ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Վահրամ Մարտիրոսյան

Հայրենիքը կանգնած է ներքին և արտաքին թշնամիներին դիմագրավելու լուրջ մարտահրավերների առջև։ Ինքս չլինելով հեռվից անհանգստացողների, բողոքողների և նվնվացողների տեսակից, միշտ խոսելու փոխարեն ձգտել և գործել եմ հանուն Հայաստանի Հանրապետության։ Կապիտուլացիայից հետո բազմաթիվ հանդիպումների և քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել միանալ Ազգային Ժողովրդավարական Բևեռին (ԱԺԲ)։

Իսկ ի՞նչու հենց ԱԺԲ-ին։

1. Ունեն ազնիվ, խելացի և ոչ մեծամիտ մարդկանցից կազմված թիմ։

2. Ճառ ասելու փոխարեն գերադասում են զանգ կախելը։

3. Առաջնորդների մեջ կան հաղթանակ կերտած զինվորականներ։

4. Իրենք կապ չունեն դավաճանների, թալանչիների ու Սորոսի հետ։

5. Ինչքան էլ արտաքինից թվան արմատական ուժ, ԱԺԲ-ում կենտրոնացած է երկիր կառուցելու և իրական բարեփոխումներ իրականացնելու ջիղ։

6. Արտաքին քաղաքականությունում ընդունում են այն օբյեկտիվ իրականությունը, որ ոչ թե մենք ենք հրաժարվել Ռուսաստանից, այլ Ռուսաստանն է հրաժարվել մեզնից։

ԱԺԲ-ում լինելու եմ սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուն, և շուտով կներկայացվի իր բնույթով աննախադեպ լուծումներով, առաջադիմական և ամենակարևորը կիրառական արժեք ունեցող մասշտաբային ծրագիր։