրավոր հարցեր էր ուղղել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՚բրայենին:Կոնգրեսական Դարել Իսայի հարցերն ուղղված Ջեյմս Օ՚բրայենին ամբողջությամբ ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ: Ի դեպ, հարցերից մեկը վերաբերում է Ազգային-ժողովրդավարական Բևեռի […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2023 թվականի դեկտեմբերի 4-ին The Livingston Group (TLG) լոբբիստական ​​ընկերությունը, որը ներկայացնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռը (NDA), Վաշինգտոնի իր կենտրոնակայանում` Կապիտոլիումի Բլուրում, հյուրընկալել էր կոնգրեսական Քրիս Սմիթին (R-NJ) ԱԺԲ-ի մասին քննարկման համար: Կոնգրեսական Սմիթը, որը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ է և Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն է, վերջին մի քանի ամիսների […]

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԲԵՎԵՌԻՆ ՍԵՎԱՑՆԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Երեկվանից՝ դեկտեմբերի 3-ից, տելեգրամյան ալիքներում և սոցիալական այլ հարթակներում շրջանառության մեջ է դրվել մի տեսանյութ, որում զինված և դիմակավորված մի քանի անձինք խոսում են վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ Նիկոլ Փաշինյանի դավաճանական քայլերի մասին և սպառնալիքներ հնչեցնում վերջինիս նկատմամբ՝ ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացում: Տեսանյութում նշվում է նաև Նուբարաշենի բանտում գտնվող Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ, ապստամբ Վարուժան […]

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2023 թ․ նոյեմբերի 19-ին Ազգային-Ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը և Կարո Եղնուկյանը հանդիպեցին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը՝ կոնգրեսական Ջո Վիլսոնի (R-SC) գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին նաև կոնգրեսական Վիկտորյա Սպարցը (R-IN) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով) գործադիր տնօրեն Սթիվեն Շրեյգը: Կոնգրեսական Վիլսոնը Սենատի և Կոնգրեսի Հելսինկյան համատեղ հանձնաժողովի […]

Մուշեղ Շուշանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում

Ինչպես և սպասվում էր, վարչապետի աթոռը զբաղեցնողի անձնական կամակորությունները սպասարկող քննչական մարմինն ու դատախազությունը դատարան է ուղարկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ազնվագույն հայորդի Մուշեղ Շուշանյանին վերագրվող քաղաքական պատվերով կազմված գործը։ Մուշեղ Շուշանյանը ենթարկվում է բացահայտ քաղաքական հետապնդման այն բանի համար, որ հրապարակայնորեն բարձրաձայնել է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի դավաճանության ու նրան պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։ Ի […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ազգային-ժողովրդավարական Բևեռը (National Democtratic Alliance) լիովին հավանություն է տալիս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի «Լեռնային Ղարաբաղում 2023 թ․ էթնիկ զտումների և վայրագությունների կանխարգելման մասին ակտի» (HR 5686) ամբողջական ընդունմանը:Այս պատմական օրենսգիծը, որն առաջադրվել է կոնգրեսական Քրիս Սմիթի (R-NJ) գլխավորությամբ և ում հետ Բևեռը սերտորեն համագործակցել է վերջին մի քանի ամիսների ընթացքում, կօգնի Արցախի մեր եղբայրների և քույրերի […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՁեզ ենք ներկայացնում The Livingston Group (TLG) կողմից ԱՄՆ մի շարք սենատորներին հղված նամակը, որը սենատորներին կոչ է անում ապահովել Ազգային-ժողովրդավարական Բևեռի կողմից աջակցվող S. 2900 «Հայերի աջակցությունն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի ակտի 2023 թ․» ընդունումը:Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդՀայստան, Երևան30 սեպտեմբերի 2023թLivingston Group-ը ներկայացնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռը (NDA)՝ Հայաստանի ամենամեծ արևմտամետ քաղաքական կառույցը։Մեր հաճախորդի անունից կոչ ենք […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ազգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) լիովին հավանություն է տալիս ԱՄՆ Սենատում «Ադրբեջանի ագրեսիայի դեմ հայերին աջակցելու ակտի» ընդունմանը։Այս պատմական փաստաթուղթը ոչ միայն պատասխանատվության է ենթարկում Ադրբեջանին Արցախի դեմ իր ոճրագործությունների համար, այլ նաև սահմանում է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների շրջանակներ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ գիտության և տեխնոլոգիաների, պաշտպանության և անվտանգության և էներգետիկայի ոլորտներում:Կարևոր է, որ օրենսգիծը թույլ […]