ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Հայտարարություն

Ռուբեն Վարդանյանի քաղաքական հայացքները և գործունեությունը մեր գաղափարներին հակոտնյա համարելով հանդերձ, Ռուսաստանի կազմում Թաթարստանի կարգավիճակով Հայաստանը տեսնելը նրա համար ընդունելի սցենար լինելը եւ նրա կողմից դրա բարձրաձայնումը դատապարտելով, միաժամանակ, գտնում ենք որ նրա, ինչպես նաև <<անկախ>> Արցախի <<վայ>> ղեկավարների ազատազրկումը եւ դատավարությունը Ադրբեջանի բռնապետի կողմից պետք է դատապարտվի եւ գնահատվի որպես հակահայկական քաղաքականության բաղադրիչ։

Ռուբեն Վարդանյանը և անխտիր բոլոր հայ գերիները պետք է ազատվեն եւ վերադարձվեն Հայաստանի Հանրապետություն։

Ազգային-Ժողովրդավարական Բեւեռի խորհուրդ
16 հունվարի 2025 թ