ԱԺԲ խորհրդի հայտարարությունը

Նախընտրական փուլում պետական լծակներն օգտագործվում են որպես քաղաքական ճնշման միջոց Հայաստանում ընթացող 29-օրյա քարոզարշավի ընդամենը վերջին հինգ օրվա ընթացքում արձանագրվեցին երեք խիստ մտահոգիչ դեպքեր․ • Ոստիկանությունը առգրավեց Ազգային- ժողովրդավարական Բևեռի քարոզարշավային ավտոմեքենան (մայիսի 20), • Արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանը նախնական կալանքի վերցվեց քարոզարշավի ընթացքում վարչապետի թեկնածուներից մեկին հարցեր ուղղելու և քաղաքական անհամաձայնություն արտահայտելու համար (մայիսի […]
ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀՀ 2026 թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ծրագիր

«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» համահայկական կուսակցության ՀՀ 2026 թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների անցումային (հակաճգնաժամային) ծրագիր ԿԱՐԳԱԽՈՍ – «Հավատ, Հայրենիք, Ինքնիշխանություն – Հայաստանը սակարկման ենթակա չէ» ՆԱԽԱԲԱՆ Հայաստանի Հանրապետությունը 1918–1920/21 թթ. Առաջին Հանրապետության իրավահաջորդն է և ոչ թե 1991 թվականին ձևավորված հետխորհրդային նորաստեղծ պետություն։ 1990 թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրն ամրագրել է այդ իրավահաջորդությունը՝ որպես սահմանադրաիրավական հիմնարար սկզբունք։Սույն սկզբունքը ենթադրում է հստակ իրավաքաղաքական հետևանքներ՝ […]
Ժողովրդավարության միջազգային միության համաժողով

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ազգային-ժողովրդավարական Բևեռի մասնակցությունըԺողովրդավարության միջազգային միության համաժողովին 2026 թ. ապրիլի 30-ին Զագրեբում ավարտեց իր աշխատանքները Ժողովրդավարության միջազգային միության (International Democracy Union — IDU) հերթական համաժողովը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս կարևորագույն քաղաքական հարթակին Հայաստանից հրավիրված էր Ազգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ)։ ԱԺԲ խորհրդի անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը ակտիվ մասնակցություն ունեցան համաժողովի աշխատանքներին։Ժողովրդավարության միջազգային միությունը […]
Ազգային-ժողովրդավարական Բևեռի մասնակցությունը Ժողովրդավարության միջազգային միության համաժողովին

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ազգային-ժողովրդավարական Բևեռի մասնակցությունը Ժողովրդավարության միջազգային միության համաժողովինՍույն թվականի ապրիլի 29-ից Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը մասնակցում են Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած Ժողովրդավարության միջազգային միության (International Democracy Union — IDU) հերթական համաժողովին։ ԱԺԲ-ն Հայաստանից հրավիրված միակ քաղաքական ուժն է այս կարևոր համաժողովին։ Ժողովրդավարության միջազգային միությունը համաշխարհային ազդեցիկ քաղաքական հարթակ […]
Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբԱզգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) խստորեն դատապարտում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Այդ այցը տեղի է ունենում Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի բարբարոսական ավերումից ընդամենը օրեր անց։ Սրբավայրի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականության դրսևորում։ Ցավոք, սա մեկուսացված դեպք չէ, այլ շարունակությունն […]
Elections 2026

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԼԵԹՈՆ Նախընտրական քարոզարշավի վճռորոշ փուլի կազմակերպման և իրագործման համար Ազգային-ժողովրդավարական Բևեռը նախաձեռնում է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԼԵԹՈՆ-ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ: Այսօր, երբ Հայաստանը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ, Բևեռի ձայնը յուրաքանչյուր քաղաքացուն հասցնելը դառնում է ազգային անվտանգության խնդիր։ Մեր նպատակն է ճեղքել տեղեկատվական շրջափակումը և ապահովել նախընտրական գործընթացի անխափան իրականացումը Հայաստանի ամբողջ տարածքում։ 🇦🇲 Թելեթոնը տեղի կունենա՝ Լոս Անջելեսի […]
Հայաստանի Հանրապետության առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի Հանրապետության առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին Հայաստանի Հանրապետությունը կանգնած է պատմական ընտրության առջև։ Այսօր խաթարված է պետության ինքնիշխանությունը, վտանգված է պետականության ապագան, սասանված է ազգային անվտանգությունը, խախտված է տարածքային ամբողջականությունը, և ոտնձգությունների է ենթարկվում հայոց ինքնությունը։ Այս իրավիճակը պայմանավորված է ոչ միայն իշխանությունների առանձին սխալներով, այլ առաջին հերթին՝ ներկա և նախորդ իշխանությունների […]
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀՆՉՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՈՒՂԵՐՁՆԵՐ ԲԱՔՎԻՑ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի վերջին հայտարարությունները, հնչեցված «Արևմտյան Ադրբեջան» անվանումը կրող բացահայտ զավթողական նախաձեռնության շրջանակում, հերթական անգամ ապացուցում են, որ Բաքվում շարունակվում է պետականորեն համակարգված և գաղափարականորեն ձևակերպված տարածքային հավակնությունների քաղաքականությունը։ Սա այլևս պարզապես քարոզչություն չէ․ սա ծրագրային հայտարարություն է, որի հիմքում ընկած է Հայաստանի Հանրապետության նկատմամբ շարունակական ճնշման և նոր պահանջների նախապատրաստումը։ […]
Փետրվարյան ապստամբության 105-ամյակի առթիվ

1921 թվականի փետրվարյան ապստամբությունը տեղի ունեցավ ոչ թե ուժի, այլ սպառվածության պահին։ Հայ ժողովուրդը արդեն անցել էր ցեղասպանության միջով, տարիներ շարունակ կռվել էր թուրքական և ռուսական ճնշումների դեմ, կորցրել էր իր հնարավորությունների մեծ մասը և հոգնել էր։Այդ իրավիճակում շատ ազգեր կընտրեին հաշտվելը։ Հայերս՝ ոչ։ Փետրվարյան ապստամբությունը չէր խոստանում հաղթանակ, չէր երաշխավորում ապագա, չէր ապահովում անվտանգություն։ […]
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱԴԵՊ ԵԿԵՂԵՑՈՒ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴԵՄ. ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱԴԵՊ ԵԿԵՂԵՑՈՒ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴԵՄ. ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Շարունակելով մեր նախորդ հայտարարության մեջ արտահայտած մտահոգությունները խստորեն դատապարտում ենք վերջին զարգացումները, որոնց շրջանակում կոլաբորացիոն կառավարության և կամակատար «իրավապահ» համակարգի կողմից քրեական հետապնդում է սկսվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ իբրև թե եկեղեցու ներքին կարգապահական հարցերին առնչվող դատական որոշման «խոչընդոտման» հիմքով։ Փաստացիորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետությունը, անտեսելով […]