ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Իրազեկում

Այսօր ստացել եմ ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի գրությունն այն մասին, որ «Համաձայն (26.10.2022թ.) կազմված եզրակացության՝ դատապարտյալ Վարուժան Ավետիսյանի ախտորոշումը չի համապատասխանում ՀՀ կառավարության 26.05.2006թ-ի թիվ 825-Ն որոշման որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին»։

Թեև նշյալ եզրակացությանը մենք ծանոթ չենք (այն մեզ չի տրամադրվել), այդուհանդերձ այն չի կարող արժանահավատ լինել, քանի որ Վարուժան Ավետիսյանի հիվանդության ախտորոշման բացակայության (բացահայտված չլինելու) պայմաններում հնարավոր չէր եզրակացնել դրա՝ ՀՀ կառավարության 26.05.2006թ-ի թիվ 825-Ն որոշման համապատասխանության հարցը։

Վարուժան Ավետիսյանի փաստաբան

Արայիկ Պապիկյան