Մեր նոր նվիրատուն առատաձեռն որոշմամբ տրամադրել է 180,000 ԱՄՆ դոլար

Երախտագիտությամբ տեղեկացնում ենք, որ մեր լոբբիստական գործունեությունը Վաշինգտոնում և Լոնդոնում ստանում է նոր ու բացառիկ աջակցություն։ Մեր նոր նվիրատուն, որը նախընտրել է մնալ անանուն, առատաձեռն որոշմամբ տրամադրել է 180,000 ԱՄՆ դոլար՝ ապահովելով մեր առաջիկա վեց ամսվա աշխատանքները։ Այս վստահությունն ու աջակցությունը մեզ հնարավորություն են տալիս առավել արդյունավետ շարունակել մեր հայրենանվեր առաքելությունը և հասնել այն արդյունքներին, […]

Ազգային–ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը սեպտեմբերի 8-12-ը այցելել են Լոնդոն

Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի և Համայնքների պալատի անդամների (ներառյալ Մեծ Բրիտանիա-Հայաստան համակուսակցական խորհրդարանական խմբի համանախագահների), կրոնական ազատության պաշտպանների, իրավական փորձագետների, ԶԼՄ–ների բարձրագույն ղեկավարների, վերլուծական կենտրոնների անդամների և ազդեցիկ անձանց հետ: Պատվիրակությունը հանդիպել է նաև Մեծ Լոնդոնի հայ համայնքի և Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակիցների հետ: Քննարկումները կենտրոնացած են եղել Հայաստանի առջև […]

Հայտարարություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրվա առթիվ

Հազարամյակներ շարունակ՝ սկսած Հայկ նահապետից, անկախության գաղափարը մեր ժողովրդի ուղեկիցն է եղել։ Նրա հայտնի խոսքերը՝ «Չեմ կամենում բռնակալի ծառայել», արտահայտում են այն արժեքները, որոնք դարավոր պայքարի ընթացքում ձևավորել են մեր ժողովրդի ինքնությունը։ Այս շարունակականությունը հասնում է մեր օրեր և այս ամենն ամրագրված է նաև 1990 թ. Հռչակագրում, որը հիմքն էր նաև Հայաստանի և Արցախի վերամիավորման […]

2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ալիև–Թրամփ–Փաշինյան եռակողմ հանդիպման, դրա ընթացքում կայացված որոշումների և ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ալիև–Թրամփ–Փաշինյան եռակողմ հանդիպման, դրա ընթացքում կայացված որոշումների և ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ Ազգային-ժողովրդավարական Բևեռը մշտապես և հետևողականորեն հանդես է եկել և շարունակում է հանդես գալ Արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացման ու ընդլայնման օգտին։ Այս ընտրությունը պայմանավորված է ոչ միայն քաղաքական, տնտեսական և ռազմական շահերով, այլև […]

Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհրդի հայտարարությունը Հայաստանի տարածքով այսպես կոչված արտատարածքային միջանցքի հնարավորության վերաբերյալ

Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհրդի հայտարարությունը Հայաստանի տարածքով այսպես կոչված արտատարածքային միջանցքի հնարավորության վերաբերյալ   Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհուրդը ինչպես նախկինում, այնպես և այսօր դատապարտում է 2020-2023թթ․-ի Հայաստանի դեմ ռուս-թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում և դրա հետևանք հանդիսացող նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Հայաստանի տարածքով ՀՀ-ը ինքնիշխանությունը ոտնահարող հաղորդակցությունների բացման ծրագիրը։ Միաժամանակ Բևեռի խորհուրդը հայտարարում է, որ մեր տարածաշրջանում հաղորդակցությունների բացումն […]

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի պատերազմը դատապարտող հայտարարություն

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի պատերազմը դատապարտող հայտարարություն 2025 թվականի հուլիսի 1-ին Միացյալ Նահանգներում կրոնական ազատության կազմակերպությունների մի խումբ ստորագրել է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված չարամիտ գործողությունների վերաբերյալ կից հայտարարությունը, որը տրամադրվել է ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարներին, ԱՄՆ գործադիր իշխանության ավագ անդամներին և կրոնական խմբերին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Մենք […]

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խորապես մտահոգված է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի` կոլաբորանտ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո արված հայտարարությամբ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խորապես մտահոգված է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի` կոլաբորանտ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո արված հայտարարությամբ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ սահմանադրության ոտնահարմամբ Փաշինյանի հարձակումների և հալածանքների ֆոնին Ֆրանսիայի նախագահը հայտնել է իր համերաշխությունը՝ «Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի դեմ»։ Հայ ժողովրդի ակնկալիքը բարեկամ Ֆրանսիայի Հանրապետությունից հայ ժողովրդի սրբությունները ոտնահարելուն և […]

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Սրբազան շարժման մի շարք անդամների ձերբակալությունների և կալանավորումների վերաբերյալ:

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Սրբազան շարժման մի շարք անդամների ձերբակալությունների և կալանավորումների վերաբերյալ: Ազգային-ժողովրդավարական Բևեռը դատապարտում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Սրբազան շարժման մի շարք անդամների նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները, ինչպես նաև նրանց ծանր մեղադրանքների առաջադրումը։ Գործող վարչախմբի կողմից այս հերթական ապօրինի գործողությունները, որոնք ներկայացվում են որպես իրավական […]

Ազգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) 2025 թվականի մայիսի 1-ին վարձել է Վաշինգտոնում գործող Sovereign Global Solutions (SGS) լոբբիստական ընկերությանը

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) 2025 թվականի մայիսի 1-ին վարձել է Վաշինգտոնում գործող Sovereign Global Solutions (SGS) լոբբիստական ընկերությանը՝ Վաշինգտոնում մեր համագործակցությունը շահագրգիռ կողմերի հետ շարունակելու նպատակով։ Մասնավորապես, ԱԺԲ-ն այսուհետ կներկայացնի SGS ընկերության հիմնադիր և գլխավոր գործընկեր Ժակլին Հալբիգ ֆոն Շլեպենբախը, ով կառավարական հարաբերությունների, հանրային քաղաքականության, ժողովրդական լայն զանգվածների հետ […]

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայհոյախոսությունները մեկուսացված դեպքեր չեն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայհոյախոսությունները մեկուսացված դեպքեր չեն։ Դրանք մաս են կազմում ազգային արժեքների և հաստատությունների դեմ ուղղված համակարգված և դրսից կառավարվող հարձակումների։ Մի կողմից, Ադրբեջանի ղեկավարությունն ակտիվորեն փորձում է յուրացնել Հայ առաքելական եկեղեցու ողջ ժառանգությունը, սկսած հիմնադիր հայրերից մեկի՝ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի, մյուս կողմից Հայաստանի ներկայիս իշխանությունները ջանք […]