ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի թուրք-ռուսական կոլաբորացիոն կառավարության կողմից ժողովրդավարության շղարշի ներքո ավտորիտար ռեժիմներին բնորոշ իրավապահ և դատաիրավական համակարգերի գործիքակազմով սեփական հակահայ քաղաքականության դեմ ՝ Սահմանադրությամբ և մարդու իրավունքներից բխող հրապարակային դիմադրության գործողությունները լռեցնելու և կասեցնելու փորձերը։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱԺԲ-ի մի շարք գաղափարակիցներ հրավիրվել են Քննչական Կոմիտե, որպես վկա, ՀՀ-ը […]

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային-ժողովրդավարական Բևեռը միանում է ամբողջ աշխարհի մարդկանց՝ շնորհավորելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Ջ. Թրամփին իր երկրորդ պաշտոնավարման համար և մաղթում նրան հաջողություն առաջիկա չորս տարիների համար։ Մենք ակնկալում ենք համագործակցել նոր Հանրապետական վարչակազմի և Կոնգրեսի հետ՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի (ներառյալ Արցախ) միջև ավելի ամուր և ընդգրկուն հարաբերություններ կառուցելու ուղղությամբ, որը խարսխված է ընդհանուր պատմության, […]

Ռուբեն Վարդանյանը և անխտիր բոլոր հայ գերիները պետք է ազատվեն եւ վերադարձվեն Հայաստանի Հանրապետություն։

Հայտարարություն Ռուբեն Վարդանյանի քաղաքական հայացքները և գործունեությունը մեր գաղափարներին հակոտնյա համարելով հանդերձ, Ռուսաստանի կազմում Թաթարստանի կարգավիճակով Հայաստանը տեսնելը նրա համար ընդունելի սցենար լինելը եւ նրա կողմից դրա բարձրաձայնումը դատապարտելով, միաժամանակ, գտնում ենք որ նրա, ինչպես նաև <<անկախ>> Արցախի <<վայ>> ղեկավարների ազատազրկումը եւ դատավարությունը Ադրբեջանի բռնապետի կողմից պետք է դատապարտվի եւ գնահատվի որպես հակահայկական քաղաքականության բաղադրիչ։ […]

15 հունվարի, 2025թ․ Միացյալ Թագավորություն

15 հունվարի, 2025թ․ Միացյալ Թագավորություն այցելած Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակությունը շարունակում է հանդիպումները տարբեր շահագրգիռ կողմերի հետ։ Մասնավորապես, դեսպան Արա Պապյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը հանդիպել են Համայնքների պալատի անդամների և իշխող Լեյբորիստական կուսակցության ու Ժողովրդավարական յունիոնիստական կուսակցության խորհրդարանական աշխատակիցների հետ։ Քննարկումները կրկին վերաբերել են Ադրբեջանի կողմից բխող անվտանգային սպառնալիքներին, Արցախից հայ փախստականների ճակատագրին, Հայաստանի տնտեսության, […]

Հայ -ամերիկյան Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգի ստորագրման մասին

Հայ -ամերիկյան Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգի ստորագրման մասին Ողջունում ենք ԱՄՆ-ի կառավարության նախաձեռնած հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ ցանկացած քայլ, ցանկացած փաստաթղթի ստորագրում և ցանկացած համագործակցություն։ Այս առումով հատկապես կարևորում ենք Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգի (Strategic Partnership Commission Charter) ստորագրումը Վաշինգտոնում, 2025թ․ հունվարի 14-ին։Սակայն անհրաժեշտ ենք համարում կատարել որոշ պարզաբանումներ, քանի որ ակնհայտ է, որ ՀՀ-ը […]

Միացյալ Թագավորությունում գտնվող ԱժԲ պատվիրակությունը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ և միջոցառումներ է ունեցել

Միացյալ Թագավորությունում գտնվող Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակությունը 2025թ․ հունվարի 14-ին մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ և միջոցառումներ է ունեցել։ Օրվա ընթացքում Բևեռի ներկայացուցիչները՝ դեսպան Արա Պապյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը, հանդիպել են հետևյալ պաշտոնյաների հետ․ ԱԳ նախարարի նախկին հատուկ խորհրդատուի, Մեծ Բրիտանիայի ամենավաճառվող թերթի՝ The Daily Mail-ի, ինչպես նաև աշխարհի առաջատար լրատվական կայքերից մեկի բարձրաստիճան ղեկավարի, […]

ԱԺԲ պատվիրակությունը ներկայումս գտնվում է Լոնդոնում

  Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) պատվիրակությունը, ինչպես արդեն հաղորդվել էր, ներկայումս գտնվում է Լոնդոնում՝ Միացյալ Թագավորության խորհրդարանի (ներառյալ Լորդերի պալատն ու Համայնքների պալատը), գործադիր իշխանության, վերլուծական կենտրոնների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ բարձր մակարդակի հանդիպումների շարք անցկացնելու նպատակով։ Այցը կազմակերպվել է Վեստմինսթերում գործող հասարակայնության հետ կապերի առաջատար ընկերության կողմից, որն ԱԺԲ-ի կողմից վարձվել է` նպաստելու Միացյալ Թագավորության […]

Վաշինգտոնում ԱժԲ-ի պատվիրակության այցը առաջատար վերլուծական կենտրոններ։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Վաշինգտոնում Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակության այցի չորրորդ և եզրափակիչ օրը նվիրված է եղել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հարցերով զբաղվող առաջատար վերլուծական կենտրոնների և անկախ փորձագետների հետ հանդիպումներին։ Այս քննարկումները բացահայտել են տարածաշրջանային զարգացումների և Հայաստանի ներկայիս վարչակարգի էության վերաբերյալ տեսակետների միջև առկա ընդհանրությունների ավելի խորը մակարդակ։ Երեկոյան դեսպան Արա Պապյանը և դոկտոր Վահե Գասպարյանը պատվավոր հյուրերի […]

2025 թ. հունվարի 9-ին ԱԺԲ պատվիրակությունը Վաշինգտոնում շարունակել է իր հանդիպումները Կոնգրեսի ղեկավարների հետ։

Մամուլի հաղորդագրություն 2025 թ. հունվարի 9-ին Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) պատվիրակությունը Վաշինգտոնում շարունակել է իր հանդիպումները Կոնգրեսի ղեկավարների հետ։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել հանրապետական և դեմոկրատ մի շարք սենատորների աշխատակազմերի և Արտաքին հարաբերությունների հանձնախմբի հանրապետական կոնգրեսականի հետ։ Ինչպես և նախորդ երկու օրերի ընթացքում, քննարկումները կենտրոնացած էին թե՛ Հայաստանի արտաքին, թե՛ ներքին սպառնալիքների վրա և այն միջոցների, […]

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ: Հունվարի 8-ին, Վաշինգտոնում ընթացող հանդիպումներ:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հունվարի 8-ին, Վաշինգտոնում ընթացող հանդիպումների շրջանակներում, Ազգային Ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) պատվիրակությունը շարունակեց իր հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ։ Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Կոնգրեսի թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ԱՄՆ Սենատի մասնագիտական անձնակազմի հետ։ Այցի երկրորդ օրվա քննարկումների առանցքում Հայաստանի անվտանգության մարտահրավերներն էին՝ ընդգծելով Ալիևի կողմից հնչեցված վերջին սպառնալիքները և Փաշինյանի վարչակարգի […]