ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Հունիսի 25-ին նախատեսված Ազգային-ժողովրդավարական բևեռի հանրահավաքը հետաձգվում է ընթացիկ առաջնահերթությունների վերանայման պատճառով։

Բոլորիս հիշեցնում ենք, որ ընտրությունները մեր ճանապարհի ընդամենը միջանկյալ և ոչ վճռորոշ հանգրվան էին, ուստի, շունչ առնելով, պայքարը շարունակում ենք կրկնապատկված վճռականությամբ։ Առաջիկա օրերին կտեղեկացնենք մեր հերթական հանրահավաքի մասին։  

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
23 հունիսի 2021 թ., Երևան