ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

2020 թ44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ «Հայկական Վերածնունդ»  Սփյուռքյան Կազմակերպություն ՀՎՍԿ-ն հայտարարում է

Այսօր լրանում է 2020 թ․ սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության և Հայ  ժողովրդի դեմ ուղղված պատերազմի մեկ տարին։

2020 թ․ սեպտմբերի 27-ին Ադրբեջանական և Թուրքական զինված ուժերը, ներգրավելով  վարձկան ահաբեկիչներին և Ռուսաստանի հետ անմիջական պայմանավորվածությամբ  իրկանացրեցին նախապես ծրագրված զինված հարձակումը Հայաստանի վրա։ Մենք բոլորս  ականատես էինք լայնածավալ պատերազմի՝ անհամադրելի ուժերի միջև։ Մենք ևս մեկ  անգամ համոզվեցինք հայ ազգի զավակների գերմարդկային ընդունակությունների և  հերոսության մեջ, մեր ազգի միասնական և համախմբված գործողությունների ազդեցիկ ուժի  մեջ։

Սակայն այս ամենի հետ մեկտեղ մենք նաև տեսանք պետական իշխանությունների  կողմից տարվող ապաշնորհ քաղաքականություն, կատարյալ անկարողություն ընդունելու  պատերազմական և ոչ միայն իրավիճակում պետականամետ և ռազմավարական  որոշումներ։ Ավելին, մենք ականատես եղանք, թե ինչպես են թշնամու գերժամանակակից  տեխնիկայի միջոցով ոչնչացվում մեր մարդկային ռեսուրսները և ոչինչ չէր արվում սպանդը  դադարեցնելու ուղղությամբ։ Պատերազմող երկրի իշխանությունների նման պահվածքը մեզ  համոզում է ևս մեկ անգամ, որ մեծաքանակ զոհերը կազմել են ծրագրված պատերազմական  գործողությունների մաս։

Աշխարհասփյուռ հայությունը պատերազմի օրերին դառնալով մեկ մարմին՝ իր ողջ  ուժն ու կարողությունը ուղղեց հայրենքի պաշտպանությանը և հաղթանակին։ Սակայն մենք  միաժամանակ նաև ականատես եղանք մեր ժամանակների մեծագույն խաբեբայությանը՝  տեղեկատվական պատերազմի, որն արդեն ուղղված էր երկրի իշխանությունների կողմից իր

իսկ սեփական ժողովրդի դեմ։ Քառասուն չորս օրերի ընթացքում անընդմեջ կեղծ  տեղեկատվություն մատուցվեց հայ ազգին և կեղծ համոզմունք որ «հաղթել՛ու ենք»։ Կեղծ  լուրերը և պրոպագանդան հասել էին իրենց գագաթնակետին, իսկ ազգային համախմբումը  օգտագործվեց ծառայեցնելու ներկայիս իշխանության ապազգային գործողությունները  քողարկելուն։ Այդպիսի գործողությունների վերջակետն էր 2020թ․ Նոյեմբերի 11ին  ստորագրված հայտարարությունը, որի հետևանքով փաստացի օտարվեց Արցախը և արդեն  իսկ սկսվել է նրա թրքացման գործընթացը։

Մեկ տարի հետո տեսնելով մեր հայրենքում կյանքի բոլոր ոլորտներում տիրող քաոսն  ու քաղաքական ճգնաժամը, մենք կարող ենք վստահորեն ասել, որ պատերազմական  գործողություններն ու բազմահազար զոհերը ուղղված են եղել նախ և առաջ ոչնչացնելու  Հայկական պետականությունը և արմատախիլ անել նրա հիմքերը։ Դրա վառ պացույցն է նաև  ներկայիս իշխանությունների կողմից տարվող ապազգային քաղաքականությունը, որը  ակնհայտորեն ծառայում է օտար շահերին՝ այն է Ռուսական և Թուրքական։ Լինելով նախ և  առաջ Ռուսական քաղաքականության հնազանդ իրականացնողներ՝ Հայաստանի ներկայիս  իշխանությունները այժմ էլ սկիզբ են դրել Սյունիքի օտարման գործընթացին։ Մենք ամեն օր

ականատես ենք, թե ինչպես է թշնամին ազատորեն իր անօրինական գործողությունները  իրականացնում Հայաստանում, Սյունիքի տարածքում։ Եվ դրա անթույլատրելիության մասին  և ոչ մի խոսք չի ասվում երկիրը փաստացի կառավարող մարմինների կողմից, այլ խոսվում է  սահմանազատման մասին իր գոյությունը դադարեցրած Խորհրդային Միության

քարտեզներով, որտեղ չկային միջպետական սահմաններ, այլ միայն պայմանական  վարչական սահմաններ էին։ Տարվող ապապետական քաղաքականության վառ ապացույցն  է նաև միջազգային ասպարեզում Հայաստանյան ներկա իշխանությունների վարքագիծը՝  կարևոր միջազգային քաղաքական կենտրոններում կատարյալ անգործությունը, կամ էլ  երկակի վարքագիծը՝ Արևմտյան աշխարհին ներկայանալ որևէ ձգտումներով, իրականում  հնազանդորեն կատարել Կրեմլյան ռեժիմի հրահանգները։

Մենք, ներկայացնելով հայկական սփյուռքի ակտիվ գործող կազմակերպություններ, սթափ գիտակցում ենք, որ ժողովրդի մանդատը փաստացի յուրացրած անձիք  իրականացնում են միայն ապակառուցողական քաղաքականություն և օտար ազգի շահերին  ծառայող որոշումմներ ընդունում։ Համոզված ենք, որ հեռու չի մեր ժողովրդի զարթոնքը և  պոպուլիզմի քողով պարուրված խոսքերը այլևս ընդունելի չեն լինի և ոչ մեկի կողմից: Մենք աչալուրջ ենք մեր հայրենիքում տեղի ունեցող զարգացումներին և կանգնած ենք մեր  հայրենիքի կողքին՝ պաշտպանելով և պահպանելով Հայկական պետականությունը։ Մենք  ցանկանում ենք տեսնել անկախ, կայուն և իրական ժողովրդավար Հայաստանի  Հանրապետություն, որն ունակ է պաշտպանել իր շահերը և համապատասխան դիրք գրավել  միջազգային ասպարեզում։

Հաշվի առնելով վերընշված հանգամանքները և գիտակցելով հայկական  պետականության վտանգված լինելը, մենք պահանջ ենք ներկայացնում ներկայիս  իշխանություններին անցնցուն հեռանալ, երկրի կառավարրումը զիջելով կոմպետենտ  պետականամետ ուժերին՝ Հայաստանի Հանրապետության ապագան արժանավայել  կառուցելու համար։

«Հայկական Վերածնունդ» Սփյուռքյան Կազմակերպություն

Բրյուսել, 27 սեպտեմբերի, 2021թ․