ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ս.թ. փետրվարի 24-ին՝ ժամը 18:30-ին, Ազգային-ժողովրդավարական Բևեռը Ազատության հրապարակում Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման տարելիցի կապակցությամբ կազմակերպում է բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։

Ուկրաինական ազգային-ազատագրական պայքարը տարվում է ռուսական ռեժիմի դեմ, որի կայսերապաշտական նկրտումների մեջ է մտնում ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ հետխորհրդային տարածքի վերաենթարկումը:
Հայաստանի (Արցախը ներառյալ) վերազավթումը Ռուսաստանը սկսեց դեռեւս 44-օրյա ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ դավադիր պատերազմով:

Սա առավել ակնհայտ դարձավ Բերձորի շարունակվող շրջափակումով:

Ուստի Հայաստանի դեօկուպացիան ուղղակիորեն կապված է Ուկրաինայում ծավալված իրադարձություններից:

Կոչ ենք անում Հայաստանի քաղաքական բոլոր այն ուժերին եւ քաղաքացիներին, որոնք կիսում են վերոնշյալ դիրքորոշումը, անկախ իրենց քաղաքական տարաձայնություններից, միասնաբար դուրս գալ բողոքի ցույցի:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
03.02.2023թ, Երևան