ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Հոկտեմբերի 1-ին, ժամը 18:30-ին արի’ Ազատության հրապարակԱզգային-ժողովրդավարական բևեռը վերսկսում է ակտիվ պայքարը։

Պահի ընտրությունը պայմանավորված է այն հրամայականով, որ հայ ազգը պետք է ամեն կերպով խափանի դավաճանական ռեժիմի ձեռքով առաջիկա ամիսների ընթացքում պետականակործան փաստաթղթերի կնքումն ու իրագործումը ի վերջո նպատակ դնելով հեռացնելու ռեժիմին և կազմավորելու ազգային անցումային կառավարություն։ Առաջին հանրահավաք-երթը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 18:30-ին մեկնարկելով Ազատության հրապարակից։

Պայքարին մասնակցող մեր հայրենակիցներին կոչ ենք անում նկատի առնել, որ ընթացքը լինելու է բարդ, դժվարին և համեմատաբար երկարատև, ուստի անհրաժեշտ է լինել տոկուն և համբերատար։

Համոզված ենք, որ մեր համախմբված պայքարի շնորհիվ Հայաստանը հաղթահարելու է լինել-չլինելու ներկայիս մարտահրավերը և վերածնվելու է որպես քաղաքակիրթ երկրների ընտանիքի լիիրավ ու արժանապատիվ անդամ։
Ի գործ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
9 սեպտեմբերի 2021 թ., Երևան