Կոնգրեսականեր Դարել Իսանի և Դինա Տիտուսի Պաշտոնական հարցումը Օ’Բրայենին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կոնգրեսական Դարել Իսան (Կալիֆորնիա) և կոնգրեսական Դինա Տիտուսը (Նևադա) 2023 թվականի նոյեմբերի 15-ին Կոնգրեսում Արցախի հարցով կայացած լսումների արդյունքում պաշտոնական գրավոր հարցեր էին ներկայացրել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենին։ Պաշտոնական հարցումը հարցեր էր պարունակում Ազգային-Ժողովրդավարական Բևեռի վերաբերյալ, ինչն աննախադեպ երևույթ էր, քանի որ Կոնգրեսի անդամները հազվադեպ […]
ԱՋԱԿՑԵ՛Ք ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆԸ

Սիրելի՛ հայրենակիցներ, Ազգային-ժողովրդավարական Բևեռը ազգային-ազատագրական պայքարի շրջանակներում ընդգրկուն գործունեություն է ծավալում տարբեր ճակատներում: Բևեռը միակ քաղաքական ուժն է, որ գետնի վրա հայ ժողովրդի դիմադրական պայքարի ջահը միշտ վառ է պահում՝ Նիկոլի հեռացման շուրջօրյա նստացույցով, ամենշաբաթյա հավաքներով, բողոքի գործողություններով: Մեր պայքարը հայաստանյան թշնամական ռեժիմի դեմ և հայկական հարցի առաջ մղման հարցում հնարավոր է դառնում բացառապես մեր […]
Փետրվար 18. հանուն Արարատի իրավունքի

1921 թ. փետրվարի 18-ի ապստամբությունը հայ ոգու արձագանքն էր պետականությունից, ինքնությունից և ազգային առաքելությունից հրաժարվելու ռուս-թուրքական պարտադրանքին: Միևնույն ժամանակ, այդ պարտադրանքը հնարավոր դարձավ, քանի որ մինչ այդ հայությունը և Հայաստանի Հանրապետությունը ձախողեցին իրենց առջև ծառացած համակարգային կերպափոխման բնապատմական հրամայականի կենսագոծումը: Այդպիսի հրամայական ժամանակ առ ժամանակ ծառանում է բոլոր համակարգերի, իհարկե նաև՝ ազգերի առջև: Այդ ժամանակ […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փաստաբան, վաստակաշատ իրավաբան Մուշեղ Շուշանյանի քառամսյա կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց ևս երկու ամիս ժամկետով։ Արդարացիորեն ակնկալվում էր,որ պատերազմով անցած,վիրավորում ստացած, Մ. Շուշանյանի քաղաքական բնույթի սուր քննադատական խոսքն (սոցիալական ցանցում կատարված գրառումը) ուղղված իշխանությանը պետք է պաշտպանվեր դատարանի կողմից’ հիմքում ունենալով խոսքի ազատությունն ու միջազգային չափանիշները, նույնիսկ եթե այն վիրավորական էր:Սակայն, դատարանը տուրք տալով իշխող ուժին, […]
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի հռչակագրի հինգ հիմնական դրույթներից է նոր սահմանադրության ընդունումը։Այն օրենսդիր, գործադիր իշխանությունների լիազորությունների հստակ տարաբաժանմամբ, օրենսդիրից և գործադիրից դատական իշխանությունների անկախության իրական հակակշիռների հավասարակշռմամբ, օրենքի առաջ իշխանավորների համակարգային պատասխանատվության հստակ մեխանիզմների ամրագրմամբ, մարդու իրավունքների և ազատությունների հստակ սահմանմամբ պետք է ծառայի որպես Հայաստանի անկախ Հանրապետության ինքնիշխանության ու հարատևման, հայ ժողովրդի ազգային իղձերի իրագործման, Հայաստանում […]
ՆԻԿՈԼԻ ՀԵՌԱՑՈՒՄՆ ԱՅԼԵՎՍ ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Է ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ

Սույն թվականի հունվարի 18-ին կայացած կառավարության նիստի ժամանակ որոշման նախագիծ ընդունվեց, համաձայն որի, «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն անցնում է Հայաստանի կառավարությանը:Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի ազգադավ և հակահայ իշխանությունը որոշեց գործարքի գնալ Լիդիան Արմենիայի հետ և վերջինիս համար կանաչ լույս վառեց՝ Ամուլսարի հանքը շահագործելու հարցում:Այս աղետաբեր ծրագրին փայ մտած Նիկոլի կառավարությունը այսօր որոշեց նաև տարեկան […]
Թելեթոն

ԹԵԼԵԹՈՆ-ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳՈՒՄ Սիրելի հայրենակիցներ, Նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում Հայաստանը կանգնած է ինչպես հին, այնպես էլ նոր մարտահրավերների առջև, որոնք մեծ վտանգներից բացի նոր հնարավորություններ են ստեղծում մեզ համար: Ազգային-ժողովրդավարական Բևեռը մեկն է այն սակավ ուժերից, որն ունի լուրջ ծրագիր, ապագայի հստակ տեսլական։ Բայց այն իրագործելու համար մեզ անհրաժեշտ է Ձեր աջակցությունը: Այդ նպատակով […]
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովրդավարական բևեռը (NDA) ողջունում է կոնգրեսական Դարել Իսային (R-CA) ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենին, ի շարունակություն 2023 թ․ նոյեմբերի 15-ին Կոնգրեսի Արցախի վերաբերյալ լսումների, ԱԺԲ-ի վերաբերյալ պաշտոնական գրավոր հարցեր հղելու համար (տե՛ս՝ ստորև)։Կոնգրեսական Իսան ավելի քան երկու տասնամյակ աշխատել է ԱՄՆ Կոնգրեսում և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ […]
ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

2023թ․ նոյեմբերի 16-ին Ազգային- ժողովրդավարական Բևեռի գլխավոր լոբբիստ Էլիաս Գերասուլիսը` (Elias Gerasoulis) Լիվինգսթոն գրուպից (Livingston Group) և դոկտոր Դավիթ Գրիգորյանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, դեպի Հայաստան ճանապարհորդությունից առաջ, հանդիպեցին կոնգրեսական Ջո Վիլսոնի (R-SC) և նրա թիմի հետ։ Այս հանդիպումն ամփոփեց Լիվինգսթոն գրուփի կոնգրեսականի գրասենյակի հետ շաբաթներ տևած շփումները, որոնց նպատակն էր նրանց իրազեկել Հայաստանում և Արցախում […]
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՌԵԺԻՄԻ ԿԵՂԾ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ

Վերջին շրջանում ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենայի կողմից մեջտեղ է բերվել Հայաստանում գործող իբրեւ թե ահաբեկչական խմբերի մասին արշավը։ Նպատակը ակնհայտ է՝ միջազգային հանրության աչքում արդարացնել Հայաստանի դեմ «հակաահաբեկչական» կանխարգելիչ հնարավոր գործողությունը Սյունիքում եւ այսպես կոչված «անկլավներում»։ Ահա այս խորապատկերի վրա նիկոլական կոլաբորացիոնիստական վարչակազմը որոշել է հանուն «խաղաղության դարաշրջանի» մոտալուտ գալստյան իր «համեստ» լուման բերել այդ արշավին՝ համերաշխության […]