ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ այսպես կոչված «Խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ այսպես կոչված «Խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ Համաձայն Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության հայտարարության «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Երկրների միջեւ խաղաղության որեւէ համաձայնագիր կարող է արժեւորվել միայն համապատասխան ռազմա-քաղաքական հաշվեկշռի գոյության պայմաններում, որը ներկայումս բացակայում է։Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սնուցվող ամենօրյա թշնամանքի, […]

2025թ. մարտի 11-ին Կոնգրեսական Դարրել Իսսայի գրասենյակը հրապարակել է 2025թ. փետրվարի 26-ին ԱՄՆ նախագահին ուղղված նամակը

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2025թ. մարտի 11-ին Կոնգրեսական Դարրել Իսսայի (Հանրապետական, Կալիֆորնիա) [Darrell Issa (R-CA)] գրասենյակը հրապարակել է 2025թ. փետրվարի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփին ուղղված նամակը mcusercontent.com, որը վերաբերում է Հայաստանի առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին և Միացյալ Նահանգների քաղաքական ներգրավվածության ընդլայնմանը՝ ներառելով արևմտամետ կուսակցություններին Հայաստանում։ Նամակում Կոնգրեսական Իսսան անդրադարձել է «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շարունակական […]

1921թ. Փետրվարյան ապստամբությունը

Թշնամին մեզնից ավելի լավ է գիտակցում, որ պարտություններից հետո, հանուն արժանապատիվ կյանքի պայքարը շարունակելու եւ դիմադրելու կամքը հայության մեջ բազմաթիվ անգամներ է հարություն առել , ուստի պետք է զրկի այն սնող արժեքներից, այդ թվում ամեն ինչ անի արժեզրկելու համար պատմության սրբագործված իրադարձությունների ոգեկոչումը։ Այդ նպատակով նա 1921թ․ փետրվարյան ապստամբությունը, ինչպես որ խորհրդային 70 տարիների ընթացքում […]

ԱԺԲ խորհուրդը ողջունում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը ողջունում է Եվրամիության երկրների դեսպանների՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշումը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում առնվազն ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Բևեռի խորհուրդը բարձր է գնահատում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որի ներդրումը Հայաստանի սահմանների անվտանգության պահպանության հարցում անգնահատելի է եղել վերջին երեք տարիներին։ Հուսով ենք, […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի թուրք-ռուսական կոլաբորացիոն կառավարության կողմից ժողովրդավարության շղարշի ներքո ավտորիտար ռեժիմներին բնորոշ իրավապահ և դատաիրավական համակարգերի գործիքակազմով սեփական հակահայ քաղաքականության դեմ ՝ Սահմանադրությամբ և մարդու իրավունքներից բխող հրապարակային դիմադրության գործողությունները լռեցնելու և կասեցնելու փորձերը։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱԺԲ-ի մի շարք գաղափարակիցներ հրավիրվել են Քննչական Կոմիտե, որպես վկա, ՀՀ-ը […]

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային-ժողովրդավարական Բևեռը միանում է ամբողջ աշխարհի մարդկանց՝ շնորհավորելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Ջ. Թրամփին իր երկրորդ պաշտոնավարման համար և մաղթում նրան հաջողություն առաջիկա չորս տարիների համար։ Մենք ակնկալում ենք համագործակցել նոր Հանրապետական վարչակազմի և Կոնգրեսի հետ՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի (ներառյալ Արցախ) միջև ավելի ամուր և ընդգրկուն հարաբերություններ կառուցելու ուղղությամբ, որը խարսխված է ընդհանուր պատմության, […]

Ռուբեն Վարդանյանը և անխտիր բոլոր հայ գերիները պետք է ազատվեն եւ վերադարձվեն Հայաստանի Հանրապետություն։

Հայտարարություն Ռուբեն Վարդանյանի քաղաքական հայացքները և գործունեությունը մեր գաղափարներին հակոտնյա համարելով հանդերձ, Ռուսաստանի կազմում Թաթարստանի կարգավիճակով Հայաստանը տեսնելը նրա համար ընդունելի սցենար լինելը եւ նրա կողմից դրա բարձրաձայնումը դատապարտելով, միաժամանակ, գտնում ենք որ նրա, ինչպես նաև <<անկախ>> Արցախի <<վայ>> ղեկավարների ազատազրկումը եւ դատավարությունը Ադրբեջանի բռնապետի կողմից պետք է դատապարտվի եւ գնահատվի որպես հակահայկական քաղաքականության բաղադրիչ։ […]

15 հունվարի, 2025թ․ Միացյալ Թագավորություն

15 հունվարի, 2025թ․ Միացյալ Թագավորություն այցելած Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակությունը շարունակում է հանդիպումները տարբեր շահագրգիռ կողմերի հետ։ Մասնավորապես, դեսպան Արա Պապյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը հանդիպել են Համայնքների պալատի անդամների և իշխող Լեյբորիստական կուսակցության ու Ժողովրդավարական յունիոնիստական կուսակցության խորհրդարանական աշխատակիցների հետ։ Քննարկումները կրկին վերաբերել են Ադրբեջանի կողմից բխող անվտանգային սպառնալիքներին, Արցախից հայ փախստականների ճակատագրին, Հայաստանի տնտեսության, […]

Հայ -ամերիկյան Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգի ստորագրման մասին

Հայ -ամերիկյան Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգի ստորագրման մասին Ողջունում ենք ԱՄՆ-ի կառավարության նախաձեռնած հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ ցանկացած քայլ, ցանկացած փաստաթղթի ստորագրում և ցանկացած համագործակցություն։ Այս առումով հատկապես կարևորում ենք Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգի (Strategic Partnership Commission Charter) ստորագրումը Վաշինգտոնում, 2025թ․ հունվարի 14-ին։Սակայն անհրաժեշտ ենք համարում կատարել որոշ պարզաբանումներ, քանի որ ակնհայտ է, որ ՀՀ-ը […]

Միացյալ Թագավորությունում գտնվող ԱժԲ պատվիրակությունը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ և միջոցառումներ է ունեցել

Միացյալ Թագավորությունում գտնվող Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակությունը 2025թ․ հունվարի 14-ին մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ և միջոցառումներ է ունեցել։ Օրվա ընթացքում Բևեռի ներկայացուցիչները՝ դեսպան Արա Պապյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը, հանդիպել են հետևյալ պաշտոնյաների հետ․ ԱԳ նախարարի նախկին հատուկ խորհրդատուի, Մեծ Բրիտանիայի ամենավաճառվող թերթի՝ The Daily Mail-ի, ինչպես նաև աշխարհի առաջատար լրատվական կայքերից մեկի բարձրաստիճան ղեկավարի, […]