Սիրելի Հայրենակիցներ,
Մոտավորապես մեկ ամիս է ինչ ռուս-թուրք-ադրբեջանական կոալիցիան փակել է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։
Ազգային – Ժողովրդավարական Բևեռը հունվարի 8-ին նախաձեռնում է «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք, որի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, պահանջել Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուսական այսպես կոչված խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել Արցախի ապաշրջափակման համար նախաձեռնվող այս գործողությանը։
Հավաքին մասնակցելու պատրաստակամ, Երևանից մեկնող այն հայրենակիցները, որոնց մեքենաների անձնակազմը լրացված է կարող են միանգամից գնալ Գյումրի։ Գյումրիում հանդիպելու ենք ժամը 12:00-ին Գյումրիի Ղարսի խճուղում, Մայր Հայաստանի արձանի տարածքում։
Երևանից մեկնող վարորդները, որոնք մեքենաներում ազատ տեղեր ունեն և մասնակցել ցանկացող, բայց տրանսպորտի խնդիր ունեցող մեր հայրենակիցները ժամը 9:30-ին պետք է հավաքվեն Երևանի Բրազիլիայի հրապարակում, որտեղից միասին կմեկնենք Գյումրի։
Տրանսպորտի խնդիր ունեցող մեր հայրենակիցները, ազատ տեղեր ունեցող մեր վարորդները, կամ անձանապես մասնակցելու հնարավորություն չունեցող, բայց նյութատեխնիկական աջակցություն տրամադրել ցանկացող հայրենակիցները (վառելիք, տաքանալու պարագաներ, վրաններ և այլն) նախորոք կարող են կապնվել Երևանում 044435045 հեռախոսահամարով, իսկ Գյումրիից միացողները մանրամասների համար կարող են զանգահարել 098772513 հեռախոսահամարով։
Ռազմաբազայի մուտքերի մոտ հերթապահությունը իրականացնելու համար մարդկային ռեսուրս է անհրաժեշտ, ուստի խնդրում ենք ովքեր ունեն ցանկություն և հնարավորություն մասնակցելու, լրացնեն հերթապահության վերաբերյալ հետևյալ ձևաթուղթը, նշելով իրենց հարմար ժամերն ու օրերը՝
https://docs.google.com/…/1jHSaTdBmzvvkjuH94TLob…/edit
Գործընթացին ֆինանսապես օժանդակելու ցանկություն ունեցողները կարող են օգտագործել ներքոդրյալ հղմամբ նշված եղանակները, կամ այցելեն Երևանում Ալեք Մանուկյան 5/5 Ռադիոտան հարևանությամբ և Գյումրիում Գարեգին Նժդեհ 8 հասցեներով գործող Բևեռի գրասենյակներ՝
https://ajbever.com/#found