
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ազգային-ժողովրդավարական Բևեռի մասնակցությունը
Ժողովրդավարության միջազգային միության համաժողովին
2026 թ. ապրիլի 30-ին Զագրեբում ավարտեց իր աշխատանքները Ժողովրդավարության միջազգային միության (International Democracy Union — IDU) հերթական համաժողովը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս կարևորագույն քաղաքական հարթակին Հայաստանից հրավիրված էր Ազգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ)։
ԱԺԲ խորհրդի անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը ակտիվ մասնակցություն ունեցան համաժողովի աշխատանքներին։
Ժողովրդավարության միջազգային միությունը համաշխարհային ազդեցիկ քաղաքական հարթակ է, որը հիմնադրվել է 1983 թվականին Մարգարետ Թեթչերի և Ռոնալդ Ռեյգանի նախաձեռնությամբ։ Այն համախմբում է կենտրոնամետ-աջ, ազգային պահպանողական և քրիստոնեա-դեմոկրատական գաղափարախոսություն կրող կուսակցություններ աշխարհի տարբեր երկրներից։
Համաժողովի երկրորդ օրը ԱԺԲ պատվիրակությունը շարունակեց իր հանդիպումները տարբեր երկրների
քաղաքական գործիչների, ընդդիմադիր առաջնորդների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Այս հանդիպումները հնարավորություն տվեցին ներկայացնելու ԱԺԲ-ի հայաստանակենտրոն քաղաքական մոտեցումները, ամրապնդելու միջազգային կապերը և նախանշելու հետագա համագործակցության նոր ուղղություններ։
Հիշեցնենք, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակությունը մասնակցել է նաև Ժողովրդավարության միջազգային միության նախորդ համաժողովներին՝ 2025 թ. մայիսին Բրյուսելում և նույն տարվա դեկտեմբերին Վաշինգտոնում։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
1 մայիսի, 2026 թ., Երևան
Նկար 1. ԱԺԲ խորհրդի անդամներ Գարեգին Չուգասզյանը և Արա Պապյանը Վատիկանում Հունգարիայի նախկին դեսպան, Ավստրո-Հունգարական կայսրության նախկին կառավարող արքայատան անդամ, արքիդուքս Էդուարդ Հաբսբուրգ-Լոթրինգենի հետ։
Նկար 2. Հունգարիայի ամենազդեցիկ Danube Institute-ի վերլուծական կենտրոնի նախագահ Ջոն Օ՛Սուլլիվանի հետ
Նկար 3. Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ
Նկար 4. Ուկրաինայի Գերագույն ռադայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հրիհորի Նեմիրիայի (ձախից) և Միացյալ Թագավորության պաշտպանության նախկին նախարար սըր Մայքլ Ֆալլոնի հետ



