Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը Ազգային-ժողովրդավարական Բևեռի ԱԺԲ) ցուցարարների դեմ Հայաստանի ոստիկանության կողմից իրականացված բռնի և դաժան գործողություններից հետո Վաշինգտոնում ԱԺԲ֊ի լոբբիստ The Livingston Group-ը «Քաղաքական ամփոփագիր» է շրջանառել՝ ուղղված ԱՄՆ Կոնգրեսին, Ազգային անվտանգության խորհրդին, Պետքարտուղարությանը և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։
Ամփոփագիրը հասցեատերերին է ներկայացնում այդ իրադարձությունների բոլոր հանգամանքները (այդ թվում՝ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից ոստիկանական բռնությունները հրահրելու հարցում հնարավոր դերակատարություն ունենալու մասին) և կոչ է անում ԱՄՆ կառավարությանը պատասխանատվության ենթարկել Փաշինյանի ռեժիմին այդ գործողությունների կատարման համար, ինչպես նաև ԱԺԲ-ի հետ սկսել իրադրութենական պլանավորման քննարկումներ ՝ Հայաստանը քաոսային իրավիճակից զերծ պահելու համար։
ԱԺԲ-ի և Հայաստանի ժողովրդի անունից շնորհակալություն ենք հայտնում Livingston Group-ին իր հաստատակամ և ճիշտ ժամանակին գործադրած ջանքերի համար և պատրաստ ենք աշխատելու ԱՄՆ-ի և արևմտյան այլ գործընկերների հետ՝ օգնելու կառավարել ներկա ճգնաժամը և ապահովելու Հայաստանում իշխանության կանխատեսելի փոխանցումը։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
27.04.2024թ