ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Սիրելի հայրենակիցներ,

Վարուժան Ավետիսյանի կյանքի և առողջության իրավունքի համար պայքարը շարունակվում է։
Վաղը` նոյեմբերի 24-ին, ժամը 11:00-ից, նստացույցը սկսվում է Հյուսիսային Պողոտայում։

Ժամը 15:00-ին լինելու ենք արդարադատության նախարարության և գլխավոր դատախազության շենքերի մոտ` մեր դիմում-բողոքի պատասխանի պահանջով։

Հարկ է նշել մեր պայքարի արդյունքները։

Հիշեցնենք`

•նոյեմբերի 13-ին մեր ինքնաբուխ գործողությունների արդյունքում մոտ 40 րոպեով փակվեց Մաշտոց-Պուշկին խաչմերուկը, որի արդյունքում հնարավոր դարձավ Վարուժան Ավետիսյանի և նրա փաստաբանի ոչ աշխատանքային օրվա տեսակցությունը։

•Բացի այդ, արդեն մեկ շաբաթ ձգվող նստացույցի ընթացքում հավաքվեցին բազմաթիվ ստորագրություններ, որոնք կիրառվելու են հանրային ճնշում գործադրելու նպատակով։

•Մեր գործողությունների շնորհիվ Վարուժան Ավետիսյանի առողջությանը վերաբերող հարցը լայն հանրային արձագանք ստացավ, ինչը շատ կարևոր հանգամանք է լրատվական բլոկադայի պայմաններում։

Վարուժան Ավետիսյանի կյանքի և առողջության խնդրով մտահոգ յուրաքանչյուրին հորդորում ենք չհապաղել, միանալ պայքարին։

Բևեռի երիտասարդական թև
23 նոյեմբերի, 2022 թվական